Էրդողան-Բայդեն հանդիպում, ապա՝ դեպի Շուշի. Թուրք-ամերիկյան գործարքից հետո կկնքվի թուրք-ադրբեջանական համաձայնագիր

Թուրքիայի նախագահը ժամանեց Բրյուսել: Երեկ Թուրքայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում մամլո ասուլիս է տվել։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսել մեկնելուց առաջ նա ասել է, թե հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիան հերթական անգամ ընդգծելու է դաշինքի կարևորությունը։

Էրդողանը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո այցելելու է Ադրբեջան: Նրա խոսքով` իր եղբայր՝ Ալիևի հետ այցելելու են Շուշի, իսկ հունիսի 16-ին Բաքվում միասին դիտելու են Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում Թուրքիայի հավաքականի խաղը։

Հիշեցնենք, որ Էրդողանը Ստամբուլի Ուսքյուդար թաղամասում մզկիթի բացման արարողությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Էրդողանն, անդրադառնալով ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կայանալիք հանդիպմանը, նշել է, որ վերջինիս հետ քննարկելու է երկկողմ հարաբերությունները: Թուրքիայի նախագահը հայտնել է, որ հանդիպումներ է ունենալու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

«Մակրոնի հետ քննարկելու ենք թուրք-ֆրանսիական հարաբերությունները: Մասնավորապես հնարավորություն ենք ունենալու քննարկել այդ հարաբերությունների դրական և բացասական կողմերը»,-նկատել է նա: Ապա հայտնել է, որ Բայդենի հետ հանդիպումից հետո մեկնելու է Ադրբեջան, նա հավելել է. «Իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ հանդիպելու ենք Շուշիում և երկու երկրների միջև մի համաձայնագիր ենք կնքելու: Դա Թուրքիայի և Ադրբեջանի միջև համապարփակ համաձայնագիր է լինելու»,-ասել է նա:

Իսկ այժմ Թուրքիայի նախագահը պատրաստվում է ԱՄՆ առաջնորդի հետ այսօր կայանալիք հանդիպմանը ի թիվս այլ թեմաների բարձրացնել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին Ռեջեփ Էրդողանը հայտնել է Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ մի քանի ժամից դեմ առ դեմ հանդիպում կունենա Սպիտակ տան ղեկավարի հետ: Էրդողանը նշել է, որ օրակարգում են նաև տարաձայնությունները Անկարայի կողմից ռուսական S-400 (C-400) համակարգերի գնման շուրջ, ինչին ի պատասխան Վաշինգտոնը դուրս է թողել Անկարային F-35 կործանիչների ծրագրից:

«Մենք պետք է առաջին պլան մղենք թուրք֊ամերիկյան հարաբերությունները», - հայտարարել է Թուրքիայի նախագահը, հավելելով. - «Մենք պետք է խոսենք, թե ինչպես կարող ենք այս տարաձայնությունները թողնել անցյալում, ինչ կարող ենք անել և ինչ ենք անելու: Թուրքիան սովորական մի երկիր չէ, այլ` դաշնակից պետություն»:

Նկատենք, որ երկու առաջնորդները կհանդիպեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: Սա կլինի նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը Ջո Բայդենի պաշտոնամուտից հետո:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին մտահոգում է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը, և նա մտադիր է այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանն անդրադառնալ այդ հարցին: Բայդենն ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, և արդեն ասվել էր, որ գագաթնաժողովի շրջանակում նա հանդիպում է ունենալու Էրդողանի հետ:
Վերջինս Բրյուսել մեկնելուց առաջ Անկարայի օդանավակայանում լրագրողներին ասել է, որ Բայդենի հետ հանդիպմանն անդրադառնալու է նաև Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ԱՄՆ-ի նախագահի կողմից ցեղասպանություն ճանաչելու թեմային: «Դաշնակից երկրի նման դիրքորոշումը մի հարցի շուրջ, որը ՆԱՏՕ-ի հետ որևէ առնչություն չունի, հայերի հետ կապված հարց է, անհանգստացրել և հիասթափեցրել է մեզ: Հնարավոր չէ շարունակել՝ առանց հիշեցնելու այդ մասին», - ասել է Թուրքիայի նախագահը:

Հաղորդելով այս մասին՝ Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ սերտ կապեր ունեցող Էրդողանն անցյալում ապավինում էր նրան ճգնաժամերը լուծելու համար, բայց հիմա շփոթված է ԱՄՆ-ի նոր վարչակազմի ավելի քննադատական և հեռավորություն պահելու մոտեցումից: Բայդենի երդմնակալությունից հետո նա երեք ամիս սպասել է առաջին շփման համար, և ապրիլին կայացած առաջին անհարմար զանգով Բայդենը նրան տեղեկացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր մտադրության մասին:
Ռեջեփ Էրդողանը լրագրողներին ասել է, որ հանդիպմանն անդրադառնալու է նաև ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս մղելու հարցին:

Վաշինգտոնը հրաժարվել է Անկարային վաճառել 100 հատ F-35 կործանիչներ, երբ Թուրքիան, չանսալով ԱՄՆ-ի կոչերին, Ռուսաստանից գնեց հակաօդային պաշտպանության C-400 (S-400) հրթիռային համակարգերը: Էրդողանն ասել է, որ այսօր կայանալիք հանդիպումը պետք է օգտագործել անախորժությունները հետևում թողնելու համար, և նշել է, թե առանց նախապայմանների մոտեցում է ակնկալում: «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները մենք պետք է սեղանին դնենք առաջին ձեռքից: Շատ բամբասանքներ կան՝ թե՛ ներսում, թե՛ դրսում, ուստի մենք պետք է բանակցենք, թե ինչպես կարող ենք անախորժությունները թողնել հետևում, ինչ կարող ենք անել և ինչ պե՛տք է անենք: Թուրքիան սոսկ որևէ երկիր չէ՝ Թուրքիան դաշնակից երկիր է», - հայտարարել է Էրդողանը:

Նախագահ Բայդենը եվրոպական իր առաջին ուղևորության ընթացքում մինչ Բրյուսել մեկնելը Բրիտանիայում մասնակցեց «Մեծ յոթնյակի» եռօրյա գագաթնաժողովին:

Աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրների առաջնորդների ընդունած եզրափակիչ փաստաթուղթը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել ապակայունացնող վարքը և չարամիտ գործողությունները: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը նախատեսված է հունիսի 16-ին Ժնևում, որից հետո համատեղ ասուլիս չի լինելու՝ Բայդենը միայնակ է ասուլիս տալու: Երեկ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է՝ ԱՄՆ-ը վերականգնել է իր ներկայությունը միջազգային ասպարեզում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4317 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am