Քոչարյանի ճգնաժամային կառավարման փորձն՝ ընդդեմ թավշյա տգիտության

 Հայաստանում այսօր կա երեք տեսակի ճգնաժամ՝ անվտանգության, տնտեսության և կառավարման։ Նշված երեք ճգնաժամերից ամենաարագ լուծվողը տնտեսական ճգնաժամն է։ Տնտեսության զարգացման, ներդրումների համար պետք է անդադար

աշխատանք, ոչ թե մտածել «յոլա գնալու» մասին։ Կենսամակարդակն ավելացնելու այլ տարբերակ չկա։ Նախընտրական հանդիպումների ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այս ընտրություններում գլխավորում է «Հայաստան» դաշինքի ցուցակը։ «Մենք այն թիմն ենք, որն ի վիճակի է և՛ խոշոր ներդրումնային ծրագրեր իրականացնել Հայաստանում, և՛ որի նկատմամբ վստահություն է լինելու խոշոր ներդրողների կողմից, և սա այն ուժն է, որն ունի վարչական կառավարման հմտություն։ Այս իշխանությունների համար տնտեսության զարգացումը ամենաչլուծվող հարցն է, որովհետև չգիտեն՝ ինչ է կառավարումը, գլուխ չեն հանում դրանից։ Մենք ունենք այդ փորձը, այդ գիտելիքները»,- ասել է նա և հեգնելով ավելացրել, թե այս իշխանությունները շատ են սիրում խոսել իրենց կատարած ասֆալտապատման աշխատանքներից, բայց դրանց ծավալները դեռ շատ հեռու են իր կառավարման տարիներին կատարած աշխատանքների ծավալներից։

Հանուն արդարության պետք է ընդունել, որ ոչ միայն ասֆալտապատման, այլ ընդհանրապես շինարարության և բարեկարգման աշխատանքները աննախադեպ մեծ ծավալների էին հասել։ Ամբողջ Հայաստանը՝ աղետի գոտուց մինչև մայրաքաղաք Երևան, Սելիմի լեռնացք ու Դիլիջանի թունել, մեծ շինարարական հրապարակի էր վերածվել։ Աղետի գոտում՝ Գյումրիում, Սպիտակում ու Վանաձորում, հսակայածավալ բնակարանաշինություն է կատարվել․ ըստ էության հենց Քոչարյանի կառավարման շրջանում էր, որ նշված քաղաքաները դադարեցին աղետի գոտի լինել։ Անկախացումից հետո Երևանի ամենախոշոր կառուցապատման ծրագրերը ևս երկրորդ նախագահի օրոք են իրականացվել։ Դրանք են Հյուսիսային պողոտան, Երևանի քաղաքապետարանի հարակից հրապարակը՝ Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի տան շենքերով, Դավթաշենի կամուրջը, Երևանի Սարալանջի արագընթաց մայրուղին, որն իր մեջ ներառում է մեկ տասնյակից ավել բազմամակարդակ տրանսպորտային հանգույցներ, Բարեկամության մետրոյի հարակից հրապարակի էստակադա կամուրջը, Հանրապետության հրապարակի երգող շատրվանները և այլն։ Միայն Գյումրիում 4 տասնյակից ավել դպրոց ու մշակութային հաստատություններ է կառուցել։ Սրանք անհերքելի փաստեր են, որոնք պարզապես անհնար է անտեսել, քանի որ թվարկված բոլոր կառույցներն ու ենթակառուցվածքները կան, գոյություն ունեն և այսօր էլ կարելի է ընդամենը Google-ի կոճակի միջոցով հավաստիանալ, թե իրականում մեր պետության մեջ երբ և ինչ է արվել, որ թվականին երկրի տնտեսության մեջ որքան ներդրում է կատարվել։ Ի վերջո, երկնիշ տնտեսական ամենամյա աճ, ուզենք, թե չուզենք, գրանցվել է միայն երկրորդ նախագահի կառավարման տարիներին։

Նախագահ Քոչարյանի կառավաման տարիներին գնային կայնունություն կար, կայունացել էր նաև ազգային արժույթը։ Քաղաքացիներին մտահոգող գնաճը, գազի գինը, գյուղատնտեսական սուբսիդիան, աշխատատեղերի և այլ հարցերը ժամանակին կարգավարվել էին, ավելին կար որոշակի ստաբիլություն, որը տնտեսության զարգացման առաջին կարևոր գրավականն էր։ Մարդկանց հիշողությունն առավել թարմացնելով՝ նաև կարելի է հիշել, որ մինչև 2001 թվականը Ռոբերտ Քոչարյանը վճարում էր նախկին՝ ՀՀՇ կառավարությունից ժառանգած աշխատավարձերի ու թոշակների պարտքերը։
Այս փաստերը հաշվի առնելով՝ պետք է նաև ընդունել, որ Ռոբերտ Քոչարյանն ունի ճգնաժամային իրավիճակներում կառավարելու և տպավորիչ արդյունքներ ապահովելու մեծ փորձ։

 

  Հայկ  Դավթյան

 

դիտվել է 2724 անգամ
Լրահոս
Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am