Հուժկու աջակցություն Նիկոլ Փաշինյանին․ որտեղի՞ց է գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի ատելությունը Արցախի հանդեպ

Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը Հանրայիյն հեռուստաընկերության եթերում պատմական խայտառակություն էր՝ Արցախի խնդրի վերաբերյալ նրա ադրբեջանաթրքամետ հայացքների վերջնական բացահայտումը։

Տեր-Պետրոսյանը վերստին առաջ է տանում իր պատմական ճիշտը առ այն, որ միևնույնն է, մենք չէինք կարող պահել 12 հազար քառակուսի կիլոմետր մակերսով Արցախը, վաղը թե ուշ տալու էինք, դրա համար ճիշտ կլիներ, դեռ 1994 թվականին լսել իրեն և վերադարձնել ազատագրված տարածքները․ << Արցախի խնդրի լուծման ամենահարմար պահը 94-ին էր, Ադրբեջանն այդ ժամանակ շատ խեղճ էր, կարգավիճակի հարց չէր լուծվում, բայց ԼՂԻՄ-ն իր տարածքով մնում էր, նաեւ Լաչինի միջանցքը, խաղաղապահներ էին տեղակայվում>>,- հայտարարել է նա։

Բայց սա դեռ ոչինչ․ ինչպես ասում են՝ մենք այս երգը վաղուց էինք լսել։ Ի՞նչ պետք է անել հիմա, ո՞րն է լինելու Արցախի հարցի լուծումը նոյեմբերի 9-ի կապիտուլացիայի ակտից հետո, ո՞վ է այսօր մեր դաշնակիցը։ «Դաշնակից չկա այդ հարցում, երբեք չի եղել։ Հիմա շատ դժվար է, այն ժամանակ փոխզիջելու բան ունեինք, հիմա՝ չունենք։ Մենք կորցրեցինք զիջելու հնարավորությունը։ Մենք չէինք զիջելու Ղարաբաղը։ Իսկ հիմա ոչինչ չես կարող անել, հիմա մեր ձեռքը ոչինչ չկա, Հայաստանը վճռական ձայն չունի»,- ասել է Լ․Տեր-Պետրոսյանը։

Ռոբերտ Քոչարյանի՝ Հադրութը և Շուշին վերադարձնելու հնարավարության մասին հայտարարությունը Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է պատերազմ սկսելու խոստում։
«Դա հնարավոր է միայն պատերազմով, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր։ Ո՞վ է ստիպելու Ադրբեջանին՝ թողնել-գնալ այնտեղից։ Ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս։ Նա դեռ մի մասն է վերականգնել։ Ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանին։ Սա է աշխարհի օրենքը։ Ստիպելու են մեզ համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում։ Մեզնից կախված չէ այլևս, վերջացավ»,- ասել է նախկին նախագահը և ավելացրել, որ Հայաստանը ստիպված է լինելու ճանաչել խորհրդային Ադրբեջանի սահմանները։ <<Եթե կարող են, թող չճանաչեն․․․․Կստիպեն ճանաչել>>,- հայտարարել է նախկին նախագահը։ 

Այնպիսի տպավորություն էր, թե Հանրային հեռուստաընկերության եթերում ելույթ ունեցողը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի առաջին նախագահն էր։
Լևոն Տեր-Պետրոսյանը հրաշալի գիտի, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պակաս կարևոր չէ, որքան տարածքային ամբողջականության իրավունքը․ Կոսովոյի նախադեպը լավագույնս փաստում է այդ մասին։ Վերջապես, եթե մենք Արցախը, միևնույնն է, չէինք կարողանալու պահել, ո՞րն էր այդ դեպքում արցախյան շարժման և առաջին ազատամարտի իմաստն ընդհանրապես։ Թերևս մեկ այլ հարցազրույցում, Տեր-Պետրոսյանը կանդրադառնա նաև այդ հարցին։

Մարդը, որը Ղարաբաղյան շարժման շնորհիվ ճակատագրի բերումով Մատենադարանի շարքային գիտաշխատողից դարձավ ազգային լիդեր և երրրոդ հանրապետության հիմնադիր նախագահ, գոնե պետք է տարրական շնորհակալության զգացում ունենա Ղարաբաղի հանդեպ, որի շնորհիվ իր անունը գրվելու է հայոց նորագույն պատմության էջերում։ Մարդ, որը համազգային շարժման օրերին գոչում էր՝ <<Ղա-րա-բաղ>>, <<մի-ա-ցում>>, <<պայքար-պայքար մինչև վերջ>>,այսօր ասում է՝ վերջ՝ Հայաստանը պետք է ճանաչի խորհրդային Ադրբեջանի սահմանները, որի մեջ է մտնում նաև Արցախը։ Այսինքն՝ Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը /բայց ոչ առաջինը և ամենին էլ ոչ միակը, քանի որ շարժման առաջին փուլում առաջնորդը Վազգեն Մանուկյանն էր-խմբ․/ առաջարկում է մոռանալ Արցախի ինքնորաշման և որևէ անկախ կարգավիճակի մասին։

Փաստորեն, եթե հայ ժողովուրդն անմտություն ունենա ազգովի ընտրելու Լևոն Տեր-Պետրոսյանին, նա Արցախի հարցը լուծելու է հօգուտ  Ադրբեջանի՝ ճանաչելով այդ պետության սովետական սահմանները։ 

Բայց քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը  հասկանում է՝ ինքն ընտրվելու իրական շանս չունի, ուստի որոշել է  բացառիկ պատմական աջակցություն  ցուցաբերել իր հոգեզավակ, ազգակործան Նիկոլ Փաշինյանին, որը պատրաստվում է թուղթ ստորագրել Ադրբեջանի սահմանները ճանաչելու մասին։ Խոսքը այն հայադավ թղթի մասին է, որի առկայությունը Նիկոլ Փաշինյանը չի հերքել և որի պատճառով հրաժարական են ներկայացրել արտքաին գործերի նախարարն ու փոխնախարարները։
Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն բնորոշ <<ծեր սատանայի իմաստնությամբ>> հիմնավորեց Նիկոլ Փաշինյանի ապագա քայլերը։ Հատկանշական է, որ վերջին հարցազրույցում նա որևէ վատ բառ, քննադատական ակնարկ, միտք չարտահայտեց Նիկոլ Փաշինյանի հանդեպ։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակեցելու իրական նպատակների մասին։


 Հայկ  Դավթյան

դիտվել է 5103 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am