Սյունիքի ու Արցախի հարցը սկզբից՝ Բայդեն-Էրդողան սեղանին, ապա՝ Պուտին-Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանի՝ հունիսի 14-ին Բրյուսելում ծրագրված առաջին դեմ առ դեմ բանակցությունների օրակարգում ընդգրկված է լինելու նաև ղարաբաղյան հակամարտությունը, Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը:

«Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը, ապա այն կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Բանակցությունների օրակարգը բավական ծավալուն է՝ դրանում ընդգրկված են տարածաշրջանում այս պահին առկա խնդիրները, այդ թվում, բնականաբար, իրավիճակը Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Սիրիայում, Իրանն ու Լեռնային Ղարաբաղը», - հայտարարում էր Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը: Ջեյք Սալիվանի խոսքով՝ Բայդենի և Էրդողանի բանակցությունների ընթացքում կողմերը պատրաստվում են քննարկել նաև այն դերակատարությունը, որ կարող է ստանձնել Թուրքիան Աֆղանստանում՝ այդ երկրից ՆԱՏՕ-ի զորախմբի դուրսբերման ֆոնին։ Վերջին օրերին դիվանագիտական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն, թուրքական ստորաբաժանումները կարող են մնալ Աֆղանստանի տարածքում՝ մասնավորաբար ապահովելով Քաբուլի միջազգային օդանավակայանի բնականոն գործունեությունը։ Իրադարձությունների զարգացման նման սցենարը նախօրեին չբացառեց նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ռազմածովային բազաներից մեկը կատարած այցի ընթացքում նշելով, որ Թուրքիան նման քայլի կդիմի, եթե Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամները բավարարեն Անկարայի «քաղաքական, ֆինանսական և լոգիստիկ պահանջները»։

Ջեյք Սալիվանի խոսքով՝ հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք բանակցությունների զգալի մասը նվիրված է լինելու նաև մարդու իրավունքների խնդրին և երկու երկրների միջև առկա այն տարբերություններին, որոնք Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը արժեհամակարգային էր որակում։

Դրա հետ մեկտեղ, Վաշինգտոնում հույս ունեն, որ Ջոզեֆ Բայդենի և Ռեջեփ Էրդողանի՝ տարիների ընթացքում կուտակված անձնական շփման փորձը կնպաստի բրյուսելյան բանակցությունների հաջող ընթացքին։ «Նախագահ Բայդենը Էրդողանին շատ լավ է ճանաչում, այդ երկու մարդիկ նախկինում բավական երկար ժամանակ են անցկացրել փոխադարձ շփումներում, և ես կարծում եմ, որ երկուսն էլ անհամբերությամբ սպասում են հարաբերությունների բավական լայն սպեկտրը գործնական մթնոլորտում քննարկելու այս հնարավորությանը», - հայտարարում էր Սալիվանը։

Նախագահների հանդիպումից առաջ Անկարայում տիրող տրամադրությունները կարելի է բնութագրել որպես «զգուշավոր լավատեսություն»։ Այստեղ ևս նկատում են, որ Բայդենն ու Էրդողանը բրյուսելյան հանդիպման ընթացքում քննարկման ենթակա թեմաների պակաս հաստատ չեն զգալու։ Դրա հետ մեկտեղ, Անկարայում ընդգծում են, որ երկկողմ հարաբերություններում մի շարք լուրջ տարաձայնություններ են առկա։ Դրանց ամբողջական ցանկը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը ներկայացրեց երկուշաբթի երեկոյան Անկարայում՝ կուսակցության վարչության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Համագործակցության օրակարգը բավական ծավալուն է, բայց կան նաև բացասական գործոններ՝ մասնավորաբար Ֆեթուլահ Գյուլենի ղեկավարած կառույցին, ինչպես նաև քրդական կազմակերպություններին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը, այսպես կոչված հայերի ցեղասպանության հարցը և այն օժանդակությունը, որ Միացյալ Նահանգների կողմից ստանում է Կիպրոսը», - հայտարարում էր Օմեր Չելիքը։

Փաստորեն, Բայդեն-Էրդողան հանդիպումից հետո կկայանա Պուտին-Բայդեն հանդիպում: Թե ինչ կպայմանավորվեն Թուրքիան ու ԱՄՆ-ը, դա կքննարկվի նաև ռուս-ամերիկյան բանակցություններում:

Խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետագա գործունեության մասին, այլև առավելապես Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը, Սյունիքի ապագան:

Խոշոր հաշվող գերտերություններն այսօր պետք է որոշեն Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձարձակ պահվածքի վերաբերյալ, թե ինչ դիրքորոշում բռնեն՝ կտրուկ, թե՞ լղոզված: Այս տարբերակներից մեկը՝ կտրուկը Հայաստանի օգտին կլիներ, բայց կլիներ մի դեպքում, եթե Հայաստանում իշխանության ղեկին լիներ ադեկվատ, խոհեմ, հավասարակշռված իշխանություն, այլ ոչ թե մի արկածախնդիր:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3790 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am