Կմիավորվեն Հայաստանի 3 ռազմարդյունաբերական ընկերություններ
ՀՀ կառավարությունը հունիսի 15-ի նիստի ընթացքում հավանության է արժանացրել ՊՆ-ի ներկայացրած «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը»: Հաղորդում է «Ռազմ.ինֆո»-ն: Ծրագրով նախատեսված կետերից են. ա) ստեղծել ՀՀ ՊՆ-ում ռազմական գիտահետազոտական կառույց բ) իրականացնել ռազմատեխնիկական քաղաքականության ուղղություններով պետական, ինչպես նաև ոչ պետական բաժնեմասով կազմակերպությունների ստեղծման աշխատանքներ մեքենաշինական և սարքաշինության ոլորտում կմիավորվեն «65 Ռազմական գործարան» ՓԲ (100% պետական բաժնեմաս), «Գառնի լեռ ԳԱՄ» ԲԲ (98,4% պետական բաժնեմաս), «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲ (80% պետական բաժնեմաս) ընկերությունները այլ ոլորտներ` լազերային, օպտիկաէլեկտրոնային ոլորտ ռադիոէլեկտրոնիկա` կապ, ռադիոլոկացիա, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, հետախուզության տեխնիկական միջոցներ, ռազմական քիմիա և այլն: ՌՏՔ ուղղություններով պետական, ոչ պետական բաժնեմասով կազմակերպությունների ձևավորում, նրանցում պարտադիր ստեղծելով կամ ընդգրկելով համապատասխան գիտատեխնիկական կառույց (կոնստրուկտորական բյուրո կամ գիտահետազոտական ինստիտուտ): Ավելի վաղ Ռազմինֆոյին ՀՀ ՊՆ ՌԱՊԿ նախագահի օգնական Ավետիք Քերոբյանը հայտնել էր, որ Հայաստանի ռազմարդյունաբերական պետական կոմիտեի կողմից մշակվում է ռազմարդյունաբերական զարգացման ծրագիր, որը պարունակում է կոնկրետ ֆինանսական, տնտեսական և կրթական ծրագրեր: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: «Ռազմ.ինֆո»
