Տեսանյութ՝ Եղեգնաձորում կարմիր բերետավորների վայրագությունների մասին

Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութը, թե ինչպես են կարմիր բհերետավորները պահանջում չնկարել Նիկոլ Փաշինյանի սակավամարդ հանրահավաքը և ինչպես են բռնի ուժով բերման ենթարկում Եղեգնաձորում։

«Ընտրությունների վերահսկման կոմիտեն» հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Եղեգնաձոր քաղաքում այսօր՝ հունիսի 16-ին իրականացված քարոզարշավի ժամանակ, ոստիկանության կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի՝ հավաքի վայրին մոտ գտնվող շտաբ և պահանջել, որ չնկարահանեն Փաշինյանի սակավամարդ հավաքը, իսկ շտաբի մուտքի մոտ կանգնածներից էլ պահանջել են ներս մտնել։

Անօրինական և անհիմն պահանջին չենթարկված հինգ քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն՝ «օրինական պահանջին չենթարկվելու» հիմքով։

Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է, որ ՀՀ ոստիկանության գործողությունները ակնհայտորեն հետապնդել են քաղաքական նպատակներ եւ որեւէ առնչություն չեն ունեցել այդ կառույցի օրինական գործառույթների հետ։

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն էլ գրում է․ «Եղեգնաձորի ոստիկանության բաժանմունքի ծառայողները այնքան են փորձել դուր գալ հեռացող իշխանությանը, որ նույնիսկ այնպիսի ուժ են գործադրել, որ հրատապ կերպով շտապ օգնության ծառայությանը կանչ է տրվել «Հայաստան» դաշինքի համակիրին պատճառված վնասի մասով:

Իհարկե, տղերքը բնավ չեն ճնշվել և այս օպերացիան ևս տապալվեց: Այսպիսի վարքագիծ ոստիկանության կողմից դեռ չէր արձանագրվել: Հասցեական եմ զգուշացնում` ապօրինության համար պատասխանատվության եք ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ: Հրավիրում եմ Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության ուշադրությունը»:

Լուսանկարում ոստիկանության կողմից ծեծի ենթարկված քաղաքացիներից մեկն է։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ իր հերթին գրում է․ «Նիկոլը հոգևարքի մեջ է։ Հիմա էլ ամենուր հարձակվում է Ազատության կուսակցության գրասենյակների և մեզ հարող մարդկանց վրա։ Այսպես, այսօր հարձակվել են Ազատության Կապանի գրասենյակի վրա և պոկել ու պատառոտել բոլոր պաստառները։

Սպասում ենք ոստիկանության բացատրություններին (եթե, իհարկե, իրենք չեն)։ Իսկ Եղեգնաձորում ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել 5 (այս պահի տեղեկատվությամբ) երիտասարդի։ Նրանց ոստիկաններն ու կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել։ Երիտասարդների մեղքն է՝ նիկոլին մեջքով կանգնելը և նրան դավաճան ու հողատու բնորոշելը (իբր սխա՞լ ա)։

Քրեական գործ են հարուցել։ Երիտասարդներից մեկի ձեռքն են կոտրել։ Մյուսը ավելի վատ վիճակի մեջ է և մենք լավ բան չենք սպասում առողջության մասով։ Սրանք բոլորը Ջեբրաիլում կռված և մինչև վերջ կանգնած տղաներ են, Տիգրան Եղոյանի ընկերները։ Նրանց իրական մեղքն այն է, որ կռվի դաշտը չեն լքել։ Տականք տղերքին բաց թող, վաղը ուշ կարող է լինել»:

 

դիտվել է 1399 անգամ
Լրահոս
BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video) Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը Սամվել Կարապետյանն՝ ԱԺ ծեծկռտուքի ու Փաշինյանի հունից դուրս գալու մասին (video) Անդրանիկ Թևանյանի գործով դատավորը պետք է թուղթը վերցնի ու․․․ Դերենիկ Մալխասյան (video) Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Երկու օտարերկրացի կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am