Մեղադրանքներն անհիմն են և անհեթեթ. Քաղծառայության խորհրդի պարզաբանումը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի կողմից մամուլում հրապարակված այն տեղեկատվության կապակցությամբ, թե ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմում քաղաքացիական ծառայողների կրճատումներն իրականացվել են օրենքի խախտմամբ, և դրանց մասնակից է դարձել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը, հարկ ենք համարում տալ հետևյալ պարզաբանումը: ՀՀ Վերահսկիչ պալատի աշխատակազմում կրճատվել է քաղաքացիական ծառայության գլխավոր 14 պաշտոն: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ «Համապատասխան մարմնի վերակազմակերպումը և կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ և կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաստիքների կրճատմամբ: Տվյալ դեպքում կրճատումների պատճառը կառուցվածքային փոփոխությունների արդյունքում քաղաքացիական ծառայության անվանացանկից 14 պաշտոններն ընդհանրապես հանելն է, որից հետո այդ պաշտոններն այլևս չեն համարվում քաղաքացիական ծառայության պաշտոններ, հետևաբար դրանցում նշանակումներ և ազատումներ կատարելու հետ կապված իրավահարաբերություններն այլևս դուրս են քաղաքացիական ծառայության օրենսդրության կարգավորման դաշտից: Իսկ կրճատումն իրականացվել է Օրենքի 9-րդ հոդվածի (Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը և համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատելը (փոփոխելը)) հիման վրա, համաձայն որի, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը փոփոխում է քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ համապատասխան մարմնի ղեկավարի՝ տվյալ դեպքում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի առաջարկությամբ: ՀՀ ՔԾԽ-ին ներկայացված այդ առաջարկությամբ բերվել է հիմնավորում, համաձայն որի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկից այդ պաշտոնները հանելը պայմանավորված է ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի աշխատակիցների կողմից կատարվող աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ և այն հանգամանքով, որ ՀՀ վերահսկիչ պալատը վերահսկիչ գործառույթ իրականացնող մարմնից պետք է անցում կատարի հաշվեքննիչ գործառույթ իրականացնող մարմնի՝ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Հաշվեքննիչ պալատի վերաբերյալ դրույթների: Ելնելով դրանից՝ ներկայացված հիմնավորման մեջ նշվել է, որ այդ գործառույթներն իրականացնելու համար աշխատակիցներից պահանջվում են մասնագիտական գիտելիքների նոր չափանիշներ, և նպատակահարմար է գտնվում աշխատակազմը համալրել կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականներով և քաղաքացիական (չշփոթել քաղաքացիական ծառայության) աշխատանք կատարող անձանցով: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը իրավասու չէ կասկածի տակ առնելու նման առաջարկություններով հանդես եկող պաշտոնատար անձանց ներկայացրած հիմնավորումները: Ինչ վերաբերում է Օրենքի 29-րդ հոդվածի այն մասին, որին հղում է կատարվում ՀՔԱՎ գրասենյակի տարածած տեղեկատվության, դրանում վկայակոչվող կրճատումներից մտահոգ քաղաքացիական ծառայողների նամակի մեջ և որով փորձ է արվում ապօրինություն «բստրել» մասնավորապես ՀՀ ՔԾԽ-ի գործունեության մեջ, վերաբերում են այն դեպքերին, երբ կրճատումներով ուղեկցվող կառուցվածքային փոփոխությունների հետևանքով ստեղծվում են քաղաքացիական ծառայության նոր պաշտոններ և առաջանում է դրանք համալրելու անհրաժեշտություն: Այդ պարագայում գործում են առաջնահերթորեն սահմանված կարգով կրճատման ենթարկված քաղաքացիական ծառայողներին նախապատվություն տալու սկզբունքը: Մինչդեռ տվյալ դեպքում, կրկնում ենք, տեղի է ունեցել անվանացանկից քաղաքացիական ծառայության պաշտոնների հանման գործընթաց: Հետևաբար իրականացված կրճատումների անօրինականության և դրան ՀՀ ՔԾԽ-ի մասնակցության հետ կապված մեղադրանքներն անհիմն են և անհեթեթ: Այդ քաղաքացիական ծառայողներից երկուսը դիմել են ՀՀ ՔԾԽ-ին և ստացել համապատասխան բացատրություն: Ցավալի է, որ դրանից հետո նախընտրությունը տրվել է իրականությունը թյուրիմացաբար կամ միտումնավոր աղավաղելու գործընթացին մասնակցությանը: Հիշեցնենք, որ անվանացանկից պաշտոնների հանման հետևանքով կրճատման ենթարկված քաղաքացիական ծառայողներն Օրենքով սահմանված կարգով գրանցվում են քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում և օգտվում 6 ամսվա ընթացքում վարձատրություն ստանալու իրավունքից: ՀՀ Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն Խ Ո Ր Հ ՈՒ ՐԴ Մ Ա Մ Լ Ո Ք Ա Ր Տ ՈՒ Ղ Ա Ր Գոռ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան (video) Փաշինյանը չի համապատասխանում իր պաշտոնին. ՀՀ-ն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Քրդստանի ազգային կոնգրեսը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը․ Լիլիթ Գալստյան Հիշեցում․ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության «Ուրեմն տղադ ու կնիկդ տեռորի՞ստ են, որ Արցախն՝ Ադրբեջան է» մասիսցիները՝ Փաշինյանին (video) «Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն». Կարեն Վրթանեսյան #ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am