Թուրքիան Հայաստանին հրավիրել է Անթալիայի համաժողովին, բայց հայ գերիներին մաս-մաս կտան`քարտեզների դիմաց

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ են գործելու երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում, և նաև կշարունակեն զինված ուժերի համակարգված արդիականացումը, ասված է Շուշիի հռչակագրի տեքստում, որը երկու երկրների նախագահները ստորագրել են երեքշաբթի:

Հռչակագրի տեքստում համապատասխան հատվածում ասվում է. «Երրորդ պետության կամ պետությունների կողմից նրանց (Ադրբեջանի և Թուրքիայի՝ խմբ.) միջազգային ճանաչմամբ սահմանների անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության կամ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում՝ կողմերը համատեղ խորհրդակցություններ են անցկացնում այդ սպառնալիքը կամ ագրեսիա վերացնելու համար: Նրանք հանդես կգան ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան նախաձեռնություններով և միմյանց կտրամադրեն անհրաժեշտ օժանդակություն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության: Այս օգնության ծավալը և ձևը կորոշվեն անհապաղ քննարկումների ընթացքում, որոշում կկայացվի՝ համատեղ գործողությունների պաշտպանության կարողությունը և զինված ուժերի և հրամանատարական կառույցների համակարգված գործունեությունն ապահովելու համար»:

Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը երկու եղբայրական երկրների զինված ուժերն արդի պահանջներին համապատասխան արդիականացնելու համար»: Ադրբեջանը և Թուրքիան աջակցում են արխիվների բացմանը և 1915-ի իրադարձությունների պատմաբանների հետաքննությանը, ասվում է երկու երկրների նախագահների կողմից երեքշաբթի ստորագրված Շուշիի հռչակագրի տեքստում: «Կողմերն, ընդգծելով տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը հասցված վնասը՝ Թուրքիային ուղղված Հայաստանի անհիմն պահանջների հետևանքով, այս համատեքստում վճռականորեն աջակցում են պատմաբանների կողմից արխիվներ բացմանը և 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրմանը», - ասվում է հռչակագրում:

Այսինքն, Թուրքիան ու Ադրբեջանը միասին իրավական դաշտում կարգավորեցին հետագայում Ադրբեջանի վրա հնարավոր հարձակման դեպքում Անկարայի կողմից ռազմական աջակցության հարցը: Եթե վերջին պատերազմում Թուրքիայի ներգրավվածության մասին միայն արձանագրումներ եղան, ապա այսուհետ որևէ երկիր իրավունք էլ չի ունենա մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների դեպքում Թուրքիայի ներգրավվածության մասին խոսել:

Ահա, թուրք-ադրբեջանական արդեն ռազմական դաշինքի նոր «նվերը»՝ Կրեմլին:
Ու այս ֆոնին պաշտոնական Անկարան Հայաստանի հետ հաշտության պայմաններ է ներկայացրել...

Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը պայմաններ կստեղծի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Ադրբեջանի խորհրդարանում, հաղորդում է Սպուտնիկը։ «Ադրբեջանի և Հայաստանի խնդիրները լուծելու ընթացքում մենք նույնպես կձեռնարկենք համապատասխան քայլեր: Դժվար է հաշվել Հայաստանի համար օգուտները Թուրքիայի հետ սահմանների բացման արդյունքում», – ասել է Էրդողանը

Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն երեկ հայտարարել է, թե Հարավային Կովկասում համագործակցությունից առավել շատ կշահեն Հայաստանն ու հայ ժողովուրդը: «Երկար տարիներ Հայաստանը լարում էր հարաբերությունները հարևան երկրների հետ, մեկուսացվել է համագործակցությունից: Եվ այս ամենը իրենց սեփական սխալների պատճառով», ասել է թուրք նախարարը, ապա հայտնել է, թե Հարավային Կովկասում իրավիճակը կքննարկվի նաև Անթալիայում կայանալիք Դիվանագիտական ֆորումում, որը նախատեսվում է հունիսի 18-ին: Չավուշօղլուի խոսքով, Հայաստանից ներկայացուցիչները նույնպես հրավիրվել են Անթալիայի ֆորումին:

Մի կողմից, թուրքերը խաղաղության կոչեր են անում, մյուս կողմից՝ արդարացնում իրենց նենգ պահվածքը: Երեկ ադրբեջանական աղբյուրները տարածեցին տեսանյութ, որում զրուցում են Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները, և Էրդողանի կինը: Նրանք քննարկում են, որ «հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար»:

Ըստ Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանի՝ դա անհերքելի ապացույց է այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները`1) հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար, 2) իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք, 3) միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են, 4) գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ»: Թաթոյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմը տեսանյութը պաշտպանի պաշտոնական նամակով կուղարկի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կառույցներին:

Ահա թուրքական քաղաքականությունը. Մի կողմից Փաշինյանից քարտեզներ կորզել՝ մաս-մաս, գերիների դիմաց, մյուս կողմից՝ խաղաղասիրական հայտարարություններ անել ու թուրք-ադրբեջանական ռազմական դաշինք կազմել՝ ընդդեմ հնարավոր հարձակման:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4302 անգամ
Լրահոս
Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am