Պարտությունից թռչել չի կարողանում

«GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության վերջին հարցումներով՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի վարկանիշն ամենաբարձրն է։ Քարոզարշավի ողջ ընթացքում առաջին անգամ Քոչարյանի վարկանիշն անցել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր»

կուսակցության վարկանիշին։ Այս կառույցի տնօրեն Արամ Նավասարդյանը, ներկայացնելով, թե ում վարկանիշն է ավելի բարձր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, և թե ում ձայն կտային ընտրողները, եթե ընտրությունները տեղի ունենային վաղը, նշել է, որ ըստ արդյունքների՝ «Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։ Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոսով։
ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ու ՀՀԿ-ի միասնական «Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է, նրան կողմ կքվեարկի 7,4 տոկոս։ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն՝ կստանա 3,7 տոկոս, Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կստանա 3,1 տոկոս։

Մնացած ուժերի ձայներն ավելի ցածր են՝ չեն գերազանցում 2 տոկոսը։
Հարցին՝ եթե ընտրությունները լինեն այս կիրակի, հարցվածների 53,9 տոկոսը ասել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին. «Ավելի շուտ մասնակցելու է 10,3 տոկոսը, ավելի շուտ չի մասնակցելու՝ 12,8 տոկոսը, միանշանակ չի մասնակցելու՝ 22,7 տոկոսը»։ Հատկանշական է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամենանվազագույն ցուցանիշը գրանցել է Երևանում, իսկը «Հայաստան» դաշինքը՝ ճիշտ հակառակը։ Հարցվածների 9,2 տոկոսը պատասխանել է, որ ոչ մեկի օգտին չի քվեարկի։ Վստահաբար կարելի է ասել, որ նրանք, որվքեր հայտարաարել են, թե որևէ մեկի օգտին չեն քվերակելու, հաստատապես և ոչ մի դեպքում չեն քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ավելի մեծ է հավանականությունը, որ սրանք այն մարդիկ են, ովքեր պատրաստվում են ձայն տալ ընդդիմությանը, սակայն ինչ-ինչ կաշկանդող հանգամանքներից ելնելով /օրինակ՝ պետական համակարգի կամ որևէ բյուջետային հիմնարկի աշխատող են/ չեն բարձրաձայնում այդ մասին։

Այսինքն, այս պահի դրությամբ, ընդդիմությունը հաղթում է իշխանությանը, և եթե ընդդիմադիր ուժերին հաջողվի պահպանել վարկանշային այս տենդենցը, ապա ընտրության օրը Նիկոլ Փաշինյանին սպասվում է պողպատյա պարտություն։ Նիկոլ Փաշինյանի թիմի կարկառուն ներկայացուցիչներն արդեն հասցրել են հայտարարել, որ GALLUP-ի հարցումները իրական չեն, և անգամ հնչում են մեղադրանքներ, թե թվերը նկարված են՝ «Հայաստան» դաշինքի հետ գործարքի գնալու արդյունքում։

Նիկոլ Փաշինյանն ու նրա թավշյա թիմը 2018-ի ընտրությունների ժամանակ, միմյանց հերթ չտալով, ցիտում ու կիսվում էին այս նույն GALLUP-ի այն ժամանակ իրականացրած հարցումների տվյալները։ 2021 թվականին ևս, երբ առաջին անգամ էր խոսվում արտահերթ ընտրությունների մասին, նիկոլալակնները ոգևորությամբ ամեն տեղ էլի GALLUP-ին էին վկայակոչում՝ հիմնավորալու համար իրենց վարկանիշը։ Փաստորեն, հենց թվերն այլևս իրենց օգտին չեն, քայլիստները որոշել են դրանք կեղծ համարել։ Եթե, օրինակ, երկու օր անց GALLUP-ը հայտարարի, որ Քոչարյանի վարկանիշն իջել է, Փաշինյանինը՝ բարձրացել, կարելի է չկասկածել, որ նիկոլականները դա կընդունեն որպես աստվածային ճշմարտություն։

Հայրենիքը թշնամուն հանձնած, 5000 երիտասարդի մահվան դատապարտած 11000-ի էլ հաշմանդամ դարձրած անհասկանալի՛ արարածներ, կողմնորոշվե՛ք վերջապես՝ GALLUP-ին վստահո՞ւմ եք, թե՞ ոչ։ Եթե որոշել եք վստահել օրումեջ, դա միանգաման Ձեր ոճով է, բայց միևնույնն է՝ պարտությունից թռչել չեք կարողանալու։


 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2360 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am