Որոշել էր գրոհել ԱԺ նիստի ժամանակ` թիկնապահները քիչ են
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց ՀՀ պաշպանության նախարարի նախկին տեղակալ, 2015թ. Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը: Պաշտպանը բացարկ էր հայտնել գործը քննող դատավոր Արմեն Բեկթաշյանին՝ միջնորդելով ինքնաբացարկ հայտնել:Ներկայացնելով ինքնաբացարկի միջնորդությունը՝ Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանն անդրադառնալով տեսակցությունները և հեռախոսային խոսակցություններն արգելելու վերաբերյալ դատախազի միջնորդությանը՝ որոշել է բավարարել այն՝ պատճառաբանելով, որ քրեական գործից ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում մեկ այլ քրեական գործ է անջատվել, որով 8 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ապացույցները դեռ հետազոտված չեն, ուստի՝ քրեական գործով կատարվելիք քննչական գործողությունների ապահովման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով, որ կալանավորված անձանց տեսակցություներն ու հեռախոսային խոսակցությունները կարող են խոչընդոտել գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելուն: Այնուհետև Հայկ Ալումյանի, նախաքննությունից սկսած նրանք երկուսով պաշտպանություն են իրականացնում երկու մեղադրյալների, ում շահերն ու դիրքորոշումները մշտապես հակասել են իրար։ Որպես հիմնավորում Ալումյանը մեջբերեց ամբաստանյալներ Հայր Անտոնի եւ Արթուր Վարդանյանի ցուցմունքներից հատվածներ, որոնցից, ըստ նրա երեւում է, որ նրանք հակասող դիրքորոշումներ ունեն։ Ըստ նրա՝ ցուցմունքներից մեկում Անտոն Դիկրան Թոթոնջյանն ասել է՝ «Արթուրն ասաց, որ հեղաշրջումը Հայաստանում պատկերացնում է, որ պետք է կատարվի՝ թեկուզ սպանությունների միջոցով». «Այս նույն ժամանակ Արթուր Վարդանյանը ցուցմունք է տալիս, որ ինքը երբևիցե բռնի ճանապարհով հեղաշրջում կազմակերպելու ցանկություն, մտադրություն ոչ ունեցել է, ոչ էլ այդպիսի մտադրություն որևէ մեկի մոտ հայտնել է»։ Ըստ այդմ այս նույն ժամանակ Արթուր Վարդանյանն ասում է, որ ես որեւէ անգամ զենքով հեղաշրջում իրականացնելու մտադրություն չեմ ունեցել ևայդպիսի մտադրություն չեմ արտահայտել որեւէ մեկի մոտ։ Ներկայացնելով մեկ այլ դրվագ՝ Հայկ Ալումյանն ասաց, որ ցուցմունք է տրվել այն մասին, որ «որոշել էր գրոհը կատարել ՀՀ Ազգային ժողովի նիստերի ժամանակ, քանի որ ամենաքիչ քանակի թիկնապահները կլինեն Ազգային ժողովի նիստի ընթացքում», սակայն Արթուր Վարդանյանը նշել է, որ այդպիսի բան չի ասել։
