Թուրքիայի ու Իրանի շահն ավելի կարևոր է Սյունիքի շուրջ. Կրեմլի պատասխանը Վաշինգտոնին ու Փարիզին

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ, սակայն այս պահին կարևոր է շեշտադրել ոչ թե դա, այլ տարածաշրջան խաղաղ կյանք վերադարձնելու հարցը, երեկ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում:

«Հասկանում եմ, որ հիմա շատերն են խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված: Դա պետք է վերջնական համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ, որը տվյալ փուլում, երևի թե, պետք է կենտրոնանա ոչ թե կարգավիճակի խնդրի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, հումանիտար հարցերի կարգավորմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ»,- նշել է Լավրովը:

Նա համոզմունք է հայտնել, որ այդ պարագայում մի քանի տարի անց այնպիսի իրադրություն կլինի, որ ԼՂ կարգավիճակի հարցը կկարգավորվի շատ ավելի հեշտ: Նրա խոսքով՝ հակամարտության մասնակից երկրների մայրաքաղաքներում հնչող հայտարարությունները շատ հաճախ պայմանավորված են հույզերով: «Մենք կոչ ենք անում բոլորին, ովքեր ներգրավված են այդ իրավիճակի մեջ, նպաստել այդ հողի վրա ապրողների անդորրի և բնականոն կյանքի վերականգնմանը», - ասել է Լավրովը, նշելով, որ Ռուսաստանը խաղաղապահների և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողների ջանքերով հենց այդ խնդիրն է լուծում:

Այնուհետև նա խոսել է տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի մասին: «Եռակողմ խմբի աշխատանքի արդյունավետությունը կչափվի այն հանգամանքով, թե որքանով է ապաշրջափակման արդյունքում բարելավվելու մարդկանց կյանքը: Այդ քննարկումներում միանշանակ հաշվի են առնվում Թուրքիայի և Իրանի շահերն, այլապես ապաշրջափակումն առավելագույն արդյունք չի տա», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: Նա նշել է նաև, որ կայունացնող և օգտակար դեր է կատարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը:

Այսպես, Լավրովը ընդգծել է, որ տրանսպորտային ապաշրջափակման հարցերում՝ հաշվի են նստում Թուրքիայի և Իրանի շահերի հետ:

Իսկ կոմունիկացիաների ապաշրջափակման քննարկումներում հայկական շահը՝ ՀՀ կառավարությունը կարողանո՞ւմ է առաջ տանել: Դատելով այն վերաբերմունքից, որը դրսևորում է Ադրբեջանը՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժմամբ, Հայաստանն այդ բանակցություններում այնպես թույլ է իրեն դրսևորում, որ Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինչ ուզենա՝ կանի:

Ինչ վերաբերում է նրա, որ Լավրովը շեշտել է, որ ԼՂ-ի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստան, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, բայց հիմա պետք է շեշտը դնել ոչ թե դրա, այլ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վրա, դա նշանակում է, որ ԱՄՆ-ից ու Ֆրանսիայի ԼՂ կարգավիճակի հստակեցվում վերաբերյալ բանակցությունների շարունակումը Մոսկվան նպատակահարմար չի համարում:

Իսկ սա, հիշեցնենք՝ համընկնում է Ադրբեջանի ու Թուրքիայի այսօրվա շահերի հետ:
Թե ինչու՞... Սա, թերևս, հարցի ամենագլխավոր մասն է ու դրա պատասխանը Ռուսաստանի խորքային խնդիրների մեջ պետք է փնտրել:

Համենայնդեպս, ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությունը, կարծես թե, բաժանված է երկու մասի, որտեղ մեծ մասը Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը հաշվի առնելու կողմնակից են, իսկ փոքրամասնությունը՝ թուրք-ադրբեջանական ակտիվությունը զսպելու ու Թուրքիայի հավակնությունները հետխորհրդային հանրապետություններում ճնշելու կողմնակից են:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4105 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am