Էրդողանը Շուշիում խաղաղություն խոստացավ. Տարօրինակ հրավեր՝ Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ՝ Էմինեի ընկերակցությամբ, և պետական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ նախօրեին պաշտոնական այցով ժամանեց Ադրբեջան: Թուրքական պատվիրակությունն ավտոշարասյունով ուղևորվեց Ֆիզուլի, ճանապարհը մոտ 5 ժամ է տևել: Ֆիզուլիում հյուրերին դիմավորեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և երկու երկրների ղեկավարները միասին մեկնել են Շուշի:

Շուշիում ադրբեջանական կողմը զինվորական պատիվներով և պետական արարողակարգով դիմավորեց Էրդողանին, զինվորները շարքով են անցել, պատվո պահակախումբը կատարել է երկու երկրների պետական օրհներգները: Նախօրեին Էրդողանը Բրյուսելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո խոսել է ղարաբաղյան խնդրի մասին, ասելով, թե «արդարությունը Լեռնային Ղարաբաղում՝ թեպետ 30 տարվա ուշացումով, հաղթել է, այժմ բացվել են նոր դարաշրջանի դռները, թշնամությունը կփոխարինվի խաղաղությամբ»:

Շուշիում` քաղաքի վարչակազմի շենքում, Ալիևը և Էրդողանը նախ երկուսով են զրուցել, ապա քննարկումներին միացել են երկու երկրների պատվիրակությունները: Բանակցություններից հետո նախագահները դուրս են եկել շենքից և մոտեցել են բացօթյա հարթակին, որտեղ նախատեսված էր թուրք-ադրբեջանական պայմանագրի ստորագրումը: Փաստաթուղթը կոչվում է՝ «Շուշիի հռչակագիր»:

Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիևն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:

«Մեր ստորագրած դաշնակցային համաձայնագիրը ցույց է տալիս մեր հետագա համագործակցության ուղիները, հռչակագրում կարևորվում է փոխգործողությունը միջազգային մակարդակում, էներգետիկ անվտանգության, Հարավային գազային միջանցքի, տնտեսության, առևտրի, մշակույթի, սպորտի բնագավառներում, բայց ես ուզում եմ առանձնացնել երկուսը՝ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում և փոխադարձ ռազմական օգնությունը»,- ասել է Ալիևը: Նա «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան: Ալիևը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով, թե «դա հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքում»:

Թուրքիայի նախագահը գովեստով է խոսել Ադրբեջանի հետ «եղբայրական հարաբերությունների» մասին: Նա ասել է, թե նպատակահարմար է առաջ տանել «Վեցի պլատֆորմի» գաղափարը, որը ենթադրում է տարածաշրջանի վեց պետությունների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի համագործակցություն: «Մենք ուզում ենք, որ Հարավային Կովկասը դառնա խաղաղության տարածաշրջան»,- ասել է Էրդողանը, նշելով, որ նույն նպատակն է հետապնդում նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Էրդողանը հայտնել է, որ մոտ ապագայում Թուրքիան հյուպատոսություն կբացի Շուշիում: Փաստաթղթի ստորագրումից հետո ադրբեջանցի և թուրք բարձրաստիճան պաշտոնյաները զբոսնել են Շուշիի թաղամասերով: Այդքանով Շուշիում նրանց ծրագիրն ավարտվել է:

Ուրեմն, Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն է իրականացնում, Էրդողանը, սակայն, որոշել է հրավիրել Ռուսաստանին իրենց հետ տարածաշրջանը «շենացնելու»: Նախորդ անգամներին Թուրքիան «քառյակի» համագործակցության մասին ևս խոսում էր: Բայց, քանի որ նախորդ անգամներին բան դուրս չեկավ՝ հիմա Էրդողանը Շուշիից Պուտինին է հրավիրում տարածաշրջանում խաղաղություն ստեղծել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2398 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am