Էրդողանը Պուտինից Զանգեզուրի հարցով որոշման է սպասում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը դրական վերաբերմունք ունի «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նկատմամբ: Նա ասել է, թե չի տեսնում որևէ ազդակ, որը կվկայեր այդ ծրագրի հանդեպ Ռուսաստանի բացասական դիրքորոշման մասին:

«Մենք «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը շատ կարևոր ենք համարում, չեմ ենթադրում, որ Ռուսաստանի մոտ կլինեն այդ հարցի հետ կապված ինչ-որ տարաձայնություններ կամ ծրագիրը խոչընդոտելու մտադրություն: Ընդհակառակը, Ռուսաստանը շատ դրական է տրամադրված միջանցքի հարցում», - ասել է Էրդողանը թուրքական NTV հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում:

Նա հայտնել է, որ առաջիկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ես էլ եմ շուտով նրա [Վլադիմիր Պուտինի] հետ հանդիպելու:

Կա մի հանգամանք՝ հիմա մենք սահմանափակված ենք [Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման] պայմանագրի հինգ տարվա ժամկետով: Եվ մենք կցանկանանք այդ նախագիծն իրականացնել հենց այդ հնգամյա ժամկետում»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը վերստին հիշեցրել է Ղարաբաղի հարցով համագործակցության վեց պետությունների պլատֆորմի գաղափարի մասին: «Այդ ծրագրի առաջատար երկրներն են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը, բայց մենք կցանկանայիք, որ նախաձեռնությանը միանան նաև Հայաստանը և Վրաստանը»,- հայտարարել Էրդողանը, նշելով, որ Վրաստանը դրական վերաբերմունք ունի պլատֆորմի հարցում:
Ուրեմն, Էրդողանը, ոչ ավել, ոչ պակաս ֆիքսում է, որ Մոսկվան դեմ չի «Զանգեզուրի միջանցքին», սա այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը՝ Փաշինյանի մակարդակով շարունակում է պնդել, որ Հայաստանը ոչ մի «միջանցքային» առաջարկի չի համաձայնվի:
Հիմա, ինչ է ստացվում, որ Անկարան հասկացնել է տալիս, որ գիտի, որ Մոսկվան դեմ չի, մյուս կողմից ստիպում է ռուսական կողմին կոնկրետ արտահայտվել: Ռուսական կողմն էլ առայժմ, այսպես ասած՝ ոչ հերքել է, ոչ հաստատել, իսկ լռությունը ընդունված է համաձայնության նշան համարել:

Մյուս կողմից էլ, Էրդողանը չի բացառել Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծումը...

Թուրքական NTV հեռուստատեսության փոխանցմամբ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում Շուշիում կնքված հռչակագրով Ադրբեջանի տարածքում թուրքական զինուժի ռազմակայան ստեղծելու հնարավորությունը: «Այդ տարբերակը տեղավորվում է Շուշիի դեկլարացիայի շրջանակներում: Խնդիրը հնարավոր է քննարկել: Կարծում եմ` դա տեղի կունենա նաև Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում, և մեր բանակցությունների ընթացքում էլ կարող է քննարկվել»,- ասել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ հիմա առաջնահերթ խնդիրն է անվտանգություն ապահովել Ադրբեջանի սահմանների ողջ երկայնքով:

Այսինքն, հունիսի 15-16-ը Էրդողանը Շուշիում Ալիևի հետ կնքել է մի հռչակագիր, որի դրույթներից մեկը ենթադրում է ռազմական փոխգործակցություն այն դեպքում, եթե գոյանում է սպառնալիք կողմերից մեկի անվտանգությանը կամ ինքնիշխանությանը:

Եվ այս դեպքում էլ՝ Էրդողանը տպավորություն է ստեղծում, որ այս հարցն էլ Պուտինի հետ համաձայնեցրել է, կամ այն համաձայնեցման փուլում է գտնվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4611 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am