Մարտին Գալստյանի նախընտրական նվերը Նիկոլ Փաշինյանին

 Կենտրոնական բանկը հունիսի 15-ին վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը: Ըստ այդմ՝ ԿԲ-ն 2021-ի համար տնտեսական աճի 4,6 % կանխատեսում ունի, այն դեպքում, երբ ԿԲ-ի՝ մարտի 16-ի կանխատեսման համաձայն՝ 2021–ի տնտեսական աճը գնահատվել էր 1,4 %։

Կենտրոնական բանկի նախընտրական լավատեսությունը մեղմ ասած անհասկանալի է։ Առջևում խորհրդարանական լարված ընտրություններ են, որոնք որևէ լավատեսական նախադրյալ չեն ապահովում տնտեսության հավելյալ աճի համար։ Որպես կանոն, ընտրությունները մշտապես բացասական են ազդում ներդրումների և տնտեսական ակտիվության վրա ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես։ Մեր պարագայում տնտեսական ակտիվության ռիսկը ավելի մեծ է, քանի որ ընտրական թոհուբոհից բացի՝ առկա է նաև հետպատերազմական իրավիճակի գործոնը։ Չի բացառվում նաև նոր ռազմական գործողությունների վերսկսման վտանգը, որոնք հակադարձ համեմատական են տնտեսական աճի ցուցանիշի բարելավման կանխատեսումներին։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ տնտեսական աճի կանխատեսման վերանայման վրա հիմնականում ազդել են ծառայությունների և արդյունաբերության ոլորտում աշխուժությունը։ «Հիմնականում պայմանավորված է ծառայությունների աճով՝ 1,2 %-ից 6,1 % է վերանայվել: Ծառայությունների հետ կապված՝ տեսնում ենք տուրիզմի որոշակի ակտիվացում, արտաքին հատվածից էլ նաև որոշակի ազդակներ ենք ստանում, որ տարին ավելի դրական է լինում, քան նախկինում կանխատեսում էինք։ Եվ արդյունաբերության աճն է՝ 0,7 %-ից` 4,5 տոկոս, որը հիմնականում պայմանավորված է հանքահումքային ապրանքների գների բարձր աճով, բնականաբար, նաև արտահանման և արդյունահանման ծավալների ավելի մեծ լինելով»,- նշել է նա։

Հատկանշական է, որ Հայաստանի 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով տնտեսական աճը գնահատվում է 3,2 տոկոս։ Ընդ որում, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2021-ին Հայաստանի տնտեսական աճը կազմելու է 3,4 %, որը չափազանց լավատեսական կանխատեսում էր։ Բայց, արի ու տես, որ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը որոշել է ավելի լավատես լինել՝ թերևս այս կերպ աջակցելով իրեն պաշտոնի նշանակած Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությանը։ Բայց այս շարքում անգերազանցելին դեռևս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է, որն այս տարվա համար խոստանում է երկնիշ տնտեսական աճ։
Որպես հավելյալ տեղեկատվություն նշենք, որ ԿԲ նախագահի ներկայացրած պատկերը՝ վարկային պորտֆելի վերաբերյալ, փաստում է, որ տնտեսական աճի լավատեսական կանխատեսման հիմքերը իրական չեն։ Մարտին Գալստյանը կարծում է, որ վարկերի տոկոսադրույքները կաճեն։ Սա թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ ԿԲ-ն կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Համաձայնեք, որ բարձր տոկոսով վարկերն ու տնտեսական բարձր աճը մի տեսակ անհամատեղելի իրողություններ են։

Մարտին Գալստյանը նաև տեղեկացրել է, որ 2021 թվականի առաջին 5 ամսվա կտրվածքով սպառողական վարկերի աճի տեմպը բացասական է: Բնակարանի ձեռքբերման հիփոթեքային վարկերն աճել են 13,1%-ով։ Մինչդեռ, առաջին օգտագործման ապրանքների սպառողական վարկերը նվազել են մոտ 4%-ով: Մի տեսակ զարմանալի է, որ մարդիկ սկսել են ավելի լավ ապրել և շատ եկամուտ ստանալ, քանի որ տնտեսությունը սկսել է աճել, մինչդեռ սպառողական վարկեր, որոնք հիմնականում կենցաղային ապրանքների ձեռքբերման համար են տրվում, ավելի քիչ են վերցնել։

 

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 6936 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am