Նիկոլ Փաշինյանը լուրջ խնդիրներ ունի գլխի հետ

Չգիտես՝ ինչու, վստահ էինք, որ ԱԺ փոխնախագահի կարգավիճակ ունեցող Լենա Նազարյանին ու նրա շռնդալից «փայլատակումներին», գոնե վերջին «բլթոցներից» հետո, անդրադառնալու անհրաժեշտություն միառժամանակ չի լինի: Պարզվեց, որ նույնիսկ այս հարցում էինք անհիմն լավատես: Լենա Նազարյանն ամեն օր է շարունակում փայլել իր բնատուր ապուշությամբ եւ զարմացնել անծայրածիր երեւակայությամբ:

Parliament monitorning-ին տված հարցազրույցում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայհոյանքին՝ ասելով․ «Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու», ասել է քթի բոբոյի կլորակի մեծ վարպետը, որն ինչպես տեսնում ենք միայն այդ հարցում չէ վարպետ, այլ շեֆի ասածները թարգմանելու, ժեստերի լեզվին յուրովի տիրապետելու:
Այո, Նիկոլ Փաշինյանը, հիրավի, հենց ճանապարհ կառուցելն էլ նկատի ուներ, պարզապես հրահանգեց տեսախցիկները մի կողմ տանել, չնկարել շինելու մասին իր ձեռքի շարժումները, որպեսզի լայն զանգվածներին եւ հատկապես իշխանության հայտ ներկայացրածներին հասու չդառնա այս իշխանությունների նոու հաուն ճանապարհաշինության ասպարեզում:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա առնվազն մեծ ջանքեր են պետք Լենա Նազարյան լինելու, կամ նրա հայտարարությունները ընկալել-մարսելու համար: Պետության բարձր պաշտոններից մեկը զբաղեցնող սույն տիկնոջ, թե ով է շինել, նկատի ունենք՝ ծնել, լույս աշխարհ բերել, բայց տիկինն, իսկապես, ունիկալ շինություն է, դե նկատի ունենք՝ անձնավորություն: Ընդամենը մի քանի օր առաջ էր, որ այս տիկինը ՀՀ քաղաքացիներին հորդորում էր Ադրբեջանից պահանջել մեր գերիներին, որ իրենք՝ իշխանություններն էլ շարքային քաղաքացիներիս պես ցավում են գերիների հարցում, բայց ոչինչ անել չեն կարողանում: Աղմուկն ու վրդովմունքը դեռ չէին մարել եւ ահա, ասպարեզում կրկին նա է, բայց այս անգամ իր արեւին փորձում է խորամանկել, մեզ ապուշի տեղ դնել, թե Նիկոլ Փաշինյանը շինել ասելով ու զուգակցելով ձեռքի համապատասխան շարժումով ամենեւին էլ այն չի նկատի ունեցել, ինչ մենք հասկացել ենք: Եվ թող ների մեզ ընթերցողը, որ Լենա Նազարյանի «բլթոցներին» արդեն որերորդ անգամ ենք անդրադառնում: Բայց եթե Նիկոլ Փաշինյանը որոշել է ոչ թե պարզապես հեռանալ, այլ հնարավորինս ցավոտ հեռանալ, ապա կարող է Լենա Նազարյանին ավելի հաճախ «գործուղել» հարցազրույցների: Առհասարակ, եթե Փաշինյանը շարունակում է պաշտպանվել Լենա Նազարյանով, ապա իսկապես լուրջ խնդիրներ ունի գլխի հետ:

Անի Սահակյան

դիտվել է 4328 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am