«Պատերազմի 3-րդ, 4-րդ օրն արդեն անհրաժեշտ էր ճանաչել Արցախի անկախությունը, բայց կապիտուլյանտն իր մեջ ուժ կամ խելամտություն չգտավ». Վանեցյանի հարցազրույցը Սոլովյովին

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի թիվ 1 համարը հանդիսացող Արթուր Վանեցյանն այսօր Соловьёв LIVE հաղորդաշարի շրջանակում հարցազրույց է տվել Վլադիմիր Սոլովյովին, որում անդրադարձել է Արցախյան խնդրին, Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, հայ-ռուսական հարաբերություններին ու մասնավորապես ՌԴ-ի մասնացությանն Արցախյան վերջին պատերազմում:

Սոլովյովը, դիմելով Վանեցյանին, նշել է՝ ինքը շատ պահանջներ է լսել Ռուսաստանի հասցեին, այդ թվում նաև իր հայ ընկերներից, թե ինչու Ռուսաստանը զորքեր չի մտցնում, թե ինչու չի գործում ՀԱՊԿ-ի պայմանագիրը:

«Բայց ինչպե՞ս: Չէ՞ որ դուք չեք ճանաչել Ղարաբաղը, դուք չեք ասել, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է: Այն պայմանագրի հովանու տակ չէ: Ի՞նչ եք դուք պահանջում ՌԴ-ից, երբ ՀՀ-ի իշխանություններն իրենց մեջ ուժ չգտան ասելու, թե ինչ կարգավիճակ ունի Արցախը, ինչ կարգավիճակ ունի Լեռնային Ղարաբաղը»,- հարցրել է Սոլովյովը, ինչին ի պատասխան՝ Վանեցյանը նշել է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները սխալ են վարվել, և որ Արցախը պետք է ճանաչվեր պատերազմի 3-րդ, 4-րդ օրը:

«Ես Ձեզ կարող եմ ասել հետևյալը, որ Հայաստանի նախկին իշխանությունները չեն ճանաչել Ղարաբաղը միայն նրա համար, որ դուրս չգան բանակցային գործընթացից, այսնիքն՝ լուծեն հարցը խաղաղ ճանապարհով: Բայց կար ծրագիր. եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի և դրանք շարունակվեն մի քանի օր, ապա միանգամից կճանաչեն: Այսինքն՝ 3-րդ, 4-րդ օրն արդեն անհրաժեշտ էր ճանաչել: Նիկոլ Փաշինյանը, եկեք ես նրան այլևս անունով չդիմեմ, նա ներկայում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով առավել հայտնի է «կապիտուլյանտ» անունով, այդ կապիտուլյանտն իր մեջ ուժ կամ խելամտություն չգտավ, կամ միգուցե նա դիտավորությամբ որևէ բան չարեց, և չճանաչեց Ղարաբաղը: Եվ Ռուսաստանին մեղադրել նրա համար, որ Ռուսաստանը չօգնեց, դա...»,- նկատել է Վանեցյանը:

Ի պատասխան այս պնդմանը՝ Սոլովյովը նշել է. բայց չէ՞ որ Ռուսաստանն իրապես փրկել է Ղարաբաղը: Եթե չլինեն ռուս խաղաղապահները, ապա հայտնի չէր լինի, թե որտեղ կլինեին ադրբեջանցի զինվորականները, Վանեցյանը նշել է. «Ռուսաստանն իրապես փրկել է Ղարաբաղը, Ռուսաստանն ակտիվորեն մասնակցել է, բայց պետք է հասկանալ, թե ինչու այսպես ստացվեց: 3 տարի շարունակ Հայաստանի նոր իշխանություններն անընդհատ փչացրել են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հիշեք կապիտուլյանտի, նրա պոպուլիստական թիմի բոլոր հայտարարությունները, և կհասկանաք, թե ինչ է եղել: Ես առհասարակ մտածում էի՝ ՌԴ-ն կարող էլ լրիվ այլ կերպ վարվել: ՌԴ-ն հստակորեն օգնել է, Ռուսաստանը շարունակում է օգնել: Այսօր Ղարաբաղում, Արցախում մարդիկ են ապրում, և այդ մարդիկ ապրում են ռուս խաղաղապահների հովանու ներքո: Պետք չէ այդ մասին մոռանալ»:

 

դիտվել է 547 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am