Չլրագրողներն ընդդեմ լրագրողների

Պատերազմից հետո լրագրողներիս հասցեին մեղադրանքներն ու քննադատություններն ավելացել են: Շատերը եւ, հատկապես իշխանության ներկայացուցիչները, մեզ մեղադրում են լրագրողական էթիկան չպահելու, մեր հարցերում վերաբերմունք դնելու, իշխանության ներկայացուցիչների հետ ագրեսիվ պահվածքի, գնահատական ու կարծիք հայտնելու մեջ, ինչը դասական լրագրության կանոններին դեմ է: Վերջերս այդ մեղադրանքներին են միացել նաեւ մեր համքարության ներկայացուցիչները, որոնք հընթացս դասեր են տալիս, թե ինչպիսին չպետք է լինի լրագրողը: Վերջին ամենաթարմ պատմությունները լրագրող Անի Գեւորգյանի եւ Սյուզի Բադոյանի մասնակցությամբ էր: Երկու լրագրողներն ակտիվ լուսաբանում են Քաղպայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը եւ, բառի բուն իմաստով, իշխանության մոլի աջակիցների կողմից բռնության ու կտտանքների ենթարկվում, Փաշինյանի եւ իր թիմի օրինակով նրանց թիրախավորում են շարքային քաղաքացիները, անվանում նախկինների պատվեր կատարող, Արտաշատում մի կին իրեն անգամ թույլ տվեց ապտակել Անի Գեւորգյանին եւ խլել նրանից հեռախոսը: Իսկ Սյունիք այցի ընթացքում Անին ընդհարում ունեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ում հետ նաեւ դատական գործընթացի մեջ է: Սիմոնյանը, չգիտես ինչու, որոշել էր խոչընդոտել լրագրողի աշխատանքը, երբ նա հարցազրույց էր վերցնում իշխանության աջակիցներից մեկից: ԱԺ փոխնախագահը սկզբում կողքից հեռախոսով տեսանկարահանում էր հարցազրույցի ընթացքը, բայց ինչ որ պահից որոշեց հուշարարի դեր խաղալ եւ քաղաքացուն կողմնորոշել, թե ինչ պատասխանի լրագրողին: Այս պահից էլ սկսվեց լրագրողի եւ Սիմոնյանի բանավեճը, առաջինը հորդորեց չխոչընդոտել իր աշխատանքը, իսկ Սիմոնյանը թիրախավորեց նրան ՝ ասելով, որ կատարում է իր տերերի պատվերը, մասնավորապես, Միքայել Մինասյանի, որին ի հակադարձում ստացավ, թե ինքն էլ կապիտուլանտի պատվերն է կատարում: Այս միջադեպը բուռն քննարկումների եւ լրագրողին ուղղված քննադատությունների առիթ է դարձել նաեւ մասնագիտությամբ լրագրողների կողմից, որոնք համարում են, թե լրագրողը չպետք է որակումներ տա, <<թռնի>> պաշտոնյայի դեմքին: Դասեր տվողները թերեւս մոռանում են, որ մեդիան մարդն է, մենք լրագրողներս նաեւ սովորական մահկանացուներ ենք՝ մսից ու արյունից, մեր զգացմունքներով, թուլություններով եւ այս իրավիճակում չենք կարող սոսկ դիկտոֆոն, սղագրիչ աշխատել, մեր հայրենիքի մի մասը հանձնվել է թուրքին, մի քանի սերունդ է ոչնչացվել մի մարդու կողմից՝ հանուն այն բանի, որ իրեն դավաճան չասեն, իսկ հիմա էլ վտանգված է Հայաստանի պետականությունը, մեր սահմանները: Սա սովորական քաղաքական պայքար չէ, որ լրագրողը զսպվածություն, անաչառություն դրսեւորի, այո, կարող է երբեմն դուրս գալ ափերից, երբեմն կարծիք հայտնել, քանի որ դիմացինը իր երկիրը ավիրած ու անպատասխանատու իշխանավորն է:
Նրանք, ովքեր քննադատում են այս լրագրողներին, գուցե նախ հաշիվ տան՝ արդյոք այսօրվա իշխանությունը իշխանության նման է, արդյոք նման արկածախնդիրներն իրավունք ունեի՞ն պատասխանատու պաշտոններ զբաղեցնել ու որոշումներ կայացնել մեր ապագայի համար, եւ մեծ հաշվով, ցանկացած իշխանություն իրեն արժանի մեդիատիրույթն է ձեւավորում:

Եւ մեծ հարց է՝ եթե հայաստանյան մեդիադաշտի խմբագիրները պատերազմի առաջին օրերին չհամաձայնեին պետության թելադրած խաղի կանոններին՝ պաշտոնական լրահոսից բացի այլ տեղեկատվություն չտրամադրել, դա է թելադրում պետության շահը, արդյոք կունենայինք այս հետեւանքն, ինչ այսօր է: Պատերազմը սկսելուն պես Նիկոլ Փաշինյանի հրահանգով այն ժամանակ կառավարության ՊՈԱԿ-ի ղեկավար, այժմ Հանրայինի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը իր վերահսկողության տակ վերցրեց բոլոր խմբագիրներին եւ համակարգում էր նրանց աշխատանքները: Ինչ-որ փուլից ոմանք հասկացան, որ պաշտոնական լրահոսի անվան տակ իշխանական քարոզչամեքենան ստերի հաղթարշավ է կազմակերպել, բայց մեծ հաշվով որեւէ մեկը չընդվզեց դրան, դուրս չեկավ սահմանված կանոններից, վախեցավ, որ կդառնա հարձակումների, քննադատությունների թիրախ եւ պատերազմի այդ լարված օրերին իրեն ազգի դավաճան կհռչակեն: Մինչդեռ նժարին ավելի բարձր արժեքներ էին դրված՝ հայրենիքն ու մարդկային կյանքեր: Կյանքը ցույց տվեց, որ եթե մենք լրատվամիջոցներս պատերազմի առաջին իսկ օրերից չվախենային ճշմարտությունը տեղ հասցնելուց եւ ներկայացնեինք իշխանության հանցավոր գործողությունները, գուցե շատ կյանքեր փրկվեին, հայրենիք փրկվեր: Հիմա էլ մենք նույն իրավիճակի, նույն երկընտրանքի առջեւ ենք կանգնած՝ թուրքահպատակ իշխանությունները շարունակում են իրենց գործունեությունը, զոհասեղանին այժմ Հայաստանն է, այս պայմաններում լրագրողն իրեն չպետք է պահի արդուկած որոշ խմբագիրների ու լրագրողների պես, ասես ոչինչ չի եղել, ոչ պատերազմ, ոչ զոհեր, ոչ էլ ապագայի հետ կապված վտանգներ կան, պետության լինել-չլինելու հարց է դրված: Կեցցեն այն լրագրողները, որոնք իշխանական ստահակներին պատին դեմ կտան, մինչեւ նրանցով կզբաղվեն դատարանները:

Անի Սահակյան

դիտվել է 2874 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am