«Դեղերը վերցնում եմ, իսկ հետո վճարում դրանց համար». Ռաֆայել Քոթանջյանը` դեղատներից պարտքով օգտվելու մասին

«Ես դեղերը պարտքով չեմ գնում: Պարզապես չեմ կարող այդքան  վճարել միանգամից և վճարում եմ այնքան, ինչքան այդ պահին կարողանում եմ: Դա պարտք չէ, նման խնդիր չունեմ և նեղված չեմ: Պարզապես չեմ սիրում միանգամից ամբողջ գումարը տալ, դա պարտքի հետ պետք չէ կապել»,- Asekose.am-ին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը` մեկնաբանելով համացանցում հայտնված տեղեկությունը, որի համաձայն` ինքը դեղատներից դեղերը պարտքով է վերցնում: Դերասանի խոսքով` սա պարզապես վճարման իր տարբերակն է, իսկ ինքը, որպես այդպիսին, որևէ ֆինանսական խնդիր չունի, քանի որ աշխատում է, ինչպես նաև թոշակ է ստանում. «Ես դեղերը վերցնում եմ` մինչ աշխատավարձս և թոշակիս գումարը հավաքվում է: Ես նախընտրում եմ գնման այս տարբերակը, ինչի շնորհիվ էլ կարողանում եմ գնել այն դեղերը, որոնք ցանկանում եմ»: Այն դիտարկմանը, որ արդյո՞ք  իրեն որպես ՀՀ ժողովրդական արտիստ անտեսված չի զգում` հաշվի առնելով, որ  բավականաչափ գումար չունենալու պատճառով ստիպված է դեղերը գնել այս տարբերակով,  Ռաֆայել Քոթանջյանն ասաց, որ որևէ նեղվածություն և բողոք չունի. «Որևէ մեկից դժգոհություն չունեմ, որովհետև ամեն մեկն իր բուժման նախընտրած տարբերակն ունի, ինձ համար այս ամենը նեղություն չէ»: Զրույցի վերջում Ռաֆայել Քոթանջյանը հավելեց, որ ֆինանսական և առողջական խնդիրներ չունի: Հիշեցնենք, որ համացանցային օգտատերերից մեկը գրել էր այն մասին, որ սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանին տեսել էր պարտքով դեղեր գնելիս: Գրառման մեջ օգտատերը դիմել էր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին` գրելով հետևյալը. «Երկար էի մտածում անդրադառնալ այս երևույթին, թե ոչ, բայց թող ների ինձ պարոն Քոթանջյանը, չկարողացա լռել: Հարց՝ ո՞ւր է նայում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, երբ նման վաստակ ունեցող անձը նիսյայի տետրում գրանցում է իր գնած դեղերի գումարը: Չեմ ասում, որ սա ազգային ողբերգություն է, բայց, պարոն Ալթունյան, երբեմն կարելի է զանգել այդ մարդկանց, հարցնել՝ ո՞նց ես, չէ՞ որ մեր հայ մտավորականներից այլևս մարդ չի մնացել: Իսկ ՀՀ ժողովրդական արտիստի կոչումը նրան հենց այնպես չեն շնորհել, ինչպես օրինակ հիմա, երբ ում պատահում է, տալիս են»: Լիլիթ Հակոբյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան (video) Փաշինյանը չի համապատասխանում իր պաշտոնին. ՀՀ-ն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Քրդստանի ազգային կոնգրեսը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը․ Լիլիթ Գալստյան Հիշեցում․ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության «Ուրեմն տղադ ու կնիկդ տեռորի՞ստ են, որ Արցախն՝ Ադրբեջան է» մասիսցիները՝ Փաշինյանին (video) «Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն». Կարեն Վրթանեսյան #ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am