Փաշինյանի նախընտրական խայտառակությունը. Ալիևն իր պարտավորությունները «ծախելու» է մեզ վրա

Օրերս 15 հայ ռազմագերիներ վերադարձան Հայաստան, և դատելով հրապարակված ցուցակից, հայրենիք վերադարձածներից 4-ը մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանագծին գերեվարված 6 զինծառայողներից են:

շԱդրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարեց, որ վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքուն հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների, ինչի դիմաց ստացել է Աղդամի շրջանի ականապատման քարտեզներ: Ըստ հայտարարության, այս գործողությունն իրականացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի աջակցությամբ:

Այսպիսով, Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը հասավ 88-ի, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։ Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիները։

Որքան էլ Փաշինյանի իշխանությունը փորձի նախընտրական թեմայի տեսանկյունից այս քայլն, այսպես ասած՝ «իրենով» անել, միևնույն է, բոլորի համար պարզ է, որ «թավշյա իշխանությունը» ոչ մի կապ չի ունեցել գերիների վերադարձի հարցում:

Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների ազատ արձակումից ժամեր անց պաշտոնական Վաշինգտոնը, Բյուսելը, Մոսկվան ու Թբիլիսին մանրամասներ հաղորդեցին: Գերիների վերադարձի մասին առաջինը հենց Փաշինյանը հայտնեց, որից էլ պարզ դարձավ, որ շատերն են գործում մասնակցություն ունեցել. «Երկու օր առաջ հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձնարարությամբ ունի առաքելություն` այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք նման համագործակցության, իրենք պատրաստ են ներգրավվել գործին: Ես, բնականաբար, ասացի, որ պատրաստ ենք, և ահա այսօր` գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում` Վրաստանի վարչապետի, նաև ուզում եմ հիշատակել ԵՄ մեր գործընկերներին, որ նախորդ օրերին ջանքեր են գործադրել, մեր 15 գերեվարված եղբայրները վերադառնում են Հայաստան»:

Հաջորդը, հայտնի դարձավ, որ Վրաստանի վարչապետն անձամբ է ներգրավված եղել: Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ է ներգրավված եղել այս գործընթացում, և որ նրա ջանքերի շնորհիվ հայկական կողմն էլ իր հերթին կարևոր տեղեկություններ է փոխանցել Բաքվին ականապատված տարածքների վերաբերյալ: «Վրաստանի վարչապետն անձամբ է մշտական կապի մեջ եղել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ», - հայտարարեց Թբիլիսին, հավելելով․ «Վրաստանի վարչապետը ողջունում է հարևան պետությունների այս որոշումը, որը պետք է հիմք դառնա տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և երկարաժամկետ կտրվածքով համագործակցության մթնոլորտ ձևավորելու համար: Վրաստանն ամենասկզբից հենց ակտիվորեն համագործակցել է ամերիկացի դաշնակիցների, ինչպես նաև հայ և ադրբեջանցի գործընկերների հետ`այս հարցի դրական կարգավորման համար: Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության մթնոլորտի ձևավորմանը, և բազմիցս է հայտարարել այդ գործում իր ներդրումն ունենալու պատրաստակամության մասին»:
Ինչևէ, Վաշինգտոնը և Բրյուսելը բավական արագ, ընդամենը րոպեներ անց, երբ հայ ռազմագերիների վերադարձի լուրը ստացվեց, ողջունեցին հայ-ադրբեջանական փոխադարձ ժեստը: Հատուկ հայտարարություն տարածեց ԱՄՆ պետքարտուղարությունը` ողջունելով 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը, ինչպես նաև Ադրբեջանին կարևոր տեղեկություններ փոխանցելու` Հայաստանի որոշումը: «Այդօրինակ քայլերը տարածաշրջանի ժողովուրդներին կմոտեցնեն խաղաղ ապագային, որին նրանք արժանի են», - նշեց ԱՄՆ պետքարտուղարը` հատուկ շնորհակալություն հայտնելով Վրաստանի կառավարությանը` այս հարցի շուրջ «կողմերի միջև երկխոսություն նախաձեռնելու հարցում ունեցած կենսական դերակատարության համար»: Բլինքենը նաև կոչ է արել վերադարձնել բոլոր ձերբակալվածներին, ընդգծելով, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել տարածաշրջանի երկրներին` համագործակցությունը շարունակելու և չլուծված հարցերը կարգավորելու ջանքերում:
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Թվիթերի իր էջում արդեն իսկ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի «զուգահեռ մարդասիրական ժեստերը». «Սա առաջին քայլն է կողմերի միջև վստահությունը վերականգնելու ուղղությամբ»: Եվրոպական կողմը միաժամանակ, հայտնել է, թե գործընթացում ներգրավված է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահությունը` ի դեմս Շվեդիայի արտգործնախարարության, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարությունը: «Շառլ Միշելը ուրախ է, որ սա արտաքին քաղաքականության օրակարգում մեկ այլ հարց է, որտեղ Եվրամիության ու ԱՄՆ ջանքերը զուգահեռվում են», - ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը:

Իսկ Բաքուն երախտագիտություն հայտնելով միջազգային համայնքին, հայտնեց. «Ձեռք բերված համաձայնությամբ, 15 ձերբակալված հայերի ազատ արձակման դիմաց Բաքվին են փոխանցվել Աղդամում տեղակայված 97,000 ականների քարտեզները` վրաց-ադրբեջանական սահմանին` Վրաստանի ներկայացուցիչի մասնակցությամբ»:

Պաշտոնական Բաքուն հատուկ շնորհակալություն է հայտնել առաջին հերթին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, փոխպետքարտուղար Ֆիլիպ Ռիքերին, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին և ԵԱՀԿ շվեդ նախագահությանը` նրանց աջակցության համար: «Քարտեզների ձեռքբերումը կփրկի հազարավոր մարդկանց կյանքեր և կարագացնի Աղդամը վերակառուցելու` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած ծրագրերն ու տեղահանվածների վերադարձը այդ բնակավայրեր»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ինչ ստացվեց, հայկական կողմը տվեց՝ Հայաստանի ու Արցախի համար անվտանգության տեսանկյունից կարևոր քարտեզները, որպեսզի ստանա հայ ռազմագերիների, մինչդեռ Ադրբեջանի նախագահը դա պարտավոր էր դա կատարել: Գերիների վերադարձը միջազգայնորեն ստանձնած պարտավորություն է: Ահա, այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանի իշխանության ապիկարության մակարդակի մասին:

Փաշինյանի «թավշյա» իշխանության «ձեռքբերումն» այսօր նա է դարձել, որ Ալիևն իր պարտավորությունը «ծախում» է մեզ և միջազգային հանրության վրա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5652 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am