Մոսկվան հանդուրժում է, որ Էրդողանը Շուշիում երևա... Հետո ՆԱՏՕ-ն «կքշի» ՌԴ-ին Արցախից

Ռուսաստանյան պարբերականներն ավելի հաճախ են սկսել անդրադառնալ Թուրքիայի ակտիվությանը նախկին խորհրդային հանրապետություններում և հատկապես 44-օրյա պատերազմից հետո՝ Ադրբեջանում:

Ի վերջո, Ռուսաստանի պահվածքը միանշանակ չէ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ թուրքական բանակը ակտիվ մասնակցություն էր ունենում վերջին պատերազմում, հիմա էլ շատերը համոզված են, որ Թուրքիայից սիրիացի վարձկանները, որոնք կռվում էին Ադրբեջանի կողմից՝ մնացել են Ադրբեջանում: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանում կա թուրքական ռազմական ներկայություն:

Դա ձեռնտու՞ է Ռուսաստանին... Միանշանակ՝ ո՛չ: Բայց այսպիսին է փորձագիտական, լրագրողական շրջանակների կարծիքը, իսկ ահա ռուսաստանյան քաղաքական վերնախավը շարունակում է զգուշավոր վերաբերյալ Թուրքիայի ակտիվությանը՝ առանց կտրուկ քայլերի:

Թուրքիայի նախագահը պատրաստվում է ժամանել Շուշի: Ի՞նչ է սա, եթե ոչ ապտակ նախևառաջ Ռուսաստանին, որը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, իսկ Ալիևն ասում է, որ՝ «Լեռնային Ղարաբաղ առանձին միավոր չէ, այլ՝ Ադրբեջանի տարածք» է:

Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Լեռնային Ղարաբաղ կատարելիք այցին` հիշեցնելով, որ նա պատրաստվում է հունիսի 15-ին Շուշի քաղաքում բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հոդվածի թարգմանությունը ներկայացնում է Tert.am-ը:
Աղբյուրը նկատում է, որ Էրդողանը վաղուց էր խոստացել այցելել Ղարաբաղ, մինչ այդ նա մասնակցել էր Բաքվում կայացած ռազմական շքերթին` նվիրված Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակին: «Արդյոք սա կնպաստի՞ կարգավորման գործընթացին: Դժվար թե: Երևանում այս այցը միանգամայն խստագույնս կդատապարտվի: Եվ արդյոք Մոսկվային պե՞տք է, որ Էրդողանը այնտեղ երևա: Նկատենք, որ վերջին շրջանում Անկարայի ներկայությունն Ադրբեջանում կտրուկ աճել է: Հատկապես ռազմական ոլորտում: 2021-ին թուրքական ռազմական արտահանումներն Ադրբեջան աճել են 850,4%-ով՝ 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ: Բացի այդ, կարևոր պայմանագիր է ստորագրվել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին, որը ենթադրում է համատեղ ռազմական հետազոտություն երկու երկրների տարածքում, համաձայն որի՝ թուրքական պաշտպանական ձեռնարկությունները կկարողանան ընդլայնել իրենց գործունեությունը Ադրբեջանում և ստեղծել նոր արդյունաբերություններ հանրապետությունում:

Բացի այդ, ադրբեջանցի սպաները վերապատրաստվում են Թուրքիայի համալսարաններում` ծառայությունում դուրս մղելով խորհրդային կրթություն և մտածողություն ունեցող մարդկանց. երկու երկրները պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում: Վերջերս Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` հանքաքարի երեք հանքավայր կփոխանցվեն թուրքական ընկերությունների շահագործմանը: Ինչ վերաբերում է նավթին, ապա դրա վաճառքից ստացված հասույթը վաղուց է գնում Թուրքիա:

Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա հունվարին Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել էր, որ Թուրքիան անհրաժեշտ ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղում կայունություն պահպանելու համար: Ի՞նչ ներդրման մասին է նա խոսել: Հասկանալի է, որ Թուրքիային անհրաժեշտ է Նախիջևանով և հայկական Սյունիքով անցնող միջանցք` Ադրբեջանի մյուս մասի հետ կապվելու և դեպի Կասպից ծով ելք ստանալու համար: Բայց արդյոք Ռուսաստանին դա պե՞տք է, դա արդեն մեծ հարց է»,-գրում է Свободная Пресса-ն:

«Ուրիշ Ռուսաստան» ընդդիմադիր կուսակցության համակարգող Անդրեյ Դմիտրիևը պարբերականի հետ զրույցում չի բացառել, որ «Շուշիից հետո Էրդողանին պետք է սպասել նաև Հադրութում»: «Էրդողանն ու Ալիևը այժմ «ընտանեկան ուղևորությամբ» կլինեն Շուշիում: Այսպիսով, ընդգծվում են հատուկ, գործնականում սերտ ընտանեկան հարաբերությունները` «երկու պետություն` մեկ ժողովուրդ» հայտնի սկզբունքի համաձայն: Օսմանյան ավագ եղբայրը գալիս է այցելելու կրտսեր ադրբեջանցուն: Ավելին, այս մոդելը վերաբերում է բոլոր թյուրքերին` անկախ նրանց բնակության վայրից: Պատահական չէ, որ Տաջիկստանի հետ վերջին սրացման ժամանակ թուրքերը անհապաղ ղրղզներին առաջարկեցին անօդաչու թռչող սարքերի ՝ «բայրաքթարների» մատակարարում:

Մեկ այլ կարևոր կետ. Էրդողանը կմեկնի Ղարաբաղ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից անմիջապես հետո, որտեղ կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ: Զգացողություն կա, որ Վաշինգտոնը ցանկանում է վերագործարկել հարաբերությունները Անկարայի և Բաքվի հետ: Զուր չէ, որ վերջերս Ադրբեջան այցելած ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիկերը Բաքուն անվանել է «կարևոր ռազմավարական գործընկեր», իսկ Թուրքիան`«ամենամոտ դաշնակից»: Չի բացառվում, որ այնտեղ հող է նախապատրաստվում հետխորհրդային տարածքից Ռուսաստանի հետագա դուրսմղման համար: Էրդողանի դավանած պանթուրքիզմի գաղափարն այս դեպքում ՆԱՏՕ-ին բավականին ձեռնտու է: Հատկապես այն պարագայում, որ ՆԱՏՕ-ի մեր հակակշիռը` ՀԱՊԿ-ը, գտնվում է խոր կոմայի պայմաններում»,-նշել է Դմիտրիևը:
Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Էրդողանն աջակցություն է ցույց տալիս Բաքվին, ինչն ուղղված է նաև ներքին լսարանին: Սակայն Նեյժմակովն ուշագրավ է համարում նաև այն փաստը, որը Ալիև-Էրդողան հանդիպումը կկայանա Թուրքիայի ղեկավարի` Բայդենի հետ հանդիպումից անմիջապես հետո: «Էրդողանի համար Բայդենի հետ հանդիպման նախապատրաստման ընթացքում կարևոր է ընդգծել հարևան տարածաշրջաններում և, ընդհանուր առմամբ, թյուրքական աշխարհում իր երկրի ազդեցությունը: Պետք է ընդգծել, որ Բայդենի վարչակազմի համար, որը միջազգային ասպարեզում բախվել է մի շարք նոր մարտահրավերների, դժվար թե Հարավային Կովկասը լինի առաջնահերթությունների շարքում, գոնե առաջիկայում: Հետևաբար, Թուրքիայի գործունեությունն այս տարածաշրջանում դժվար թե հանդիսանա Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների հիմնական խնդիրը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ղեկավարների միջև որոշակի փոխզիջումների հասնելու հնարավորությունը մնում է: Զուր չէ, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է երկու երկրների ղեկավարների հանդիպման «լայն և համապարփակ օրակարգի» մասին. եթե Վաշինգտոնը ենթադրեր, որ բանակցությունները փակուղի կանցնեն, ամենայն հավանականությամբ, ավելի զգուշավոր ձևակերպումներ կընտրեր հանդիպման համար»,-ասել է Նեյժմակովը:

Անդրադառնալով Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ հնչած հայտարարությանն առ այն, որ Թուրքիան անհրաժեշտ ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղում կայունություն պահպանելու համար` փորձագետը նշել է.«Թուրք պաշտոնյաների կողմից նման հայտարարություններ արվել են նախկինում ևս: Մի կողմից, դրանք ազդանշան են Ադրբեջանին, որ Անկարան չի մոռանում նրա շահերի մասին: Մյուս կողմից, սրանք նաև նշաններ են Մոսկվայի համար, որ այս թեման կարող է բարձրացվել ռուս-թուրքական հաջորդ բանակցություններում: Երբ ռուսական կողմի պաշտոնյաները նշում են Թուրքիայի նման դերը (ինչպես վերջերս արել է Սերգեյ Լավրովը), նրանք հասկացնում են, որ իրենք հասկանում են Անկարայի ներգրավվածությունն այս իրավիճակում և պատրաստ են դա հաշվի առնել թուրքական կողմի հետ երկխոսության ընթացքում»:

Խոսելով այն մասին, թե որքան ՌԴ-ն կարող է դիմակայել այս աճող ազդեցությանը և որքանով Անկարան կարող է խանգարել Մոսկվային իրագործելու տարածաշրջանում իր ծրագրերը. արդյոք ռուսական կողմին ձեռնտու է տրանսպորտային միջանցքների ապաարգելափակումը, Թուրքիայի դուրս գալը Հայաստան և Իրան, ինչպես նաև Կասպից ծով, Նեյժմակովը նշել է.«Կան գործոններ, որոնք ամրապնդում են Ռուսաստանի բանակցային դիրքերը Թուրքիայի հետ երկխոսության մեջ: Մասնավորապես, Անկարայի հետաքրքրությունը Մոսկվայի հետ տնտեսական կապերի հարցում չի մարել: Բացի այդ, նույնիսկ եթե Վաշինգտոնը պատրաստ լինի երկխոսության գնալ թուրքական կողմի հետ, ԱՄՆ-ի հարաբերությունները Անկարայի հետ, հավանաբար, բարդ կմնան առաջիկայում»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4343 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am