Նիկոլ Փաշինյանը ցուցմունք է տվել՝ պետական դավաճանության գործով


Արտաշատում ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում իրավապահ մարմինների կողմից կհրապարակվի հայտարարություն՝ պետական դավաճանության մասին։
Ըստ նրա՝ խոսքը նրա մասին է, որ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարը եղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալ և 44 օրյա պատերազմի ընթացքում լրտեսություն է կատարել հօգուտ Ադրբեջանի։ Ադրբեջանական գործակալը՝ գտնվելով մարտի դաշտում Հադրութի շրջանում հայկակական ուժերի տեղակայման վերաբերյալ տեղեկություններ է հաղորդել հակառակորդին։ <<ԱԱԾ-ն այդ մարդուն արդեն ձերբակալել է։ Ես գիտեմ նրա անուն-ազգանունը, գիտեմ այն ջոկատի անունը, որի հրամատարն է եղել, և առաջիկա օրերի այդ ամսին կլինի հաղորդագրություն>>,- հայտարարել է Փաշինյանը։ Նա ավելացրել է, սա կոնկրետ պետական դավաճանության դեպք է, որն, իհարկե, դեռ պետք է ապացուցվի։
Փաշինյանը նաև ասել է, թե ինքը համացանցում տեսել է կադրեր, որոնք իրեն չափազանց զարմացրել են․ <<Ամբողջական զորամաս՝ զենք-զինամթերքի լիքը պահեստներով, ինչպես՞ կարող էր զինանոցը, ամբողջությամբ լիքը՝ զենք-զիանամթերքով, մնալ լքված>>,- հայտարարել է նա։
Այսպիսով՝ Փաշինյանն ըստ էության ցուցմունք է տվել ինքն իր դեմ, քանի որ որպես գերագույն գլխավոր հևրամանատար պարտավոր էր ուժային կառույցների և մասնավորապես Ազգային անվտանգության աշխատանքն այնպես համակարգել, որ նման խոշոր բացթողումը պարզապես բացառվեր կամ գոնե կանխվեր ի սկզբանե։ Հարուցվող քրեական գործում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը և այդ ժամանակվա ԱԱԾ պետ Արգիշտի Քարամյանը պետք է ներգրավվեն առնվազն որպես վկա, ապա նաև մեղադրյալ։
Այդ ինչպե՞ս եղավ, որ հայկական բանակում ադրբեջանական գործակալները, այն էլ հրամանատարի դերում, այն էլ պատերազմի ժամանակ հայտնվեցին հենց Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում։ Ինչո՞ւ Փաշինյանի ու իր զոմբիների կողմից այդքան չսիրված նախկինների ժամանակ նման դեպքեր չէին գրանցվում։ Բնական է, որ հակառակորդը միշտ էլ ցանկացել է լրետեսներ ուղարկել մեր երկիր ու հատկապես դրանց ներդնել պաշտպանության համակարգում։ Բայց եթե թշնամին այդ հարցում ակնառու հաջողությունների է հասել հենց Փաշինյանի ղերակավարման օրոք, կնշանակի ինչու հարցի պատասխանը պետք է տա հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1904 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am