Մոսկվան շտապում է հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման հարցում

Ռուսաստանը սերտ կապ է պահպանում Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման շուրջ, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: «Մենք սերտ կապի մեջ ենք և՛ Անկարայի, և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ և կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտային լոգիստիկայի զարգացմանը, ընդհանուր առմամբ իրավիճակի կարգավորմանը և չպետք է պարունակի տարրեր, որոնք կարող են լարվածության աճի պատճառ դառնալ»,- ասել է Պեսկովը: Նա նաև նշել է, որ հաջող ընտրություններ է մաղթում «մոտ գործընկեր և դաշնակից» Հայաստանին:

Երեկ էլ Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում ասել է, թե լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում թուլացել է: «Անցած շաբաթների ընթացում ընդհանուր հաշվով հաջողվել է նվազեցնել լարվածությունը, սահմանային վեճի կարգավորման շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով, Ռուսաստանը շարունակում է գործադրել միջնորդական ակտիվ ջանքեր, որոնց նպատակն է մեղմել իրավիճակը. «Արտաքին և պաշտպանության գերատեսչությունների մակարդակով Բաքվի և Երևանի հետ հաստատվել են սերտ շփումներ: Խնդրի կայուն և երկարատև լուծում ենք համարում երկու երկրների միջև սահմանազատման և հետագա սահմանագծման աշխատանքի արագ մեկնարկը: Մենք վերահաստատում ենք, որ պատրաստ ենք կողմերին աջակցել այդ հարցում»: Արձագանքելով Ադրբեջանի և Թուրքիայի բարձր մակարդակով վերջին շփումների մասին հարցին` Զախարովան ճեպազրույցում ասել է, թե «Բաքվի և երրորդ երկրների շփումների հարցը պետք չէ խառնել ղարաբաղյան կարգավորման թեմայի հետ»:

Մոսկվան անհրաժեշտ է համարում հնարավորինս շուտ սկսել սահմանների սահմանազատման գործընթացը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև...

Դա Մոսկվան այսպես է հիմնավորու: Որպես հայ-ադրբեջանական սահմանի խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում` Ռուսաստանը տեսնում է երկու երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը`դրան հաջորդող սահմանագծմամբ: Ըստ Զախարովայի՝ «հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը կապված են դրա միջազգային իրավական գրանցման բացակայության հետ, ինչին գումարվում է կողմերի փոխադարձ վստահության բացակայությունը»:

Փաստորեն իրավիճակի դեէսկալացման հարցում Մոսկվան մատնանշում է Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության և սահմանային ծառայությունների միջոցով հաստատված սերտ համագործակցությունը՝ ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ:

Ի դեպ, Զախարովան անդրադարձել է Էրդողանի՝ Շուշի կատարած այցին:
Մենք կոռեկտ չենք համարում խառնել Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը և երրորդ երկրների հետ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների թեմաները: «Հենց այս տեսանկյունից ենք մենք դիտարկում ադրբեջանա-թուրքական վերջին շփումներն ամենաբարձր մակարդակով: Մենք ելնում ենք նրանից, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում` ռազմական գծով, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ: Մենք վճռականորեն աջակցում ենք այն քայլերին, որոնք ուղղված են Երևանի և Բաքվի և Երևանի ու Անկարայի միջև երկխոսության կարգավորմանը: Հարավային Կովկասում փոխգործակցությունը պետք է զարգանա բարիդրացիության սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով և հավասարակշռելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,- ասել է նա:

«Ինչ վերաբերում է հայտարարություններին, հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող գործընթացները և այն ջանքերը, որոնք նպատակաուղղված էին կողմերին պայմանավորվածությունների կնքմանը և դեպի խաղաղ ուղղություն շարժմանը բերելուն, ապա այդ կապակցությամբ արված բոլոր հայտարարությունները պետք է աշխատեն մեկ նպատակի համար՝ կայունության, խաղաղ զարգացման, կապերի վերականգնման և համապատասխանեն տարածաշրջանում խաղաղ բնակիչների շահերին»,- ասել է Զախարովան:

Իսկ Մոսկվան ի՞նչ երաշխիք ունի, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության նոր՝ Շուշիի մակարդակն ընդդեմ Հայաստանի չէ: Իսկ ո՞ւմ դեմ է...
Փաստացի, Մոսկվայի լուռ համաձայնությամբ Շուշիում ստորագրվել է մի նոր հռչակագիր, որը հիմք է դրել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում փաստացի ամրապնդմանը: Իսկ Մոսկվան արդեն կայացած փաստից հետո միայն իր ցանկությունն է հիշեցնում, թե նախընտրելի չէ, որ երկկողմ ռազմական համագործակցությունն ուղղված լինի երրորդ երկրների դեմ:

Իսկ Ռուսաստանի նախընտրությունների հետ Թուրքիան մինչ այժմ հաշվի՞ է նստել...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4576 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am