Մուրադովը «չափալախեց» Նիկոլ Փաշինյանին

Հունիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում նախընտրական լաչառություն էր անում ու զբաղված էր էժանագին պոպուլիզմով, թե պատրաստ է որդուն՝ Աշոտին փոխանակել Ադրբեջանում գտնվող մեր բոլոր գերիների հետ, Արցախում հերթական գերու մասին բոթը գրանցվեց: Պաշտպանության նախարարությունը հաստատեց տարածված տեղեկությունը, որ պայմանագրային զինծայառող, շարքային Արթուր Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Հարկ է նշել, որ ադրբեջանական քարոզչամեքենան արդեն հասցրել էր մոլորված զինծառայողին դիվերսանտ ներկայացնել: Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդմամբ՝ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից, հունիսի 8-ին հատել է շփման գիծը Լաչինի շրջանի տարածքում:
Նշենք, որ Քաշաթաղի շրջանը (Լաչինի շրջան), Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության համաձայն, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ապա տեղեկատվություն տարածվեց, որ Արցախում խաղաղարար զորքերի հրամանատար, ռուս գեներալ Մուրադովը բանակցում է գերեվարված զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ, Մուրադովը հրապարակային վստահեցրեց, որ գերեվարված ՀՀ քաղաքացուն անպայման վերադարձնելու է:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախի անվտանգային խնդիրների հասցեատերը, ավելի ճիշտ անվտանգության երաշխավորը դե ֆակտո ոչ թե Հայաստանն է, այլ ՌԴ-ն ի դեմս խաղաղարարների հրամանատար Մուրադովի: Սրա ապացույցը նաեւ Քաթանյանի հետ կապված պատմությունն է: Ընդամենը ժամեր անց Մուրադովի ջանքերի շնորհիվ հաջողվեց գերեվարված Քաթանյանին վերադարձնել հայրենիք: Դրանից հետո Ադրբեջանի ՊՆ-ն պարզաբանեց, որ հունիսի 8-ին ձերբակալված ՀՀ ԶՈւ զինծառայող Արթուր Քաթանյանը ոչ թե սադրանքի է դիմել, այլ մոլորվել է:
Շփոթմունքն առաջացել է այն պատճառով, որ առաջին հարցաքննության ժամանակ զինծառայողն իրեն կասկածելի է պահել և սխալ պատասխաններ է տվել։ Դա էլ հանգեցրել է այն մտքին, որ նա եղել է ՀՀ ԶՈւ դիվերսիոն խմբի անդամ, պարզաբանել են գերատեսչությունում։

Փաստորեն Արցախից գերեվարված մեր հայրենակցին հնարավոր եղավ վերադարձնել ժամերի ընթացքում: Մինչդեռ հայ-ադրբեջանական սահմանից արդեն մի քանի շաբաթ է վեց զինծառայողի են գերեվարել, բայց նրանց ճակատագրը մնում է անհայտ, նույնիսկ շռայլություն է հույս ունենալը, որ նրանք կվերադարձվեն մոտ ապագայում: Քանզի Հայաստանում փաստացի չկա գեթ մեկ պաշտոնյա, որ իվիճակի է հավասարը հավասարի բանակցել գերիների հարցով, դեռ չենք խոսում 44-օրյա պատերազմի ընթացքում կամ դրա հետեւանքով գերի դարձած մեր հայրենակիցների մասին, բայց խոսքը մեր՝ ՀՀ-ի սուվերեն տարածքի մասին է: Սրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը զբաղված է դեմագոգությամբ ու կապիկություն անելով, թե պատրաստ եմ Աշոտիկիս փոխանակել բոլոր գերիների դիմաց: Փոխանակող էիր, անեիր 7 ամիս առաջ, մի քանի շաբաթ առաջ, եւ ոչ թե հայտարարել, թե գերիները կսպասեն մեկ-երկու ամիս էլ, այն դեպքում, երբ ամեն օր բաց հարթակներում հայտնվում են մեր տղաներին Ադրբեջանում խոշտանգելու տեսանյութեր: Պետության ղեկավար կոչվող, իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած այս թշվառը փաստացի նույնիսկ մի գերի չի կարողանում վերադարձնել, փոխարենը զբաղված է նախընտրական տրագիկոմեդիկ հյուրախաղերով, ու տղամարդ, անձնազոհ ղեկավար է երեւակայում իրեն, թե պատրաստ եմ սա անել, նա անել: Իսկական տղամարդը ասում եւ անում է, ինչպես Մուրադովը:

Անի Սահակյան

դիտվել է 20468 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am