«Դա սպեկուլյատիվ հարց է». Վարդան Արամյան
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Արամյանը հրաժարական կտա,հայտարարեց.«Դա սպեկուլյատիվ հարց է, դա հանրությունը կասի։ Իրականում այդ ցուցանիշները, որ պետք է ապահովել կամ չապահովել, բազմաթիվ գործոններ կան, որ կարող են ազդել դրա վրա։ Չմոռանանք, որ գլոբուսի վրա ենք ապրում, ու Հայաստանի Հանրապետությունն ուղղակի ավտարկիա չի, իզոլյացված չի, ու կան գլոբալ զարգացումներ, որ կարող են քեզ վրա ազդել:Որևէ մեկը չի կարող կանխատեսել, որ տնտեսական սանկցիաների պատերազմ կսկսվի աշխարհում, ու դա կունենա տնտեսական ազդեցություն Հայաստանի վրա, կամ միջազգային շուկայում հումքի գների եռապատիկ անկում կլինի»: «Հնարավոր չի ասել, թե ինչպես կփոխվի աշխարհը որոշ ժամանակ անց»,- ասաց Վ.Արամյանը՝ հավելելով, որ իրենք ծրագրերում դնում են այն կանխատեսումները, որոնք կարող են իրականացնել։
