«Հանգստացի՛ր, Մարո՛ւսյա»

Նիկոլ Փաշինյանը վերջին երկու օրերի հանրահավաքների ժամանակ բառացիորեն սպառնաց ու մատ թափ տվեց հայաստանյան երկու ամենախոշոր ընկերությունների՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  ղեկավարություններին։

Սրան ի պատասխան՝ այս երկու ընկերությունները հանդես են եկել պատասխան հայտարարություններով՝ նշելով, որ իրենք մասնավոր ընկերություն են և հարգում են իրենց բոլոր աշխատակիցների քաղաքական ու քաղաքացիական իրավունքները։
Բայց Փաշինյանը այսքանով չի բավարարվել, վերստին պատասխանել է ու նորից սպառնացել, թե քարոզարշավի ընթացքում գյուղից գյուղ, քաղաքաից քաղաք պտտվող իր ձեռքի մուրճը ջարդվելու է հենց Զանգեզուրի կոմբինատի գլխին։ «Սյունիքում հետցնցումներ են սկսվել, հայտարարություններ են անում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հայտարարություն անում։ Ես ձեզ զգուշացրել էի մի քանի անգամ, որ աշխատողների նկատմամբ չփորձեք քաղաքական ներգործություն ցուցաբերել։ Դուք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչն առաջինը ձեր գլխին ա ջարդվելու։ Հայտարարեք, չհայտարարեք, ձեր հարցը լուծված ա, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին։ Բոլոր կոռումպացված այն փայատերերը, որոնք պաշտոնյա են եղել և պաշտոնով փայ են ստացել, բոլոր էդ փայերը վերցվելու ու վերադարձվելու են ժողովրդին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ունեն բոլոր այն պաշտոնյաների ցուցակը, ովքեր առավել ակտիվ են։ «Մենք իրենց խորհուրդ ենք տալիս չթպրտալ, հանգիստ սպասել, մինչև իրենց ճակատագիրը կլուծվի։ Այսօր արդեն կոմբինատի աշխատողների նախաձեռնող խմբեր են ձևավորվել, մեզ ասում են՝ պե՞տք է գործադուլ անենք։ Մենք ասում ենք՝ չէ, պետք չէ։ Այնտեղ մի քանի գյադա-գյուդա էլ կան էդ տարածքներում, նրանց երգն էլ երգված ա։ Ես իրենց միայն մի խորհուրդ տամ՝ ասֆալտի վաննաներ ընդունեք, դա միակ օգտակար բանն է, որ կարող եք անել։ Չագուչի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու։ Աշխատողներին հեռացնեն, չհեռացնեն աշխատանքից, ես բոլորին տեր եմ, բոլորին վերականգնելու եմ՝ ամբողջական աշխատավարձով։ Առաջինը Սյունիքի ժողովուրդն է էդ կեղեքող էլիտային ծնկի բերելու»,- եզրափակել է նա։

Սա ասում է այն մարդը, որն զբաղեցնում է երկրի վարչապետի աթոռը, և որը դեռ մի քանի օր առաջ հավատացնում էր, թե Հայաստանը դրախտավայր է բոլոր ներդնորղների համար։ Հիմա այդ նույն մարդը պետության ամենախոշոր հարկատու ընկերությանը՝ Զանգեզուրի կոմբինատին, որը տարիներ շարունակ եղել և մնում է հարկատուների առաջին քառյակում, սպառնում է՝ հանգիստ նստել տեղը, չթպրտալ, ավելին՝ բաց տեքստով ասում է, որ ընտրություններից հետո խլելու է սեփականատերերի փայաբաժինները։ Նիկոլ Փաշինյանը ավելի քան երեք տարի իշխանության ղեկին էր, և եթե իր տիրապետության տակ կային կոնկրետ փաստեր, որ որևէ մեկը, այդ թվում նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը ապօրինաբար տիրացել է ազգային հարստությանը կամ ճնշումներ է բանեցնում աշխատողների հանդեպ, վաղուց պետք է պետությանը վնասը վերկանգնած լիներ, իսկ աշխատողների առումով էլ պետք է դատական գործեր հարուցված լինեին։

Եթե երեք տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը որևէ փաստ չի ներկայացրել իրավապահներին առ այն, որ կոմբինատում ազգային հարստության հափշտակում է կատարվել, կնշանակի նա հերթական անգամ ստում է՝ իրեն բնորոշ հիստերիկ ճղճղոցով։ Իսկ եթե Նիոլ Փաշինյանը որոշել է ընտրություններից հետո, եթե հանկարծ ընտրվի, ուղղակի կուլակաթափություն սկսել հատկապես նրանց հանդեպ, որոնք իրեն չեն երկրպագել, կնշանակի մենք պետք է տնտեսության վրա մի մեծ կողպեք կախենք ու վրան գրենք՝ բարի գալուստ դժոխք՝ ընդմիշտ մոռանալով ներդրումների մասին։ Ակտիվ գործարարներին չթպրտալու կոչեր անող Նիկոլ Փաշինյանը թերևս մոռանում է, որ իր թիմում ևս կան գործարարներ, որոնք, վստահաբար, աջակցում են Փաշինյանի նախընտրական քարոզչությանը՝ ոչ միայն ֆինանսական ռեսուրսներով, այլ նաև մարդկային ներուժով։

Այդ ինչու է Փաշինյանին թվում, թե այն, ինչ կարելի է և թույլատրված է իրեն, արգելվում է այլոց։ Գործադուլների մասին կոչեր անող Նիկոլ Փաշինյանի մտքով չի՞ անցել՝ բա որ հանկարծ պետական ու կրթական համակարգը սկսի գործադուլ անել, ի՞նչ է անելու ինքը։
Եվ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը ո՞ր իրավունքով է մասնավոր ընկերության աշխատողին աշխատանքից ազատելու կամ վերականգնելու մասին հայտարարություն անում։ Նիկոլ Փաշինյանը նման գործառույթ չունի․ աշխատանքի կարող է վերականգնել միայն դատարանը, Փաշինյանը դատավոր չէ։ Նրա՝ հրապարակից արված հայտարությունները՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատանքից ազատելու կամ նշանակումներ անելու մասին դատարկաբանություն են, չունեն որևէ իրավական հիմք։
Ամեն ինչ սահման ունի՝ բացի Նիկոլի տգիտությունից և պոպուլիզմից։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 6589 անգամ
Լրահոս
Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am