ՔԿ-ն պարզել է հարսի կողմից 51-ամյա տղամարդուն սպանության շարժառիթը
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Անախօրեին Երեւանի 51-ամյա բնակչի սպանության հանգամանքները: ՀՀ Քնչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «2017 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 16:00-ին, «Շտապ օգնություն» ծառայության ենթակայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Ավանի տներից մեկում հայտնաբերվել է 1965թ. ծնված տղամարդու դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, եւ տան նախասրահում` մահճակալին պառկած, հայտնաբերվել է նույն տան բնակչի դին՝ գլխի շրջանում թվով 4 «սալջարդ վերք» մարմնական վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել սպանության շարժառիթի, առերեւույթ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ: Սակայն հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունը՝ այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ»:
