Գյուղացիները բռնում են ՊՆ-ի ստերը, թշնամին կրակում է հայ հովիվի վրա. Փաշինյանի պահածն ու խոստացած ապագան

Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի ղեկավարները, մեղմ ասած՝ տարակուսած են Պաշտպանության նախարարության նախօրեին տարածած հայտարարությունից, ըստ որի` Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ինժեներական և ամրաշինական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որտեղ գտնվում են իրենց մարտական հենակետերը՝ առանց հատելու Հայաստանի Հանրապետության սահմանը։

Նորաբակի համայնքի ղեկավար Վազգեն Ասատրյանն «Ազատության» հետ զրույցում հերքեց ռազմական գերատեսչության հայտարարությունը՝ հիշեցնելով, որ ադրբեջանական զինուժը մայիսի 12-ից ներխուժել է Հայաստանի տարածք և դեռևս չի հեռացել. «Սուտ ա, եկեք, տանեմ, ցույց տամ, հեսա ես հասնեմ գյուղ, երևի հելնեմ սար, ես իմ աչքով էլ տենամ: Գյուղից զանգեցին, ասին` համ կրակոցներ կան սարին, համ երկու հատ բուլդուզեր ճամփեքին աշխատում են: Իմ շեշտած երկու բուլդուզերը հիմա նույնիսկ ճամփա են փորում մեր հին գոմերի տարածքում, որ ժամանակին եղել են կոլխոզի անասնագոմերը: Դե 90 թվից մտել է (գյուղի վարչական տարածքի մեջ), ես հիմա չգիտեմ` մտնում ա, թե չէ: Հայաստանի տարածք ա, ես ինչքան գիտեմ` էդ ա»:

Այսինքն, արդեն շուրջ մեկ ամիս Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական զինուժը ազատ տեղաշարժվում է, մեղմ ասած՝ անհարմարություններ պատճառում ՀՀ սահմանամերձ շրջանների բնակիչներին, սակայն մեր ՊՆ-ն շարունակում է ստել՝ պաշտոնական մակարդակով:

Նորաբակի, Վերին Շորժայի համայնքապետերն հայտարարել էին, որ ադրբեջանական զինուժը ակտիվ շինարարություն է սկսել՝ խրամատներ է փորում, ճանապարհներ կառուցում Հայաստանի տարածքում։ Բայց Պաշտպանության նախարարությունն հաղորդում է, որ վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի անգամ եղել են հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Հայաստանի տարածքում գտնվող սահմանային հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու փորձեր, որոնք, սակայն, ժամանակին կանխվել են հայկական զինուժի կողմից։

Ավելին, ՊՆ-ից նշում են՝ հունիսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել սահմանային հատվածի՝ Հայաստանի տարածքում։ Բայց հայկական կողմի նախազգուշական կրակոցներից հետո աշխատանքները դադարեցվել են, իսկ ադրբեջանական կողմին հստակ պահանջ է ներկայացվել բացառել նմանատիպ փորձերի կրկնությունը։

Իսկ այժմ՝ ՊՆ-ի հայտարարության ամենահետաքրքրական հատվածը: Պաշտպանական գերատեսչությունն իր հաղորդագրության մեջ ընդգծում է, թե՝ «քանի որ ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացվող շարժը տեսանելի է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, ինչպես նաև Կութ գյուղերից, այն հարուցում է տեղի բնակչության մտահոգությունը»։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ՊՆ-ն նկատի ունի Քելբաջարում գտնվող դիրքերն ու այնտեղ կատարվող աշխատանքները, համայնքների ղեկավարները բացասական պատասխանեցին: «Եթե սահմանները փոխել են, հողերը տվել են, ես չգիտեմ դա, բայց գյուղի վարչական տարածքն է, ինչքան գիտեմ ես», - ասել է Վազգեն Ասատրյանը:
Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանն էլ «Ազատությանն» ասել է. «Անցել են էս կողմ` մեր հայկական տարածք: Այն ժամանակ մենք այնտեղ հատված ունեինք` Բերձոր-Քարվաճառն էր, այդ ժամանակ էլ էլի նստած էին: Ես էն թվականներից էստեղ եմ` 88 թվականից, այն ժամանակ, որ Քարվաճառը գրաված չէր, իրենք էն կողմն էին նստած, մենք էլ` էս կողմը: Հիմա նրանք անցել ենք այդ հատվածը»: Իսկ Նորաբակի գուղապետը պատմել է, որ այն տարածքներում, որտեղ ադրբեջանցիները հիմա դիրքեր են կառուցում, խորհրդային շրջանում էլ ադրբեջանցիների վերահսկողության տակ չեն եղել։ Ըստ գյուղապետի՝ այսօր արդեն ադրբեջանցիներն ավարտել են հայկական կողմում ճանապարհի կառուցումը. «Ճանապարհը բացել են, իրենց ավտոներն արդեն գալիս են, արդեն աշխատում է, Քելբաջարից ավտոներ են գալիս»:

Վերին Շորժա համայնքի ղեկավար Երանոսյանը պնդում է՝ մայիսի 12-ից առաջ այդ տարածքներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումներ չկային, այնպես, ինչպես չկային Հայաստանի անկախացումից առաջ. «Նրանք այն հատվածում են նստած, որտեղ գտնվում են մեր բասեինները, ոռոգման ջրագիծը, ժամանակին այդ գյուղի բնակչությունն այդտեղ սար է բարձրացել, իրենց անասուններն այդտեղ են պահել: Հիմա նրանք այդտեղ նստել ու աշխատանք են կատարում, այդտեղ գոմ կա»:

Երեկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մանրամասներ է ներկայացրել նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: Մասնավորապես նա նշել է, որ ադրբեջանական զինվորականները Կութ գյուղի հովիվի ուղղությամբ կրակահերթ են սկսել մայիսի 5-ի ցերեկը՝ ժամը 12:30-ից 13-ի սահմաններում այն պահից, երբ կենդանիները մոտեցել են արոտավայրում առկա գետակին և ջուր խմել. «Դա նրանց ջուր խմելու մշտական վայրն է: Ընդ որում, հովիվը, ինչպես նաև կենդանիները գտնվել են ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ ադրբեջանական զինված ուժերն այն հատվածում, որ ապօրինի ներխուժել են ՀՀ տարածք»:

Կրակահերթը Կութի բնակիչ հովիվի ուղղությամբ, օմբուդսմենի փոխանցմամբ, տևել է մոտ 30 րոպե: Հովիվը կարողացել է ձիով փախուստի դիմել, սակայն այդ ընթացքում կրակահերթից ձիու ոտքը վնասվել է: Թաթոյանը հայտնեց նաև, որ տեղի ունեցած միջադեպի արդյունքում ադրբեջանական զինվորականները գողացել են 80-ից ավելի եղջերավոր կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են: ՄԻՊ-ն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ծառայողների այս գործողությունները բացահայտ հանցավոր են. «Նրանք, փաստորեն, կրակ են բացում ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ` կյանքի իրավունքից, անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ: Եվ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, որ նրանք մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք»:

Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ` հաշվի առնելով այն, որ նրանք նույն արարքները կատարում են նաև ՀՀ Սյունիքի մարզի սահմանային գյուղերի, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի այլ գյուղերի բնակիչների` հովիվների նկատմամբ:

«Շարունակական փաստահավաք աշխատանքներն ակնհայտ են վկայում, որ ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կոպիտ խախտող այս արարքները կապված են ադրբեջանական իշխանությունների հովանավորչությամբ հայատյաց ու թշնամանքի քաղաքականության հետ», - ընդգծել է Թաթոյանը:

Սա է նախընտրական կյանք մտած Փաշինյանի ներկան, պահած պետությունը: Ու ամենազավեշտ այն է, որ նա այս պայմաններում «ապագա» է խոստանում, թե՝ «ապագա կա»:

Եթե մեր երկրի ներկան սա է, մեկ ամիս ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումներ են երկրումդ նստել ու չեն հեռանում, դիրքավորվու, ամրանում են, «ապագադ» ո՞րն է...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4937 անգամ
Լրահոս
Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am