Արթուր Վանեցյա՞նն է Սերժ Սարգսյանին տրամադրել աղմկահարույց ձայնագրությունը. մեկնաբանում է Աշոտյանը (video)
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությանը:
«Ակնհայտ է, որ այն դարձավ բուռն քննարկումների առարկա: Ցավում եմ, որ ոչ բոլորը հասկացան, թե ինչի մասին էր այդ ձայնագրությունը. բայց այդ ձայնագրությունն իր նպատակին ամբողջությամբ ծառայեց, որովհետև նպատակն էր ապացուցել հետևյալ մի քանի կարևոր դրույթները,- ասաց Արմեն Աշոտյանը՝մանրամասնելով,- Առաջինը՝ այդ ձայնագրությունը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը մեզանից, Սերժ Սարգսյանից ստացել է շատ լավ բանակցային ժառանգություն, այնպիսի բանակցային ժառանգություն, ըստ որի, անգամ այդ կապիտուլյանտն է խոստովանում, որ Պուտինը և այլք իրեն ասել են՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
