«Բոմժերի» «թագավոր», չհամարձակվե՛ս գերիներին էլ դարձնել քարոզչական «կոնֆետ». Դա քո ամոթն ու խայտառակությունն է

Այն, որ Փաշինյանը դեմագոգայի վարպետ է և նրան այս հարցում ոչ ոք չի կարող հաղթել, վաղուց արդեն պարզ է բոլորի համար: Բայց որ, ոչ մի սրբություն նրա համար չկա, դա էլ արդեն նախընտրական քարոզարշավի նոր երևույթ է:

Հայ ռազմագերիների հետ կատարվողն, իսկապես, մեծ ողբերգություն է: Պատերազմի ավարտից 7 ամիս անց Ալիևը ողջ միջազգային հանրությանն ասում է՝ ոչ մի ռազմագերի չեմ վերադարձնի ու այդ պայմաններում Փաշինյանի իշխանությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ, փաստաթղթեր ընդունում, իսկ ադրբեջանական բանակն արդեն գրեթե մեկ ամիս ներխուժել է ինքնիշխան Հայաստանի տարածք ու այս ամենը օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ է:

Սակայն պարզվում է, Փաշինյանը որոշել է անգամ հայ ռազմագերիներին օգտագործել հանուն իր իշխանության պահպանման: «Հիմնավորումներն» ուղղակի ցնդաբանության ամենաբարձր աստիճանում են, պարզապես ցնորք...

«Մենք այսօր չենք կարողացել լուծել գերիների հարցը: Բայց դուք նաև պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության և մեր ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո՛, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար: Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը»:
Փաստորեն, հայ գերիները, որոնցից մի քանիսին Ադրբեջանում արդեն ոչնչացրել են, իսկ մեծ մասին, վստահաբար, կտտանքների ու տանջանքների են ենթարկում ու քո իշխանությունը ի վիճակի չէ նրանց վերադարձնել հայրենիք, պարզվում է՝ քո իշխանությունն ապահովելու համա՞ր են Բաքվում պահվում:

Այսինքն, դու չէի՞ր ուզենա նրանց վերադարձնել, որպեսզի այսօր նախընտրական ելույթներ ունենայիր ու ներակայացնեիր, թե ինչպես կարողացար լուծել նրանց խնդիրն ու վերադարձնել հայրենիք:

Պարզապես մարդու բառապաշարն անգամ չի բավականացնում, որպեսզի նկարագրի այս չարիքի մասշտաբը, երբ մի իշխանություն չունի շնորհք, չի վայելում հարգանք, որպեսզի կարողանա գործընկեր պետությունների հետ անգամ պայմանավորվել, որպեսզի ռազմագերիներին վերադարձնի, ու փոխանակ իր անկարողության համար հասարակության կողմից անարգանքի արժանանա, ներողություն խնդրի, նա որոշել է «արդարացնել» հայ ռազմագերիների՝ Ադրբեջանում պահվելու փաստը՝ քաղաքական իմաստով:

Կամ՝ այդ դո՞ւ ես որոշել, որ հայ ռազմագերիները քեզ կներեն՝ մեկ-երկու ամիս էլ ավել մնան Բաքվի բանտերում, դո՞ւ ես նրանց փոխարեն դա որոշել: Կամ՝ դու վստա՞հ ես, որ մեկ-երկու ամսից Բաքվի բանտերից նրանց հանելո՞ւ ես: Իսկ քո կարծիքը ո՞վ է հաշվի առնում, քո կարծիքն ազդեցությո՞ւն է ունենում նման խնդիրների լուծման ճանապարհին ու որոշումների կայացման հարցում:

Քարոզարշավի առաջին օրն ուղղակի աբսուրդի օր էր՝ Փաշինյանի մեկնարկային ելույթների, մտքերի, բառապաշարի տեսանկյունից: Ողբերգություն, ամոթ ու խայտառակություն է, երբ քաղաքական դաշտում ոչ միայն նման կերպար գոյություն ունի, այլև՝ իշխանություն է, ու դեռ հավակնում է իշխանություն պահել:

Նախորդ իշխանությունների ժամանակ ԼՂ-ում տարած հաղթանակներին Փաշինյանն այսպես է պատասխանում. «Այդ հաղթանակը նրա համար էր, որ մի քանի հոգի իրենց վզերը հաստացնե՞ն: Նրա համար էր, որ մի քանիսի լակոտները միլիոնատեր կամ միլիարդատեր դառնա՞ն: Նրա համար էր, որ սեփական ժողովրդին ստրկացնե՞ն: Նրա համար էր, որ հաղթանակած ժողովուրդը վախենա՞ր տնից դուրս գալ»,- երեկ Արմավիր գյուղում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ ասել է Փաշինյանը: Կամ՝ «Հաղթանակը մսխվել է քյաբաբանոցներում, խաշանոցներում ու բանկային հաշիվներում... Ինչու ենք մենք պարտվել պատերազմում, որովհետև ՀՀ քաղաքացին 25 տարի պարտվել է սեփական երկրում»:

Ապա՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանին. «Այն մյուսն ասում է՝ եթե ես լինեի գերագույն հրամանատար, ես ինքս ինձ կգնդակահարեի: Իսկ որ վերջին 10 տարվա զենք-զինամթերքի 75%-ը ձեռք է բերվել քեզնից հետո, բա ինչի՞ քեզ չես գնդակահարում դրա համար: Իսկ որ Մոնտե կարլոների կազինոներում զինվորներից գողացված միլիոններ կրվեիր, քեզ կգնդակահարեի՞ր, թե չէ, գլուխդ պատերին կտայի՞ր, թե՞ չէ: Այս վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ այդ նախկին ղեկավարներից մեկի որդին այդ մարդու նախագահությունից հետո 18 մլն դոլար կանխիկ փող է մուտքագրել սեփական հաշիվներին: Դե արի ու մի ասա՝ այ բոմժե՛ր, դուք 18 հազար դրամ տեսա՞ծ էիք ձեր կյանքում...»:

Սա է Փաշինյանի մակարդակը ու նրա հետ ստիպված ես խոսել իր իսկ բառապաշարով. դեմագոգիայի ամենաբարձր աստիճան ապահովելու հարցում Փաշինյանն իսկապես մրցակից չունի:

Փաշինյանը գտել է մեր հասարակության «բոմժ» հատվածին «կերակրելու» ելույթների համար «հաճելի» թեմաներ: Նրա մոտ իսկապես ստացվում է միայն այդ գործը՝ զբաղեցնել «բոմժերին» ու մնալ «բոմժերի» թագավոր, և կապ չունի, որ նրա ելույթներում արտահայտած մտքերի մեծ մասն ուղղակի ցնդաբանությունների շարան են:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6799 անգամ
Լրահոս
Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am