Վիրավոր զինվորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է. hraparak.am
Երեկ Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երկու զինծառայողները այսօր տեղափոխվել են Երեւան։ Երեւանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից «Հրապարակին» հայտնեցին, որ մի զինվորը իրենց մոտ է՝ վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուսին տեղափոխել են «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոն։ Զինվորի առողջական վիճակի մասին տեղեկություններ չտվեցին՝ նշելով, որ այս պահին հետազոտվում է։ Հիշեցնենք, որ երեկ Արցախում հակառակորդի կողմից մահացու վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Այսօր՝ առավոտյան 09:40-ի սահմաններում հակառակորդը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: Նյութի աղբյուրը ՝ hraparak.am
