«Չորս զինվորների մահվան հակահարվածը պետք է լինի երկու ուղղությամբ». Ստեփան Գրիգորյան. shabat.am

«Ռեալ մենք պատերազմի մեջ ենք, պարզապես այն առանձին օրերին թեժանում է, հետո՝ ավելի հանգիստ է, բայց մենք պատերազմական գործողությունների մեջ ենք: Անցյալ տարի ապիլից հետո Ադրբեջանը հայտարարեց պատերազմ և շարունակում է այդ պատերազմը տարբեր մեխանիզմներով, տարբեր ձևերով: Նույնիսկ այս տարվա ապրիլի 28-ին, երբ Ռուսաստանը նախաձեռնեց հանդիպում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, հակառակորդը դրանից երկու օր առաջ սպանեց մեր զինվորին, նույն քայլը կրկնեց նաև հանդիպման օրը, ևս մեկ զոհ ունեցանք»: Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով, նախօրեին Ադրբեջանի կողմից իրականացրած սադրիչ գործողություններին, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 3 զոհ, և 2 վիրավոր: Արցախի Հանրապետության պաշտպանության մամլո ծառայությունն այսօր հայտնել է ևս մեկ զոհի մասին: Քաղաքագետը նշում է, որ մեր հանրությունը պետք է ֆիքսի այդ փաստը, որ մենք պատերազմի մեջ ենք, քանի որ դրանից բխում են մեր գործողությունները: «Պետք է հասկանանք, որ Ադրբեջանը ցանկանում է ցանկացած գնով ստատուս քվոն փոխել: Նրանք հակված չեն բանակցել, Ադրբեջանը չի ցանկանում Վիեննայի համաձայնություններն իրականացնել՝ վստահության մթնոլորոտի ստեղծում, վերահսկում՝ Արցախ-Ադրբեջան շփման գծում: Իրենց նպատական է միակողմանի զիջումների գնալ: Այսօր դա է Ադրբեջանի քաղաքականությունը»: Վերլուծաբանի կարծիքով՝ միջազգային հանրության կողմից Ադրբեջանին արված հասեցական հայտարարությունը Հայաստանը պետք է օգտագործի և դիվանագիտական դաշտում ավելի ակտիվ լինի: «Մենք պետք է պատճիչ գործողություն ծավալենք, շատ կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները, ոչ միայն նշեն, որ Ադրբեջանն առաջինը խախտեց խաղի կանոնները, այլ հիմա անպայման դատապարտեն նրանց: Այստեղ Հայաստանը պետք է աշխատանք տանի՝ բացատրելու համար, որ եթե այսպես շարունակվի, անկհայտ է, որ պատերազմն անխուսափելի է: Մի բան է, որ ասում են Ադրբեջանը խախտեց խաղի կանոնները, մի այլ բան է, եթե ասեն, որ Ադրբեջանը սխալ է և դատապարտում են իրեն, քանի որ մյուս քայլն արդեն սանկցիաների կիրառումն է: Մենք պետք է երկու ուղղությամբ աշխատենք՝ էֆեկտիվ հակահարված տանք, ինչպես անում է Իսրայելը, երկրորդը՝ դիվանագիտական դաշտում պետք է համոզենք ԵԱՀԿ-ին, որ իրենք դատապարտեն, իսկ դրան միջազգային հանրությունը պատրաստ է: Դրա վկայությունը Մարիա Զախարովայի երկու օր առաջ արված հայտարարությունն է, որ Արցախի ժողովրդի շահերից պետք է բխի ղարաբաղյան հարցի լուծումը, քանի որ չես կարող անտեսել Ղարաբաղի ժողովրդի շահը: Այս 25 տարիների ընթացքում նման հայտարարություններ իրենք չէին անում, հիմա ասում են, քանի որ տեսնում են, թե ինչպես է լկտիանում Ադրբեջանը»: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան (video) Փաշինյանը չի համապատասխանում իր պաշտոնին. ՀՀ-ն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Քրդստանի ազգային կոնգրեսը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը․ Լիլիթ Գալստյան Հիշեցում․ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության «Ուրեմն տղադ ու կնիկդ տեռորի՞ստ են, որ Արցախն՝ Ադրբեջան է» մասիսցիները՝ Փաշինյանին (video) «Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն». Կարեն Վրթանեսյան #ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am