Ուժայինները համարում են, որ Փաշինյանի օրերը հաշվա՞ծ են

Մեկ շաբաթ առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Արթուր Դավթյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, ոստիկանապետ Վահե Ղազարյանի, հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանի, ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների «օրինական ընթացքն ապահովելու, հնարավոր հանցավոր ընտրախախտումների կանխարգելման, դրանց դեմ իրավապահ մարմինների համատեղ քրեաիրավական պայքարի կազմակերպման խնդիրների շուրջ»:

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումներին և ահազանգերին պատշաճ արձագանքելու, ստուգման առարկա դարձնելու, քրեադատավարական գործընթացներ նախաձեռնվելու դեպքում յուրաքանչյուր օղակի կողմից իր պարտականությունների կատարման անխափան ընթացքն ապահովելու կառուցակարգերը, աշխատանքային հնարավոր խնդիրները, դրանց կարգավորման եղանակները»,- տեղեկացրել էին դատախազությունից:

Մի քանի օր է իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «մարտեր առանց կանոնների ոճում», նախընտրական քարոզարշավ է վարում, հայհոյում, սպառնում քաղաքական օպոնենտներին, վարչական ռեսուրսն անխնա օգտագործում՝ հրահանգելով պետական ապարատի աշխատակիցերին ներկա գտնվել Փաշինյանի հանդիպում-հանրահավաքներին: Այդ մասին բազում ապացույցներ կան մամուլի հրապարակումների տեսքով, սակայն իրավապահ կառույցները մատը մատին չեն խփում: Քաղաքացիական պատերազմի, քաղաքացիական եւ քաղաքական վենդետաների մասին Նիկոլ Փաշինյանի սպառնալից կոչերը միայն բավարար են, որ իրավապահները գործի անցնեն, հատկապես, որ իշխանությունն օրենք ընդունեց բռնության կոչերը քրեականացնելու վերաբերյալ, սակայն ինչպես եւ սպասվում էր Փաշինյանի գրպանում գործող ուժային կառույցներն իրենց գործառույթների մասին հիշելու են միայն ընդդիմադիր գործիչների պարագայում: Հայելի մամուլի ակումբում ասուլիս տալու եւ Փաշինյանին ուղղված քննադատական խոսք ասելու համար, օրինակ հարցաքննության են կանչել մի շարք ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործիչներ՝ Գառնիկ Իսագուլյան, Զարուհի Փոստանջյան, Արիանա Հովսեփյան եւ այլ: Իրավապահ կառույցները ոմանց սուտ մատնությյան հոդվածով են քաշքշում քննչական ու ՀՔԾ-ում: Նիկոլ Փաշինյանը, սակայն, իրեն թույլ է տալիս ոչ միայն բռնության կոչեր, վիրավորանք քաղաքական ընդդիմախոսների հասցեին, այլեւ անում է ամենաանապացուցեի, չփաստարկված հայտարարություններ: Մեծ հաշվով սպասելի է իրավապահների նման անգործությունը, եթե պատերազմից հետո ռազմական եւ քաղաքական գործիչների սկանդալային մեղադրանքները Փաշինյանի եւ տիկնոջ հասցեին մինչ օրս մնում են չքննված, ապա նախընտրական զրպարտանքներն ու սպառնալիքները Փաշինյանի կողմից միանգամայն անտեսվելու էին: Ցանկացած օրինական, իրավական հռչակված պետությունում արտգործնախարարի սկանդալային հայտարարությունը կդառնար իրավապահների քննության առարկա: Հիշեցնենք, որ Այվազյանը բառացիորեն հայտարարեց , որ հրաժարական է տվել, «որպեսզի որևէ կասկած չլինի, որ ԱԳՆ-ն կարող է համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, որոնք մեր պետականության, ազգային և պետական շահի դեմ են եղել»: Իրավապահները, սակայն, չհետաքրքրվեցին այլեւս նախկին պաշտոնյայից, թե ով էր նման բան պարտադրում եւ արդյոք Հայաստանի կառավարությունը հակապետական քայլերի է պատրաստվում:
Միգուցե գլխավոր դատախազն ու մնացած ուժային ղեկավարները համարում են, որ Փաշինյանի իշխանության օրերը հաշված են եւ նրան պետք է հանգիստ թողնել, հոգեդարձ չանել, դա այլ հարց է:

Անի Սահակյան

դիտվել է 7423 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am