Ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը սահմանին.Դավիթ Բաբայան

galatv.am-ի թղթակցի հարցերին պատասխանում է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը։ Ըստ Արցախի նախագահի մամլո խոսնակի՝ ներկայումս իրավիճակը սահմանին վերահսկելի է, ու պաշտպանության բանակը շարունակում է իր ձեռքում պահել ռազմավարական նախաձեռնողականությունը: Կմնա՞ արդյոք անպատասխան թշնամու այս գործողությունը, Դ. Բաբայանն ասաց. «Հակառակորդի բոլոր նման քայլերը, սադրանքները ճնշվել են, ճնշվում են ու ճնշվելու են: Տեղի ունեցածը մեզ համար մեծ ողբերգություն է, բոլորիս համար, որ զոհվեցին մեր երիտասարդ տղաները, սա բոլորիս համար անձնական կորստի պես մի բան է, ու բոլորս էլ սգում ենք, մեր հակառակորդը նույնն է՝ հանցավոր, ֆաշիստ»,- ասաց Դ. Բաբայանը: Այս միջադեպը սահմանին տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստան ու Արցախ այցելությունից անմիջապես հետո: Մինսկի խումբն առաջիկայում  նախատեսում է այցելություն նաև Բաքու: Դավիթ Բաբայանն ասում է, թե հակառակորդը սովորաբար նմանատիպ այցելությունների նախօրեին ու դրանցից հետո է ակտիվանում. «Սա անտրամաբանական է, բայց դա այդպես է, և նման այցերի ժամանակ, և այցերից հետո խախտում են հրադադարի ռեժիմը, հիմա պետք է գնան Բաքու: Մինչ այդ Ալիևն է խոսում՝ աննորմալ գաղափարներով է հանդես գալիս, մինչ այդ Էրդողանը՝ ահաբեկիչների գլխավոր հովանավորներից մեկը, նույնպես քննադատեց Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, սա մի ընդհանուր շղթա է ու առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում, բայց դա այդպես է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Դ. Բաբայանը: Դ. Բաբայանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել միջադեպը սահմանին. «Սա անմիջական գործողություն է, նրանք հեռավորությունից կրակել են, օգտագործել են նռնականետեր ու ականանետեր, ինչպես անում է ահաբեկիչը»,- եզրափակեց Արցախի նախագահի մամլո խոսնակը:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան (video) Փաշինյանը չի համապատասխանում իր պաշտոնին. ՀՀ-ն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Քրդստանի ազգային կոնգրեսը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը․ Լիլիթ Գալստյան Հիշեցում․ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության «Ուրեմն տղադ ու կնիկդ տեռորի՞ստ են, որ Արցախն՝ Ադրբեջան է» մասիսցիները՝ Փաշինյանին (video) «Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն». Կարեն Վրթանեսյան #ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am