Նիկոլ Փաշինյանը ասֆալտին կփռի՞ Սուրեն Պապիկյանին

Սյունիքը շրջիկ աջակիցներով, վարչական ռեսուրսով, հազարավոր ոստիկաններով նվաճելուց հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խրոխտ հայտարարում էր, թե իրենց հաջողվեց ապացուցել սյունեցիների միասնականությունն ու աջակցությունը առ իշխանություն: Եւ ընդամենը մի խմբակ, մարդկանց փոքրամասնություն էր կազմակերպված տապալել իր այցը, սյունյաց ողջունների արժանացրել: Փաշինյանը նույնիսկ սպառնաց՝ «Կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք»: Բայց Սյունիքից ոտքը դեռ չքաշած Նիկոլ Փաշինյանը կրկին մատնեց, որ Սյունիքը մնացել է իր կոկորդին եւ մեկ օր առաջվա ղժղժոցը, ծափերն ու գլուխ հովելը միասնականության հարցով զուր սին խոսքեր են:
Սյունիքից ցնծությամբ հեռացած պաշտոնյան ենթադրվում էր, որ պետք է փակեր այդ էջը, նրա հոգուն անդորր իջներ, որ, ի վերջո, պատերազմից ամիսներ անց կարողացավ սյունեցիների հետ դեմ-հանդիման կանգնել ու ապացուցել բոլորին, որ ինքը նման խնդիր չունի, բայց արիուտես Վայոց Ձորում էլ Փաշինյանի թեման Սյունիքն էր, սպառնալիքների հասցեատերերը՝ սյունյաց համայնքապետերն ու Քաջարանի կոմբինատի ղեկավարությունը: Նախորդ օրը նրանց ուղղված սպառնալիքները, թե ընտրություններից հետո կպառկացնի ասֆալտին, քանզի այդ համայնքապետերը խնդիր ունեն Քրեական օրենսգրքի հետ, մեկ օրում ջրվեց: Փաշինյանը Ջերմուկում հայտարարեց, թե գնում է կոմպրոմիսի՝ պայմանով. «Այո, այդ մարդիկ լուսանցքային մարդիկ են ու այդ մարդկանց ևս երազախաբություն է սպասվում, գելափախաբություն է սպասվում ու առհասարակ ամեն ինչ էլ սպասվում է։ Ես այսօր իրենց վերջին մարդասիրական առաջարկությունն եմ արել Քանի որ ես Մեղրիում, Քաջարանում, Գորիսում խոստացել եմ, որ որոշ պաշտոնյաների տեղի ժողովուրդը տենալու է ասֆալտի վրա պառկած ու դա իմ անձնական հանձնառությունն է, ես որպես բարի կամքի արտահայտություն, ես էսօր իրենց առաջարկել եմ, ասել եմ՝ գնացեք իմ ցույց տված, էդ շատ կարևոր է, իմ ցույց տված կոորդինատներում պառկեք ասֆալտի վրա, սելֆի արեք, դրեք ձեր պաշտոնական էջերում ու սա համարեք լուծում։ Այո, այդ առաջարկը ուժի մեջ է, շտապեք, ժամանակը սահմանափակ է, դուք կարող է չհասցնեք էլ դա անել, ճիշտ օգագործեք այդ ժամանակը»,- հորդորեց Փաշինյանը: Սա խոսում է միայն այն մասին, որ Փաշինյանի մեկ օր առաջվա սպառնալիքները ամբողջովին անհիմն են, ինչի համար էլ նա նման «լուծում» է առաջ քաշում: Ավելորդ է կրկնել, որ այս մարդն ըստ ամենայնի ասֆալտի տեսարաններից սեռական հաճույք է ստանում եւ երեք տարի է այսպես է հագորդ տալիս իր չբավարարված կրքերին: Իհարկե, ակնհայտ է նաեւ, որ հիմա ավելի կոշտ միջոցների է նախապատվությունը տալիս եւ ասֆալտը փորձում է փոխարինել մուրճով, որը պտտում է ամենուր եւ այլեւս շիշ բռնողից բացի նաեւ մուրճ բռնող ունի ի դեմս ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի:

Իսկ Վայոց Ձորում ապագայի փոխարեն խոստացավ. «ՔՊ-ն ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար 1000 դոլար պարգև է խոստանում: Այն քաղաքացիները, որոնք ընտրակաշառք տալու, ստանալու և պետական կամ ոչ պետական հիմնարկների աշխատողների կողմից ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձեր կնկարահանեն, 500 հազար դրամ պարգև կստանան՝ յուրաքանչյուր այդպիսի տեսագրության համար»: Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությամբ փաստեց, որ պետություն, պետական ինստիտուտներ գոյություն չունեն, որ իրավապահների միակ խնդիրն իր անվտանգության, իր միտինգների մասովկան ապահովելու հարցն է, իսկ ընտրակաշառքների վերահսկման հարցն իրենց ուսերին պետք է վերցնենք մենք՝ շարքայիններս: Եւ չնայած այդ աջակցության, երեկոյան Արաբկիրում Փաշինյանը խայտառակ երթ ունեցավ, որին հազիվ հարյուր մարդ էր մասնակցում: Վայոց Ձորի ամենաաղմկահարույց հայտարարություններից մեկը թերեւս ասֆալտապատման աշխատանքների դանդաղման մասին էր: Ասֆալտը կարելի է ասել միակ ոլորտն է, որով այս իշխանությունը գլուխ է գովում, մի քաի կիլոմետր ասֆալտ փռելով եւ միլիոնատեր դառնալով Սուրեն Պապիկյանը դարձել է իշխանության ոչ միայն ամենասիրելի պաշտոնյան, այլեւ ամենահարուստը: Բայց ահա, Փաշինյանը հայտնաբերել է, որ ասֆալտի գործերը դանդաղ են գնում: Նա, իհարկե, սա էլ է բարդում նախկինների վրա, ինչպես աշխարհի երեսին գոյություն ունեցող բոլոր մեղքերը, բայց փաստ է, որ աշխատանքների վերահսկումը իր սիրելի Պապիկյանի ձեռքում է, ուստի թերացումն էլ է իրենը: «Պարզվում է, որ մրցույթները շահել են քաղաքական որոշ ուժերի հետ կապ ունեցող շինարարական կազմակերպություններ: Եվ հիմա նրանք նախընտրական շրջանում հատուկ գործերը չեն անում, որ չերևա, թե այդ գործերն արվում են»,-ասաց Փաշինյանը: Այստեղ էլ սպառնաց, որ այդ ընկերությունները խնդիր են ունենալու, նրանց զգուշացրեց, որ ունեն ընդամենը ժամեր՝ իրենց տեխնիկան դուրս բերելու, եթե ոչ, ապա ընտրություններից հետո «հանդիպելու են պողպատե մանդատի հետ»: Փաշինյանը այդ մանդատով ճիշտ կանի սպառնա Սուրեն Պապիկյանին, ով թիվ մեկ պատասխանատուն եւ հետեւաբար մեղավորն է եւ ասֆալտին փռի նախեւառաջ նրան, նոր անցնի մյուսներին:

Անի Սահակյան

դիտվել է 2841 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am