Արարատ Միրզոյանը հաստատեց իր ԱԱԾ գործակալ լինելը, շարունակությունը կլինի ավելի ուշ

 

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին եւ անդրադարձել դեռեւս հունվարի 17-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստաթղթին, որով արձանագրվում էր, որ 2007 թվականին Միրզոյանը հավաքագրվել է ՀՀ ԱԱԾ–ի կողմից՝ դառնալով կրկնակի գործակալ, քանի որ, ըստ Մինասյանի, Միրզոյանը նախապես աշխատել է թուրքական հատուկ ծառայությունների հետ, որի բացահայտումից հետո էլ հայկական ԱԱԾ–ն հավաքագրել է Միրզոյանին։ Միրզոյանը այդ ժամանակ նշված տեղեկատվությունը որակել էր «սուտ մատնություն» ։
Եվ ահա ավելի քան 6 ամիս անց, Նիկոլ Փաշինյանի թիմակիցը, երկրի երկրորդ առաջին քաղաքական պաշտոնը զբաղեցնող անձը հերքում է իր նախկինում հերքածը՝ հաստատելով ժամանկին հրապարկված փաստաթղթի իսկությունը։
<<Այո, նման փաստաթուղթ գոյություն ունի>>,- հայտարարել է Միրզոյանը։ Ըստ նրա ներկայացրած մեկնաբանության՝
Ազգային անվտանգության ծառայությունն է իրեն դիմել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին ընդառաջ իրենց աջակցելու համար` «որպես Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ասպիրանտի եւ գիտաշխատողի, ՀՀ ազգային արխիվի հասարակական–քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի, որպես պատմաբանի, ով այդ շրջանում Ցեղասպանությանը անդրադարձող, Ցեղասպանության տարբեր հիմնահարցերին վերաբերող հոդվածներ էր գրում նաեւ արտասահմանյան պարբերականներում»։
Ըստ Արարատ Միրզոյանի՝ դա եղել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության անցումային շրջանում։
Եթե հիշում եք՝ Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթում Արարատ Միրզոյանը ԱԱԾ-ին ուղղված իր ագենտ դառնալու մասին դիմումը գրել է 2007 թվականի նոյեմբերի 7-ին։ Մինչդեռ, ըստ ՀՀ ԱԺ կայքում հրապարկված Արարատ Միրզոյանի կենսագականի՝ նա այդ ժամանակ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի գիտաշխատող այլեւս չի եղել։ Արարատ Միրզոյանը 2003-2005թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 2005-2007թթ.՝ Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ, իսկ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկում։ Այսինքն՝ 2007 թվականին, ԱԱԾ ագենտ դառնալուց հետո նա դարձել է բանկի աշխատակից։ Ավելին՝ չկան կոնկերտ փաստեր, որոնք վկայում են, թե նա 2007-ից հետո գիտական հոդվածներ է հրապարակել ցեղասպանության թեմայով։
Փաստն ինքնին, որ Արարատ Միրզոյանը նախ հերքում էր իր ԱԱԾ լրտես լինելու հանգամանքը, իսկ այժմ հաստատում է, արդեն բավական խոսուն է։ Անշուշտ, իմաստ չունի հերքել անհերքելին։ Հասկանալի է նաև, որ Արարատ Միրզոյանը բաց տեքստով չէր հայտարարելու, թե ինքնն աշխատել է թուրքական հատուկ ծառայությունների համար։ Թեպետ ով իմանա, գուցե մի օր կհաստատի նաև այդ փաստը։


Հայկ Դավթյան

դիտվել է 4653 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am