Ռուս սահմանապահների հարցը՝ Սյունիքում. Շոյգուն խնդիր ունի լուծելու

Երեկ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են, որ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիների մասին` Վաղարշակ Հարությունյանը նշել է՝ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է` Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքները։

Ռուս սահմանապահների տեղակայման կամ թվաքանակի մասին այլ մանրամասներ պաշտպանության գերատեսչությունից չեն հաղորդում։ Հայտնի է, որ ռուս սահմանապահները պատերազմից հետո տեղակայվել են Սյունիքում, ավելին՝ վերջերս կառավարությունը մարզի որոշ համայնքների մի շարք գյուղերի հողամասեր անհատույց հատկացրեց Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու համար մոտ 20 օր առաջ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից։ Փաշինյանն առաջարկում էր այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդներ, որից հետո նույն այդ դիտորդների մասնակցությամբ կընթանա սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը։

Ռուսաստանն, իրականում հայտնվել է, բավական բարդ իրավիճակում: Մոսկվան խաղաղապահ առաքելություն է իրականացնում, և նա չի կարող բացահայտ կողմնակալություն դրսևորել: Հայաստանն էլ հայտնվել է մի բարդ իրադրությունում. Ռուսաստանը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է, պետք է ապահովի ՀՀ անվտանգությունը:

Եթե Շոյգու-Հարությունյան հեռախոսազրույցից հասկանում ենք, որ ռուս սահմանապահների հարցը օրակարգում է, սակայն մյուս կողմից էլ ԵԱՀԿ-ից հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների տեղակայման առաջարկին ուղիղ պատասխան դեռ չի տրվել։

ԵԱՀԿ-ի ՄԽ-ի վերջին հայտարարությունում, նկատենք, որ նշված էր` Մինսկի խմբի շրջանակում պատրաստ են քննարկել Արցախում բազմազգ խաղաղապահ ուժեր տեղադրելու հարցը։

Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը լարվեց մայիսի 12-ից, երբ հայկական կողմի հաղորդմամբ՝ ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով ու մի քանի կիլոմետրով հատեց Հայաստանի սահմանը պատերազմից հետո սահմանամերձ դարձած Սյունիքում ու Գեղարքունիքում։ Մեկ ամսից ավելի է` սահմանամերձ գյուղի բնակիչներն ապրում են լարված իրավիճակում՝ կրակոցների ներքո։ Հերթական միջադեպի մասին է նախօրեին հայտնել Մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանի փոխանցմամբ՝ երեկ ադրբեջանցի զինծառայողները Վերին Շորժայում կրկին անասուն են գողացել։ Կրակոցներ են արձակվել հովիվների ուղղությամբ: Արման Թաթոյանը հատուկ արձանագրում է՝ այս արոտավայրերում սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են մի քանի տասնյակ քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց կենդանիներին: «Այսինքն` ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` Հայաստանի քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ», - ասված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ:

ՀՀ ՄԻՊ-ը քննադատում է ադրբեջանական իշխանություններին՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը սակարկությունների առարկա դարձնելու համար։ «Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար, նրանք իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք», - գրում է Արման Թաթոյանը՝ Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տարածելով Շուշիում նախօրեին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ու նրանց տիկնանց զրույցի տեսանյութը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այս տեսանյութից եզրակացրել է` հայկական կողմի գերիներն ապօրինաբար են պահվում Ադրբեջանում` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար:

Վերջին անգամ Ադրբեջանը Միացյալ Նահանգների և Վրաստանի միջնորդությամբ Հայաստան վերադարձրեց 15 ռազմագերիների, երբ հայկական կողմը Բաքվին հանձնեց Աղդամի ականապատման քարտեզը։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ քարտեզները գերիների փոխանակության համար չեն տվել, այլ Բաքվի կառուցողական քայլի դիմաց Երևանն էլ է կառուցողական քայլ արել։ Նաև նշել էր, որ դրանից առաջ էլ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ էր քարտեզներ ուղարկել Բաքու։ «Բայց մենք պատրաստ ենք իրենց թիկունքում գտնվող բոլոր ականադաշտերի քարտեզները տալ», - ասել էր նա:

Ու մինչ պաշտոնական Երևանը պահանջում է առանց նախապայմանների վերադարձնել բոլոր ռազմագերիներին ու ձերբակալված խաղաղ բնակիչներին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվեց հայ ռազմագերիների դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ 14 տղամարդիկ մեղադրվում են «ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների համար»։ Հայ ռազմագերիները գերեվարվել են 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո այդ ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդի և Հին թաղերի տարածքներից։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5803 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am