Անուշ Լալայանը, ով դեռևս 2018 թվականին «Մերժիրսերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ էր, այսօր վարտիքով փակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լոգոն, իր խոսքով` ազդարարելով «Փաշինյանի իշխանության վախճանը»:
Համապատասխան տեսանյութը Լալայանը զետեղել է Ֆեյսբուքի իր էջում` կից կատարելով գրառում:
«Վարտիքով փակում եմ ՔՊ-ի լոգոն՝ ազդարարելով Փաշինյանի իշխանության վախճանը Սիրելի հայրենակիցներ, 2018 թվականի ապրիլին վարտիքով փակեցի արագաչափը․ ես կարծում էի, որ այդպիսով փակում եմ անցյալի էջը, ինչը կբացեր խաղաղության, բարօրության, ժողովրդարացման նոր դուռ, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ բացվեց մեր պատմության մի նոր, այլանդակ էջ: 2018-ի համաժողովրդական ոգևորության մասնակիցների համար անպատկերացնելի էր, թե ինչ աղետ կարող էին բերել Նիկոլն ու իր խումբը հայ ժողովրդի գլխին: Մենք բոլորս խաբվեցինք: Բայց ամաչելու բան ունի ոչ թե խաբվողը, այլ խաբողը․ խաբվողը զոհն է, խաբողն՝ անբարոն: Ու թեև խաբողն ամոթ չունի, խաբվածներս պե՛տք է ուղղենք մեր սխալը։ Այժմ մենք բոլորով պետք է փակենք մահվան, ատելության, ավիրածությունների և անկայունության այս էջը: Այս գործողությամբ ազդարարում եմ Նիկոլ Փաշինյանի իշխանության վախճանը՝ ընդմիշտ փակելու ազգային խայտառակության այս էջը: Համոզված եմ, որ ապագա ԿԱ բացառապես Նիկոլ Փաշինյանի և իր խմբի իշխանազրկումից հետո: Վստահ եմ, որ հունիսի 21-ին մենք կարթնանաք առանց Նիկոլ Հայաստանում»,- գրել է նա:
Նշենք, որ նման նախաձեռնությամբ Լալայանը հանդես է եկել նաև 2018 թվականին` վարտիք կախելով Մաշտոցի պողոտայում տեղադրված արագաչափերից մեկից:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը