Նիկոլ Փաշինյանը ստում է գերիների, զոհերի և անհետ կորածների հարցով

 

Նախօրեին Սերժ Սարգսյանը հրապարակել էր պաշտոնական փաստաթուղթ, ըստ որի պատերազմի ընթացքում 1064 անհետ կորած ունի։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում` վարչապետերի թեկնածուների բանավեճի ընթացքում հայտարարեց այլ թվեր:
«Այս պահի դրությամբ պատերազմի զոհերի թիվը 3705 է, անհետ կորած կամ գտնվելու վայրն անհայտ` 268, հաստատված գերիների թիվը` 60 հոգի, ունենք վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ մինչ այժմ 89 գերեվարված անձ վերադարձվել է Հայաստան, որոնցից վեցը գերեվարված է եղել մինչ 2020 թվականի պատերազմը:
Սերժ Սարգսյանի ներկայացրած թվերի առնչությամբ էլ պարզաբանում ներկայացրեց, թե դա այն մարդկանց թիվն է, որոնք 300 հազարական դրամ աջակցություն են ստացել, որպես անհետ կորածների ընտանիքի անդամներ, սակայն հետագայում տեղի թ ունեցել դիերի նույնականացում և անհետ կորածների թիվը դրանով պայմանավորված նվազել է։
Դեռևս այս տարվա հունվարին Տիգրան Ավինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ չի ուզում կոնկրետ թիվ հնչեցնել՝ ոչ զոհերի, ոչ էլ անհետ կորածների վերաբերյալ
«Զոհերի թիվը 4000-ը չի անցնելու»,-խոստացավ նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չէ 766-ը։
Անցել է 6 ամիս, դիակների նույնականացումը դեռ չի ավարտվել։
Պատերազմից ավելի քան 8 ամիս անց Նիկոլ Փաշինյանն ու իր հանացավոր ռեժիմը գաղտնի են պահում զոհերի, անհետ կորածների և գերիների անուններն ու ցուցակները։
Սա մեկ բան է նշանակում՝ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ստում է։ Եթե զոհերի թիվն իրականում չի գերազանցում այն թիվը, որն հայտարաված է նրանց կողմից, ինչու՞ չի հրապարակվում զոհերի ցուցակը։ Վերջին հաշվով պաշտպանության նախարարություն զինվորական կոմիսարիատներն ունեն բոլոր զորակոչվածների և կամավորագրվածների ցուցակները։ Ըստ այդ ցուցակների՝ ներկա բացակա անելու համար բավական է ընդամնեը մեկ օրը։ Ըստ այդ ցուցակի վաղուց արդեն պետք է կազմված լիներ զոհերի, անհետ կորածների ու գերիների թվերը։ Պատճառը չի կարող մասնագիտական անկարողությունը լինել, պատճառն իրական թվերի կոծկումն է։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, որ մուրճը ձեռքն առած, աջ ու ձախ սպառնում է՝ հունիսի 21-ից հետո բոլորին փռել ասֆալտին, ոչ մի բառ չի ասել Բաքվի դատարանում մեղադրյալ աթոռներին նստած և ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր զինվորների մասին, որոնք գերեվարվել են նոյեմբերի 9-ի թղթի ստորագրումից հետո։
Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում նոր թուղթ ստորագրեց՝ կոմունիկացիաների բացման մասին, այն դեպքում, երբ Ադրբեջանը չէր կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի թղթով ամրագրված՝ գերիների վերադարձի պահանջը։ Հիմա էլ պատրաստվում է նոր թուղթ ստորագրել, իսկ մեր տղանրը որպես հանցագործ դատվում են այնտեղ։ Փաշինյանի համար կոմունիկացիաների բացումն ու թուրքերին տված խոստումների կատարումն ավելի առաջնային է, քան գերեվարված հայ զինվորի կյանքը։


Հայկ Դավթյան

դիտվել է 2409 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am