Իսկ, հակառակորդը եթե վաղը ցանկություն ունենա կրակելու՞, մյուս օր՞ը
Հարց ՀՀ պաշտպանության նախարարությանը: -Պաշտոնական հաղորդագրության մեջ գրված է. <<Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից կրակել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):>> Հարցս հետևյալն է.- Եթե այսօր հակառակորդը ցանկանա կրկին կրակել հաստոցավոր հակատանկային նռնականետերից ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, կամ մեկ այլ ուղղությամբ դրա հետևանքով կրկի՞ն կզոհվեն մեր զինվորները: Իսկ, վաղը եթե ցանկություն ունենա կրակելու՞, մյուս օր՞ը: Գուցե շնորհակալություն ասենք հակառակորդին, որ ամեն օր չի կրակում: Գրածիս մեջ, բնականաբար, ոչ մի ռազմական գաղտնիք չկա, այլ հակառակը. ես գտնում եմ, որ սահմանապահների անվտանգության ապահովման համար պետք է լինեն որոշակի պատասխանատուներ, որոնք էլ պետք է յուրաքանչյուր դեպքի համար պատասխան տան դատարանում: Հրապարակախոս Կարինե Հակոբյանի գրառումը
