Փաշինյանը բացահայտեց Աշոտիկի հետ կապված գաղտնիքը

Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում միասին պետք է իրականացնենք ոչ բռնի, պողպատյա ժողովրդական հեղափոխություն։ Այդ հեղափոխության առանցքը իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելն է։ Այս մասին Նոյեմբերյանում քարոզարշավի ընթացքում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ դրանից հետո սկսելու է էլիտաների դեմ պայքար, ծնկի է բերելու նրան։« Հոգևոր էլիտայից մինչև քաղաքական էլիտա ներվայանում են, թե ոնց է ժողովուրդը բան որոշում։ Իմ տղան՝ Աշոտը, գնացել է, չգիտեմ էլ ինչ խանութ է, մի հատ գարեջրի խանութում աշխատում է որպես գարեջուր վաճառող, սովորական վաճառող, ու ընդդիմության կեսը ընկել է որդուս հետևից։ Որովհետև ասում են՝ ոնց կարող է վարչապետի որդին գնա գարեջուր վաճառող աշխատի, ոնց կարող է վարչապետի որդին գնա բանակում ծառայի, ոնց կարող է վարչապետի որդին գնա պատերազմի ժամանակ մի տեղ, որտեղ իր վրա կարող է ական ընկնի», հերթական անգամ նիկոլական հեքիաթներ է պատմել պետության ղեկավարի պաշտոն զբաղեցնողը: Իհարկե, այս մարդուն ամենադիպուկը թերեւս պատասխանել է Գեղամ Նազարյանը հիշեցնելով, որ 15 թվականին էլ ջարդեցին մեր էլիտան, որ հետո ազգը կոտորեն «Թալիաթը, Էնվերը, Ջեմալը և էս տականքն իր անունը հիմա գրեց դրանց կողքին։ Էն մարդկանց կողքին, որոնք 15 թվականին էլիտան ոչնչացրին, հետո ամբուղջ ազգը։ Մենք թույլ չենք տալու։ Եթե թույլ տանք՝ Հայաստան չենք ունենալու»,- Փաշինյանին պատասխանեց նա:
Բայց ինչն է ավելի նողկալի՝ որդու անունը հերթական դրվագով քարոզչական նյութ դարձնելու փաստն ինքնին հուշում է, որ Աշոտիկը հենց այս պահի, հենց այս հայտարարության համար է գարեջուր վաճառում, որը մեր պետության վրա բավականին թանկ է նստում: Մարդիկ բացահայտեցին, որ Փաշիյանի ախրանայից նրան չորս թիկնապահ է հսկում , աշխատավարձ են ստանում մեր հարկատուներից գրպանից, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա իր փիառն անել: Իսկ ընդհանրապես, որեւէ մեկը չի պարտադրել, որ վարչապետի որդի գարեջուր վաճառի, բայց եթե տղան անկիթր է , չունի որեւէ մասնագիտություն, ապա ինչ պետք է անի, որտեղ աշխատի: Ինչու է Փաշինյան սա մեծ լավություն ներկայացնում : Իրակաում սա անկիթների, կիսագրագետների պայքար է էլիտայի դեմ: Այս մարդիկ այնքան թերուս են, չգիտեն, չեն կարդացել,որ հենց ազգային էլիտաներն են նպաստում իրենց պետությունների և հասարակությունների զարգացմանը , իսկ ցածր որակի էլիտաները արգելակում են սեփական պետությունների զարգացումը, ինչպես որ այսօր իշխանական վերնախավ կամ էլիտա կոչվածը:
Պոպուլիզմի դեմ հիմնական հակադեղն էլ միշտ եղել են հենց այդ էլիտաները՝ մարդիկ, որոնք ունեցել են բավարար հեղինակություն եւ ազդեցություն, որպեսզի հակադրվեն քաղաքական ուժերի պոպուլիստական միտումներին։ Սակայն քաղաքական ուժերը տարբեր միջոցներով արժեզրկում եւ հեղինակազրկում են էլիտաներին՝ դիտելով դրանց որպես խոչընդոտ։ Այնպես որ խիստ բնական է կիսագրագետների արշավն ընդդեմ էլիտաների, ընդ որում՝ նաեւ հոգեւոր, ինչի մասին սպառնացել է Նիկոլ Փաշինյանը: Փաստորեն, այս մարդու կարծիքվ ինքը դեռ հիմնահատակ չի ավերել մեր պետության ազգային արժեքները եւ որոշել է շարունակել կիսատ թողած գործը, որպեսզի Արցախից հետո Հայաստանն էլ հանձնի իր բարեկամներին: Թերեւս այս պարագայում չէր խանգարի, որ եկեղեցին՝ ի դեմս վեհափառի հաստատուն մնային իրենց դիրքերում, կաթողիկոսը չհայտարարեր Փաշինյանի հրաժարականի մասին, իսկ նրա հարազատ գյուղապետ եղբայրը Արմավիրում մասնակցեր Քաղպայմանագրի քարոզարշավին: Վճռականությունը, հաստատակամությունը միայն կստիպի նահանջել այս ապազգային տարրերին:
Տավուշյան քարոզարշավի ընթացքում նա մի առանձին բաժին էլ նվիրել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, չենք ցանկանա վերատպել նրա զառանցանքները՝ հասկանալով, որ այս մարդը ժամանակ առ ժամանակ մտասեւեռումներ է ունենում որոշ մարդկանց նկատմամբ, հիմա հերթը Օնիկ Գասպարյանինն է , մեր ասելիքն ավելի շատ կուղղենք պարոն Գասպարյանին, դադարեցրեց վարչական դատարաններով կամ հայտարարություններով պայքարը Փաշինյանի դեմ, ժամանակն է գործի անցնել եւ հանրությանն ու իրավապահներին ներկայացնել այս մարդու բոլոր ապօրինի եւ դավաճանական հրահանգները:

Անի Սահակյան

դիտվել է 6175 անգամ
Լրահոս
Ծառուկյանի գործով Նիկոլենք հասկացել են՝ կատարյալ էշություն են արել․ Արման Աբովյան (video) Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am