Սերժ Սարգսյանի տապալված սենսացիան․ Նիկոլը ցնծության մեջ է

Սերժ Սարգսյանը, նախօրեին տված խոստմանը հավատարիմ, հրապարակել է խոստացած փաստը՝ Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը, որտեղ նա խոսում է Արցախի խնդրի մասին։Միանգամից ասենք, որ սենսացիան չստացվեց և ձայնագրությունը, հնարավոր է, անգամ աշխատի Փաշինյանի օգտին։
Հայտնի չէ, թե այդ ձայնագրությունը որտեղ է արված, բայց պարզ է, որ արվել է հեղափոխությունից հետո, երբ Փաշինյանն արդեն վարչապետ էր։ Նիկոլ Փաշինյանը խոսում է իր, Նազարբաևի, Լուկաշենկոյի և Պուտինի զրույցի մասին, որը վերաբերել է Արցախի խնդրին։Վերջիններս Փաշինյանին առաջարկում են՝ օգտվելով իր ունեցած լեգիտիմությունից, վերջապես լուծել Ղարաբաղի հարցը։ Որպես լուծում առաջարկում են Լավրովի պլանը, ըստ որի հայկական զորքը դուրս է բերվում Արցախից, իրենք խաղապահներ են մտցնում Արցախ։ Նրանք նաև ասում են, թե Ալիևն արդեն հասկանում է, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ձայնագրության մեջ Փաշինյանը նաև ասում է, թե ինքը որոշել է հրաժարվել առաջարկից՝ իրեն դնելով գժի տեղ, կամ իր բառերով ասած՝ փորձել է կռուտիտ անել գժականով։
Սերժ Սարգսյանն իր կողմից ավելացնում է, թե այս մարդը ամենևին էլ էլ գիժ չէ, և ուզում է զրոյացնել բանակցային փաստաթղթերը:

Հանուն արդարության պետք է ասել, որ հրապարկված ձայնագհրությունը ավելորդ անգամ ապացուցում է, որ Փաշինյանը հատուկ և նպատակային տապալել է բանակցային գործընթացը։ Դիվանագիտության մեջ, առաջին դեմքերի մակարդակով քննարկումների ժամանակ ինքն իրեն գիժ ձևացնելը կործանարար մեթոդ է, որի հետևանքն եղավ այն, որ մենք կորցրեցիքն Արցախը, տվեցինիք ավելի քան 5000 զոհ, կրկնակի անգամ ավել վիրավորներ։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս փաստերը մտածող և վերլուծող մարդու համար են։ Առանց այս ձայնագրության էլ հազար ու մի հայտնի փաստեր կան, որոնք առավել քան բավարար են, որ մտածող և վերլուծող մարդը որևէ պարագայում չընտրի Նիկոլ Փաշինյանին։ Այս մարդիկ շատ վաղուց գիտեն և հասկացել են, որ Փաշինյանը միտումնավոր տապալման է տարել բանակցային գործընթացը և հենց այդ պատճառով էլ պատերազմը դարձել է անխուսափելի։
Նիկոլի ընտրազանգվածը զոմբիներն ու սահմանափակ ուղեղով թավշյա տգետներն են, որոնց պատկերացմամբ Պուտինին <<գժի ատմասկով ֆռռացնելը>> ոչ թե դիվանագիտական տապալում է, այլ հերոսություն։ Հետևաբար այս ձայնագրությունը ոչ միայն չի նվազեցնի Փաշինյանի վարկանիշը, այլ հնարավոր է անգամ, որ հակառակ էֆեկտ ունենա։
Հնարավոր է, որ Սերժ Սարգսյանի մեսիջի իրական հասցեատերը Մոկվան է՝ Պուտինը, որի մասին Փաշինյանի խոսքում մեղադրական որոշակի երանգներ կային։
Բայց այս դեպքում ևս Սերժ Սարգսյանի օպերացիան կարելիէ գնահատել անհաջող, քանի որ համապատասխան երկրների հատուկ ծառայությունները այդ ձայնագրության բովանդակության մասին, վստահաբար, շատ ավելի վաղ են իմացել, այդ պատճառով էլ պատերազմի օրերին մենք լիովին մենակ էինք մնացել, անգամ Ռուսաստանը բավականին ուշ միջամտեց։ 

Ամեն դեպքում Սերժ Սարգսյանի սենսացիան կարող է ցանկացած պահի ստացվել, եթե հրապարակվի այն իրական սենսացիոն նյութերը որոնց մասին շատ վողուց խոսվում է։ Մինչ այդ՝ Նիկոլն ապրում է ցնծության մեջ՝ օրհնելով սեփական ճաակատագիրն ու բախտը՝ հավերժ երախտապարտ Սերժ Սարգսյանին, որն իրեն նախ նվիրեց իշխանությունը, իսկ հիմա էլ փաստացի քաղաքական աջակցություն է ցուցաբերում։ 

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 11213 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am