Փաշինյանը նոր աղանդ է ձեւավորում

Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի քարոզարշավը հուշում է, որ այս մարդը չի պատրաստվում հանգիստ թողնել իշխանությունը եւ գնալու է ցանկացած բախման, սրացման եւ ուժ է կիրառելու սեփական ժողովրդի դեմ: Ասվածի վառ ապացույցներից մեկն էլ այն անտաղանդ թատրոնն էր Փաշինյանի բեմադրությամբ, թե իբր աջակիցներից մեկից մուրճ է ստացել ու պատգամ, թե իբր «թավշե մանդատն այս ընտրություններում փոխարինեք պողպատով»: Փաշինյանն էլ մի քանի օր է իր հանդիպումներին ման է տալիս մուրճը, ցուցադրում՝ ասելով, որ դա պողպատե մանդատ է։
«Նրան, ում պետք ա հանել, էս պողպատե մադատով կարելի ա հանել, էնտեղ, որտեղ պետք ա մխել, էս մանդատով կարելի ա մխել»։ Սա ոչ այլ ինչ է, քան սպառնալիք ՀՀ քաղաքացուն ուղղված եւ տարակուսելի է, որ մինչ օրս եվրոպական իբր ժողովրդավարական կառույցները չեն արձագանքել Փաշինյանի այս գժությանը: Իհարկե, տեղական կազմակերպություններից վաղուց արդեն հույս չկա, դրանք կարելի է ասել լուծարվել են հեղափոխությունից հետո, քանզի իրենց տերերի ակնկալիքն իրականացված է, Հայաստանը քանդված, Արցախը հանձնված եւ այդ ՀԿ-ների համար մարդու իրավունքներն այլեւս խնդիր չէն:

Չենք կարող ակնկալել նաեւ, որ իրավապահ մարմինները, ուժայինները կարող են կանխել փաշինյանական սպառնալիքները, այս կառույցներն էլ իրենց ղեկավարներով վաղուց տեղավորվել են Փաշինյանի գրպանում:
Սակայն Փաշինյանի վերջին հայտարարություններն արդեն իսկ հուշում են, որ այս մարդը ինչպես իր քաղաքապետ թիմակիցն է բնորոշել, հոգեկան առողջության հետ լուրջ խնդիրներ ունի: Օրինակ Խոր Վիրապում նա ղժղժում էր, որ Հայաստանում այլեւս չպետք է լինի խոզակերպ իշխանությունը, միգուցե Փաշինյանը նկատի ունի, որ շուտով իրենք գնալու են իշխանությունից եւ, այո, այլեւս չի լինի խոզակերպ իշխանություն: Կամ՝ Փաշինյանը վերջին օրերին հաճախ է մեջբերումներ անում Աստվածաշնչից կամ էլ անհարկի շահագործում է Աստծո անունը.<< Հունիսի 20-ը ձեր խոսելու օրն է, հունիսի 20-ը Աստծո խոսելու օրն է, որովհետև ձայն բազմաց՝ ձայն Աստծո»,- երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վերջին բոլոր հանդիպումներին նա առանց բացառության հնչեցնում է աստծո անունը:
Մասնագետները պնդում են, որ Աստծո անունը հաճախակի հնչեցնողներն ու աստվածաշնչյան ցիտատներ անողները տոտալիտար աղանդի ներկայացուցիչներ են կամ նպատակ ունեն ստեղծել տոտալիտար քաղաքական աղանդներ, որոնց նպատակն է ժողովրդին տանել մասսայական փսիխոզի, հանգեցնելով մասսայական ինքնասպանությունների:

Անի Սահակյան

դիտվել է 1138 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am