Գժապետություն,ինչու են խնայում պացիենտին

Պարտության սիմվոլ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերին արած հայտարարությունները, կոչերն այլեւս կասկածի տեղ չեն թողնում, որ Նիկոլ Փաշինյանի սիրտը արյուն է ուզում:
Հասկանալով, որ ընտրություններում հաղթելու որեւէ շանս չունի, հասկանալով, որ կողմնակիցների թիվը կտրուկ նվազում է, վարչապետի պաշտոնակատարը վա բանկ է գնում, հատում բոլոր կարմիր գծերը, անում հայտարարություններ, որոնք միայն անդաստիարակ, լկտի, եւ հատկապես հոգեկան անհավասարակշռություն ունեցող մարդկանց է բնորոշ: Երեկ տարի շարունակ երկում անհանդուրժողականության, չարության, իրար հոշոտելու մթնոլորտ ձեւավորած սույն անձը թվում էր, թե պատերազմից հետո հանրությանը պետք է ներայանար միասնականության, համերաշխության կոչերով, բայց վերջին օրերի իր պահվածքից այլ բան չես կարող եզրակացնել, քան որ այս մարդը նախընտրեց ինքն իջնել ժեխի մակարդակին ու ամենաբարձր նշաձողով հագուրդ տալ այդ խավի կրքերն ու արյան ծարավը նախկինների նկատմամբ, նախընտրեց իր հարազատ ոճով գոռալ-հայհոյել եւ ամբոխին հասու լեքսիկոնով ու ժեստիկուլյացիայով ներազդել նրա զգայարանների վրա: Այսպիսի բառամթերք, այսպիսի լեքսիկոն, դեմքի նման ծամածռություններ Հայաստանի երեսուն տարվա պատմության ընթացքում նույնիսկ ամենաանադեկվատ քաղաքական գործիչների մոտ չի դրսեւորել, էլ ուր մնաց պետության ղեկավարների : Այլեւս կասկածի տեղ չի թողնում, որ Նիկոլ Փաշինյանի հարցում հոգեբուժների ախտորոշման, նրանց խոսքի կարիքը կա: Մասնագետներն առանց հապաղելու վայրկյան առաջ պետք է առաջին պլան գան ու իրենց մասնագիտական խոսքն ասեն պետության թիվ մեկ պացիենտի մասին, մեկուսացնեն հանրային առողջության համար վտանգ, սպառնալիք ներկայացնող թիվ մեկ խելագարին, զրկեն նրան խոսելու, շփվելու հնարավորությունից:
Միթե կարող է հավասարակշռված մարդը, եւ այն էլ պետության ղեկավարը հրապարակային քաղաքացիական պատերազմի կոչեր անել, ամբոխին պատրաստել քաղաքական ու քաղաքացիական պատերազմի, սպառնալ, որ ոչ մեկ չի թպրտալու, բոլորին ծեփելու են պատերին, վենդետան լինելու է անխուսափելի, եւ անգամ փողոցային բառամթերք օգտագործի, թե դրանց բոլորին <շինելու ենք>>…
Արդյոք սա բանական մարդու խոսույթ է .«Ռոբերտ Քոչարյանը ուզում է իբր ուժեղ տղու կերպար ստեղծել, ես քեզ ասում եմ՝ Ռոբի՛կ, դու ոչ մի բան ես: Ոչնչություն ես: Դու տղա չես, դու տղամարդ չես, եթե տղամարդ ես, ես քեզ հրավիրում եմ բանավեճի: Ուզում ես՝ զենքով արի, ես քեզ խոսքով կոչնչացնեմ, մեյդդ կփռեմ գետիններին: Քեզ չեն օգնի մինչեւ այսօր իշխանության միջանցքներում գոյություն ունեցող ստահակները: Բոլորիդ հունիսի 21-ին վռնդելու ենք Հայաստանի քաղաքական դաշտից: Դու ոչ մի բան ես, քեզ ժողովուրդը ոչնչացնելու է այս ընտրություններում ու հստակ հայտարարելու է՝ ապագա կա: Ես ընդունում եմ դուելի քո հրավերը: Դու՝ քո ուզած ցանկացած զենքով, ես՝ բաց ձեռքերով, իմ խոսքով, իմ սրտով, իմ մտքով եւ ժողովրդի աջակցությամբ ես քեզ կոչնչացնեմ: Ասա ժամը եւ տեղը, վերցրու ուզածդ զենքը, նշանակիր եւ ես գալու եմ ժողովրդի հետ, մենք քեզ սատկացնելու ենք: Կամ եթե շատ վախեցար, ասա, որ վախեցար եւ ես կգամ մենակ՝ նույն պայմաններով»:
Անպատասխանատու, անապացույց հայտարարություններ անել քաղաքական օպոնենտների մասին, թե օրինակ Սերժ Սարգսյանը զինվորներից գողացած գումարները պարտվել է խաղատներում:
Մյուս կողմից՝ խելագարվել կարելի է եւ որեւէ բանական ուղեղում չի տեղավորվում՝ ինպես է որ երկրին պատուհասած աղետից հետո դեռ կան մարդիկ, ովքեր ծափահարում են Նիկոլ Փաշինյանին, ովքեր վարդի թերթիկներ են թափում նրա գլխին, մատաղ անում նրա ոտքերի տակ, ընդունում իբրեւ իրենց փրկիչ: Այս սարսափազդու տեսարաններն ու հանրային գիտակից հատվածի արձագանքը եւս վկայում է, որ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվեց, ապա մտածող, գիտակից մարդիկ, նույնիսկ եթե նրանք փոքրամասնություն են կազմում, բայց համարվում են երկրի սերուցքը, Հայաստանում այլեւս անելիք չեն ունենալու: Մարդիկ արդեն իսկ խելագարության են հասնում՝ մտածելով, որ այդ խավն է լինելու երկրում որոշումներ կայացնող, այդ խավի խոսքն է որոշիչ դառնալու, թե ով եւ ինչպես կառավարի երկիրը, իսկ դա արդեն ժեխապետություն էլ չի լինելու, ունենալու ենք քանդված, ավերակ մի միջավայր՝ կործանարար ղեկավարով: Այս տեսարանները նաեւ հասկանալի են դարձնում, որ զուր էին ընդդիմությանն ուղղված մեղադարանքները, թե ինչու էին լռում պատերազմի օրերին, ինչու չէին խոսում իշխանությունների դավաճանական գործողությունների մասին: Պարզ է չէ, թե ինչ կանեին ժեխապետության առաջնորդներն իրենց զանգվածով, պարզ է չէ, որ եթե նոյեմբերի 9-ից հետո այլ ճանապարհով փորձեին հեռացնել կապիտուլանտին, նա վայրկյան անգամ չէր վարանի քաղաքացիական պատերազմից: Ութ ամիս է անցել պատերազմից, այս մարդը հարյուրավոր տղաների բառի բուն իմաստով տվել է որդերին, պարկերի մեջ դիակները շպրտված են կեղտոտ, բորբոսնած, ճանճապատ սենյակներում, որքան անհետ կորածներ ու պատերազմի դաշտից դուրս չբերված դիեր կան, հարյուրավորները կտտանքի են ենթարկվում ադրբեջանական բանտերում, մենք հայրենիք ու պատմություն ենք կորցրել, բայց հանկարծ պարզվում է, որ այսքանից հետո դեռ կան մարդիկ, ովքեր համբուրում են նրա ձեռքերը, պաշտպանում են ազգակործան պատուհասին, փառաբանում ազգը ցեղասպանության տարած արյունարբու մեկին: Այս միջավայրում գիտակից փոքրամասնությանը կարելի է խխճալ, գուցե մեր դժբախտությունն է, կամ բացթողումը, որ ծնվել ու ապրում ենք այսպիսի հասարակության մեջ: Կարելի է չկասկածել, որ շատերի համար այլեւ անհնարին է դառնում նման միջավայրում շարունակել ապրելը:
Եւ այս իրավիճակում անհասկանալի է Սերժ Սարգսյանի հապաղումը, որ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի, թե ինքը կազինոներում մսխել է զինվոի փողը, հապաղում է հրապարակել վերջինիս ընտանիքի մասին իր ունեցած սկանդալային ինֆորմացիան․ «Ասում եմ՝ ես դրան, այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս։ Կամ պետք է մի փաստ ներկայացնի, մի փաստ․․․կամ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա․․․թող մի փաստ ներկայացնի։ Չներկայացրեց՝ մորթելու եմ», ասել է նա: Պահի լրջությունը մինչդեռ պահանջում է, որ այլեւս Նիկոլ Փաշինյանի հետ պետք է դադարեցնել քաղաքակիրթ բանավեճը, նա առաջինն է բացել պանդորայի արկղը ե պետք է համարժեք իր ոճով ստանա նաեւ պատասխանը: Եւ ովքեր ունեն նման ինֆորմացիաներ, որոնց հրապարակումը կարող է հայրենիք ու հազարավոր կյանքեր փրկել, պետք է վայրկյան առաջ գործի նետվեն:

Անի Սահակյան

դիտվել է 3618 անգամ
Լրահոս
Ծառուկյանի գործով Նիկոլենք հասկացել են՝ կատարյալ էշություն են արել․ Արման Աբովյան (video) Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am