«Մեր հերոս Վարդանը 5 օր առաջ էր օտպուսկ եկել, մարտական հերթապահության մասին հպարտությամբ էր խոսում». Լուսագյուղի գյուղապետ
Ամբողջ գյուղը սգում է մեր հերոս Վարդանի մահը, նա զգոն զինվոր էր ընտանիքին, համագյուղացուն նվիրված տղա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լուսագյուղի գյուղապետ Քաջիկ Զաքարյանը: Արցախում երեկ հակառակորդի կրակոցից զոհված 3 զինծառայողներից մեկը՝ 20- ամյա Վարդան Սարգսյանն, այս գյուղի բնակիչ էր: «5 օր առաջ էր օտպուսկ եկել, հետը ես էլ երեկ խոսել եմ , լավ էր, մարտական հերթապահության մասին հպարտությամբ էր խոսում»,-շեշտեց նա: Վարդան Սարգսյանը ասաց, որ զոհված զինծառայողը երկու քույր ունի, տան միակ արու զավակն է, ինչ վերաբերում է ընտանիքի սոցիալական հարցերին, գյուղապետը նշեց. «Ով չգիտի սոցիալական ինչպիսի իրավավիճակում են մարդիկ, հայրը անտառապահ է, մայրը տնային տնտեսուհի, բարդ սոցիալական իրավիճակում են ապրում»,-շեշտեց նա: Գյուղապետն ասաց, որ Վարդանը երաժիշտ էր: «Երաժշտություն շատ էր սիրում, սովորում եմ էր Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում»,-ընդգծեց նա: Քաջիկ Զաքարյանը նաև տեղեկացրեց, որ զինծառայողի մարմինն արդեն տեղափոխում են Երևան:
