Նիկոլի հատուկ նշանակության զոմբին անգնահատելի խորհուրդ է տվել շեֆին

 ԱԺ իմ քայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, թե Արա Այվազյանը արտգործնախարարի պաշտոնից հրաժարական է տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դրդմամբ։ <<Իրենք ոչ թե հրաժարական են տվել, այլ փախել են, փախել են մարտի դաշտից։ ԱԳ նախարարին Քոչարյանն ասելա՝ դուրս արի աշխատանքից, թող ժողովուրդը իմանա, որ էս իշ խանությունը չի կարողանում տիրապետի իրավիճակին, որ մեզ ընտրի։

Իրեն հանձնարարել են, որ դուրս գա, որ էս լարվածությունը խորացնի ներքաղաքական, որ հայտնի ուժերը ավելի բարձր, իրենց պատկերացմամբ, արդյունք արձանագրեն ընտրություններում։ Արա Այվազյանը պետք է պատասխան տա, երբ որ Արցախը դուրս մղվեց բանակցությունների սեղանից, ինչի՞ գլուխը չտվեց պատին, ինչի չհելավ բարձր հորջորջեր «Ռոբերտ Քոչարյան դավաճան, քանզի դու սենց բան ես անում, ես դուրս եմ գալիս», խի՞ չարեց բա էն ժամանակ։ Ասել են՝ փախի, փախելա, էդքան բան>>,- հայտարարել է Հովիկ Աղազարյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, թե իր կողմից գեներալ-գնդապետի կոչում ստացած Օնիկ Գասպարյանը դարձել է գյուղերում Ռոբերտ Քոչարյանի բուկլետ բաժանողը։ Միաժամանակ նաև արդարացել է, թե ժամանակին Օնիկ Գասպարյանին գլխավոր շտաբի պետ է նշանակել՝ հաշվի առնելով ոլորտի մասնագետների կարծիքը։ Առ այսօր իրեն հարգող որևէ ոլորտի մասնագետ չի ասել, թե Նիկոլ Փաշինյանը բավարար ունակություններ ունի՝ կառավարելու երկիրը։ Բայց եթե, ինչպես Փաշինյանն անձամբ է խոստովանում, ռազմական ոլորտի մասնագետները ԳՇ պաշտոնի համար երաշխավորել են Գասպարյանին, կնշակի նա ունեցել է մասնագիտական արժանիքներ, որի կարևոր բաղադրիչն են նաև հայրենասիրությունն ու պաշտպանության կազմակերպումը։

Ստացվել է այնպես, որ Օնիկ Գասպարյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և գտնում է, որ նա չունի ռազմական գիտելիքներ՝ ղեկավարելու պատերազմող երկիրը։ Ինչո՞ւ պետք է չհավատանք Օնիկ Գասպարյանին և լուրջ ընդունենք Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը, թե Օնիկ Գասպարյանը դատարանում պատասխան պետք է տա Շուշիի համար։ Այն Շուշիի, որին ինքը դժգույն ու դժբախտ քաղաք էր համարում։

ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը հրաժարականի տեքստում շատ բաց հայտարարեց, որ հեռանում է, քանի որ չի ուզում պետության շահին դեմ որևէ քայլ անել։ Հրաժարական են տվել նաև ԱԳ նախարարի տեղակալները։ Նիկոլ Փաշինյանը դեռ չի մեկնաբանել դիվանգիտական կորպուսի հրաժարականը։ Եվ հենց այստեղ է, որ Հովիկ Աղազարյանի լուսապայծառ ուղեղի փայլատակումը կարող է չափազանց օգտակար լինել։ Մարդը օգտակար խորհուրդ է տվել շեֆին՝ թող օգտվի։ Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը, չունենալով իշխանություն, կարողանում է ավելի շատ հարցեր լուծել, քան վարչապետի աթոռին բազմած Նիկոլ Փաշինյանն ու նրա զոմբիների հավաքածուն։

Հենց դրա համար էլ ասում ենք՝ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի իշխանությանը գա այն մարդը, ով կարողանում է ազդեցություն թողնել և՛ դիվանգետների, և՛ զինվորականների վրա։ Իշխանությունը անճարակների տեղ չէ։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3257 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am