Իշխանությունը պահելու համար Փաշինյանը պատրաստ է նոր զոհերի

Նախընտրական քարոզարշավը մոտենում է վերջնահանգրվանին եւ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրավիրած <<մեծ>> հանրահավաքից հետո այլեւս աներկբա է, որ այս մարդը մեզանում իշխանություն չունի: Տարիներ շարունակ Սերժ Սարգսյանին եւ իր իշխանությանը վարչական ռեսուրսն օգտագործելու համար անխնա քննադատած ընդդիմադիր Փաշինյանն այսօր ժողովրդի վարչապետի կարգավիճակում նույնն է անում ՝ հատելով նույնիսկ անթույլատրելի սահմանը: Ողջ օրը մենք լսում ու այլեւս չէինք զարմանում, թե ինչպես էր պետական հաստատություններում <<տրիվոգ>> հայտարարած: Նիկոլ Փաշինյանը մարզպետների, նախարարների միջոցով հրահանգել էր դպրոցների, մանկապարտեզների, քաղաքապետարանների ու գյուղապետարանների, պետական բոլոր հաստատությունների աշխատակազմերին ներկա գտնվել, հակառակ դեպքում սպառնացել էին, որ կզրկվեն աշխատանքից:

Սակայն հանրահավաքից հետո պարզ դարձավ, որ այս մարդը հանուն իր աթոռը պահելու ոչ մի բանի առջեւ կանգնողը չէ եւ Հրապարակ էր բերել մինչեւ անգամ Սեւանի հոգեբուժարանի հիվանդներին: Համացանցում հայտնված կադրերից երեւում է, որ հոգեբուժարանից 4-5 գազել մարդ են բերել: Նիկոլ Փաշինյանն իր աթոռի համար պատրաստ է վտանգել անգամ իր աջակիցներին եւ նրանց մեջ հանել հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց: Թերեւս պատահական չէր հանրահավաքի ընթացքում բռնցքամարտի տեսարաններն ու փողոցային լեքսիկոնը, որը դրսեւորում էին Փաշինյանի աջակիցները:
Չնայած իշխանության տիտանական ջանքերի՝ այս մարդկանց ակկնկալիքներն ակնհայտորեն չարդարացան եւ Հարապարակում ըստ իրենց իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի հաշվարկի ընդամենը 21 հազար մարդ էր հավաքվել: Սա ավելին է , քան խայտառակությունը: Ընդամենը երեք տարում մսխել ժողովրդի վստահությունը եւ լեփ-լեցուն Հրապարակը փոխարինել մի քանի հազար մարդով, այն էլ՝ պարտադրաբար բերված, այն էլ ինչպիսի գտածոներ: Օրինակ մեկը Փաշինյանին համեմատում էր Հիսուսի հետ եւ ասում, որ նա էլ զոհաբերվեց հանուն մեր փրկության: Մեկ ուրիշն էլ համառորեն վստահեցնում, որ Արցախի շրջաններն Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարությունը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է ստորագրել 2020-ի նոյեմբերի 9-ին, այլ փաստաթուղթը ստորագրվել է 1991-92թթ:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին, ապա մեկ անգամ եւս հուսահատ փորձեր արվեցին փրկել իշխանությունը: Փաշինյանը խոստացավ, որ բոլոր գերիները վերադառնալու են, թե ինչն էր խանգարում նրանց վերադարձնել մինչ օրս, այդ մասին չասաց:

Ասաց, թե քարոզարշավի ընթացքում ժողովուրդն իրենց ընդունեց այնպես, ինչպես ընդունում են գերությունից վերադարձած հարազատին: Հարկ չհամարեց հիշել սյունյաց ողջունների մասին, չխոստովանեց, որ աղուհացով դիմավորողներն էլ իր պաշտոնյաների հարազատներն ու բարեկամներն են եղել, իսկ ոտքերի տակ մատաղ անողներն էլ իր հարազատները: Եւ, ի վերջո, այդ հյուրընկալությունների վերջնարդյունքը պետք է երեւար Հանրապետության հրապարակում, որտեղ ինչպես նշեցինք մեծ ջանքերի արդյունքում փոքր հանրահավաք ստացան: Չնայած դրան Փաշինյանն ու իր թիմը ցնծությամբ տարածում էին հանրահավաքից մի լուսանկար, որն արվել էր մեկ մարդու կողմից եւ այնպիսի ռակուրսից, որ հնարավորինս մարդաշատ է երեւում: Իշխանականները պարծենում էին հավաքված ժողովրդի քանակով՝ չգիտակցելով, որ այդ հրապարակում հավաքվածների մոտ կեսի չափ իրենց իշխանությունը զոհաբերել է:

Իսկ քարոզարշավի վերջին օրերը ցույց են տալիս, որ իշխանությունը հանուն աթոռը պահելու պատրաստ է նոր զոհերի: Եղեգնաձորում Հայաստան դաշինքի ներկայացուցչին սամասուդ անելը ասվածի վկայությունն է:

Անի Սահակյան

դիտվել է 1413 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am