Աղմկահարույց չարաշահումներ. Փաշինյանի իշխանության կոռուպցիան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ներկայացնում է Հաշվեքննիչ պալատի 2020 թ. գործունեության տարեկան հաղորդումը։ Այն տեքստային հաշվետվությամբ ներկայացված է նաեւ խորհրդարանի կայքում: Այսպիսով՝ համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հօդս են ցնդում.ՀՊ-ն մի շարք ոլորտներում աղմկոտ չարաշահումներ է հայտնաբերել: Օրինակ վարչապետի աշխատակազմում 2020-ի ընթացքում որոշ աշխատակիցներ ստացել են իրենց աշխատավարձի չափը գերազանցող պարգևավճարներ։ Այս մասին հայտնի է դառնում պետական մարմիններում աուդիտ իրականացնող Հաշվեքննիչ պալատի ներկայացրած՝ վարչապետի աշխատակազմի 2020-ի 12 ամիսների պետբյուջեի կատարման հաշվեքննության վերաբերյալ զեկույցից։Զեկույցում նշված է, որ 2020-ի ընթացքում «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է մոտ 2.5 միլիարդ (2 566 055 800) դրամ, որի շուրջ կեսը որպես աշխատավարձ, իսկ մոտ 363 միլիոն դրամը` պարգևավճար, մնացածը` եկամտահարկ, արձակուրդային, տարբեր նպաստներ ու սոցվճարներ։Պարգևատրվողների ամենափոքր թիվը եղել է հոկտեմբերին, պատերազմի մեկնարկին, պարգևատրվել է ընդամենը 1 աշխատակից՝ 294 հազար դրամով, իսկ պարգևատրվողների ամենամեծ թիվը եղել է սեպտեմբերին՝ պարգևատրվել է 504 աշխատակից, բայց փոքր է եղել պարգևատրման չափը՝ ընդհանուր 56 միլիոն դրամ, մինչդեռ դեկտեմբերին մեծ է եղել և պարգևատրվողների թիվը, և պարգևավճարի չափը՝ 500 աշխատակից՝ ստացել է մոտ 235 միլիոն դրամ։
Զեկույցում նշված է, որ աշխատավարձի չափը գերազանցող պարգևավճարը հակասում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կետին, ըստ որի, այն չպետք է գերազանցի մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափը։

Հաշվեքննիչ պալատը հրապարակել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում արված ուսումնասիրության արդյունքները, որտեղ մեծ թվով չարաշահումներ են հայտնաբերվել։
Օրինակ, քաղաքացին մահից 2 օր հետո պրոթեզավորվել է և դիմում գրել, պետական ծրագրերով լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ են ձեռք բերվել անձանց համար, ովքեր երկրում չեն, սրունքի պրոթեզավորման վճարները 59 հազար դրամով ավելի են եղել, քան նախատեսված է եղել մրցութային ծրագրով և կնքված պայմանագրում, 16 միլիոն դրամից ավել գերածախս են տվել անօթևանների համար նախատեսված ծրագրով, նաև կադաստրում խախտումներով անշարժ գույքի տարբեր գործարքներ են կատարվել տուն-ինտերնատի բնակիչների անունով։
Այս ուսումնասիրությունն իրականացվել է 2019-ի հունվարի 1-ից մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ երբ նախարարի պաշտոնում Զարուհի Բաթոյանն էր։ Կառույցի գնահատմամբ՝ պետությանը հասցված վնասի չափը կազմում է 3.4 մլրդ դրամ: Կամ Ջրոգտագործողների միությանը 2018-ին բյուջեով նախատեսվել է 7.4 մլրդ դրամի հատկացում, տվրել է կրկնակի, որը ըստ հաշվետվության երեք ագամ ավել է քան մինչեւ 18 թվականը եւ նախորդող տասը տարիները: Յոլյանն ասաց, որ այնպես չէ, թե ոռոգման հեկտարներն են ավելացել, հակառակը նվազել են մոտ 10 հազար հեկտարով:
Փաստերն արդեն իսկ ուղարկվել են դատախազություն, դրանք Գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում են՝ ուսումնասիրման փուլում են: Կառույցը բացահայտել է նաեւ, որ Բարձր տեխնոլոգիաների կամ, ինչպես ավելի հայտնի է, ԲՏ նախարարությունը 2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովի համար ԱՏՁՄ ՀԿ-ին 750 հազար դոլար դրամաշնորհ է փոխանցել, որպեսզի ՀԿ-ն համաժողովի մասնակիցներից հավաքված գումարներով պետբյուջեի 750 հազար դոլարը հետ փոխանցի, բայց ՀԿ-ն այն հետ չի տվել։
Գործընթացի վերջնափուլում ՀԿ-ն դիմել է պետությանը՝ խնդրելով, որ փողը հետ չտա: Կառավարությունն էլ, ոչ ավելի, ոչ պակաս, բավարարել է ՀԿ-ի դիմումը

Յոլյանի փոխանցմամբ ոչ բոլոր գերատեսչություններում են հասցրել ուսումնասիրություններ կատարել: Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում ՀՀ Պաշտպանության նախարարությունում։ «Պաշտպանության նախարարությունում այժմ իրականացվում է հաշվեքննություն և՛ գաղտնի մասով, և՛ ոչ գաղտնի մասով»,– ասաց Յոլյանը։
ՀՊ նախագահը հայտնեց, որ ՊՆ–ի ոլորտի ուսումնասիրությունը նախատեսված է եղել 2020թ–ին, բայց տարվա վիճակից ելնելով՝ հաշվեքննությունը չի հաջողվել ավարտել։
Լևոն Յոլյանը հույս հայտնեց, որ հաշվեքննության վերջնական արդյունքները հասանելի կլինեն արդեն առաջիկա ամիսների ընթացքում։
«Կամփոփենք, այն, ինչ գաղտնիք չէ, հանրությանը կներկայացնենք»,– ասաց նա։
2020-ին ՀՊ–ը չի հասցրել ավարտել նաև ՊԵԿ-ի, Կենսաթոշակային համակարգի, Առողջապահության նախարարության հաշվեքննությունները: Դրանք ևս Յոլյանը խոստացավ ավարտել մի քանի ամսվա ընթացքում։

Անի Սահակյան

դիտվել է 2945 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am