Հանձնված Շուշին, բութ չաքուճն ու ազգային ամոթի մի քանի կիլոմետրը

Մինչ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի թելադրած խաղի կանոններով նախընտրական պայքարն է թեժացել, Շուշիում երեկ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ցանկացած ինքնասիրություն ունեցող Հայաստանի ղեկավարին կստիպեին պարզապես «սուս ու փուս» հեռանալ:

Բայց ոչ՝ Փաշինյանի դեպքում: Չաքուճն առած՝ ուրախ-զվարթ դուրս է գալիս Փաշինյանը, կատակում, ելույթ ունենում: Երեկ օրինակ... Իսկ մի քանի կիլոմետր այն կողմ երեկ Էրդողանն ու Ալիևը պարում էին Շուշիում:

Երեկ Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպումը, որից հետո համատեղ մամուլի ասուլիս է կազմակերպվել։ Մամուլի ասուլիսում Էրդողանը գոհունակություն է հայտնել, որ Շուշին «ազատագրվել է հայկական բռնազավթումից»։ Ցույց տալով կիսաքանդ շինությունը, որի առջև կազմակերպվել էր մամուլի ասուլիսը՝ Էրդողանը նշել է, թե իբր դա «հայերի վայրագությունների վկան է»։

Էրդողանը շեշտել է, որ Շուշիի ճանապարհին տեսել են այն մեծածավալ աշխատանքները, որոնք կատարվում են Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների վերականգման ուղղությամբ՝ նշելով որ կառուցվում են ՀԷԿ-եր, ճանապարհներ, Էլեկտրաէներգիայի ապահովման համար հոսանքագծեր, ջրատարներ, Ֆիզուլիի օդանավակայանը և այլն։ Էրդողանը տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր կողմերին կոչ է արել տեսնել իրողությունները, ընդունել Ադրբեջանի հաղթանակը և նայել դեպի ապագան։ Ըստ նրա՝ հրադադարի պայմանագրից հետո բոլոր կողմերի համար նոր հնարավորություններ են ծագել տարածաշրջանային համագործակցության հարցում։

Այս համատեքստում Էրդողանը հետևյալ շեշտադրումն է արել․ «Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններն ուղղորդել դեպի ավելի խորը համագործակցության հուն։ Մեր ցանկությունն է, որ Հայաստանը սեղմի իրեն մեկնված բարի կամքի և համերաշխության ձեռքը։ Հույս ունենք, որ Հայաստանը ճիշտ կօգտագործի ապագան համատեղ կառուցելու այս հնարավորությունը»։ Էրդողանը խոսել է վեցնյակի կովկասյան պլատֆորմի մասին՝ նշելով, որ դա պատմական հնարավորություն է տարածաշրջանում խաղաղ կյանք ստեղծելու համար։ Այդ նպատակի իրագործման համար նշել է, թե ինքը և «իր եղբայր Ալիևը» պատրաստ են ամեն զոհողության։ Վստահեցրել է, որ նույն զոհողությանը պատրաստ է նաև ՌԴ նախագահ Պուտինը։

Տարածաշրջանում նոր ստատուս-քվոյին աջակցող բոլոր կողմերին Թուրքիայի նախագահը կոչ է արել հրաժարվել ատելություն հրահրելու քաղաքականությունից և խրախուսել խաղաղ համագործակցությունը։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ երբ նման մթնոլորտ ձևավորվի, մենք ևս պատրաստ կլինենք անել մեզնից կախված ամեն բան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Հավատում ենք, որ այս հուսադրող գործընթացն ավելի առողջ և արդյունավետ կընթանա, եթե Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած հրադադարի պայմանագիրը պսակվի համապարփակ և տեսլական ունեցող հաշտության պայմանագրով»։

Հայաստանում նախընտրական քարոզարշավ է, իսկ թուրք-ադրբեջանական դաշինքը Շուշին թյուրքական մշակութային մայրաքաղաք է անվանում, ռազմաքաղաքական թուրք-ադրբեջանական նոր դաշինքի հիմքեր գցվեցին, գումարած՝ Էրդողանի այցով Շուշի՝ տարածաշրջանում նոր իրավիճակի մասին ազդարարվեց:

Ու այս ամենի համատեքստում հունիսի 20-ին հայը գնալու է ընտրության ու մեր ժողովրդի դժբախտությունների հիմնական մեղավորին ձայն տա՞...

Երեկ Փաշինյանին, Էրդողանին ու Ալիևին մի քանի կիլոմետր էր միմյանցից բաժանում: Դրանք հայի համար ազգային ամոթի մի քանի կիլոմետր էին...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2746 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am