«Ադրբեջանը գնում է սրման ճանապարհով». Ստանիսլավ Տարասով

Հակամարտության գոտում մշտական լարվածության  պահպանումը,   ըստ էության, Ադրբեջանի արձագանքն է իր իսկ արտաքին գործերի նախարարության եւ ղեկավարության անհաջող դիվանագիտական գործունեությանը: «Արմենպրես»ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն՝ անդրադառնալով հունիսի 16-ին և 17-ին ադրբեջանական կողմի իրականացրած հերթական սադրանքներին, որոնց արդյունքում չորս հայ զինծառայող է զոհվել: «Ադրբեջանը փակուղի է մտել բոլոր ուղղություններով: Նրանք չեն կարող  համաձայնության գալ, եւ  այդ իրադարձությունները տեղի են ունենում համանախագահների՝ Բաքու կատարելիք այցի նախօրեին  Ստեփանակերտ եւ Երեւան այցելելուց հետո: Իրավիճակի սրման այս դեպքը  միտված է բանակցային գործընթացի տապալմանը: Այն պայմանները, այն օրակարգը, որ առաջարկում  են համանախագահները, եւ որը քննարկվում է այժմ եւ քննարկվել է Ստեփանակերտում եւ Երեւանում, ձեռնտու չէ Ադրբեջանին: Նա գնում է սրման ճանապարհով՝ այս կերպ սադրելով Արցախին զինված հակամարտութան»,-ընդգծեց նա: Հարցին, թե ի՞նչ է Ադրբեջանը ցանկանում ասել վերջին ամիսներին արդեն  երկու անգամ անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններով,  քաղաքագետը պատասխանեց. «Հենց այդ զորավարժությունները ներքին ցուցիչներն են այն բանի, որ Ադրբեջանը ուժային հակամարտությունը դիտարկում է որպես գլխավոր, այսինքն՝ հրապարակայնորեն է դա ցուցադրում, սակայն իրականում այն միջոցներից մեկն է ճնշում գործադրելու Ստեփանակերտի եւ Երեւանի վրա, որպեսզի  բանակցային գործընթացում հասնեն զիջումներ: Ես անկեղծորեն դեռ չեմ կանխատեսում ինչ-որ  լուրջ զինված հակամարտութուն, քանի գնում է դիրքերի հստակեցման հետ կապված պայքար: Հայաստանը չպետք է տուրք տա սադրանքների եւ ամեն դեպքում պետք է «խաղադրույք կատարի» քաղաքական-դիվանագիտական կարգավորման վրա: Արդեն վաղուց ակնհայտ է, որ Ադրբեջանն է հանդես գալիս որպես ագրեսիվ կողմ, եւ հատկապես որ Մինսկի խումբը հիմք է ընդունում Սանտկ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք  ենթադրում են մոնիթորինգի համակարգի ներդրում: Եթե  այս մեխանիզմը գործի, ապա  միջազգային դիտորդները կկարողանան իրավիճակի շատ ավելի օբյեկտիվ պատկեր ստանալ, ինչը Բաքվին ձեռնտու չէ»:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան (video) Փաշինյանը չի համապատասխանում իր պաշտոնին. ՀՀ-ն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Քրդստանի ազգային կոնգրեսը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը․ Լիլիթ Գալստյան Հիշեցում․ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության «Ուրեմն տղադ ու կնիկդ տեռորի՞ստ են, որ Արցախն՝ Ադրբեջան է» մասիսցիները՝ Փաշինյանին (video) «Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն». Կարեն Վրթանեսյան #ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am