2 միլիարդ դոլարի սպառազինություն՝ Ադրբեջանին, 373 միլիոնի՝ Հայաստանին. Անհամաչափ «բարեկամության» ծանր հետևանքները

Սահմանային լարվածության ֆոնին Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների անցկացումը համարժեք չէ ստեղծված իրավիճակին, վերջին շաբաթներին այս համոզմունքը քննարկվում, տարածվում է համացանցում, շատերն այս կարծիքն են պնդում։ Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ-ը Հայաստանում զորավարժություն կանցկացնի: Հայաստանում կանցկացվի «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժությունը: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այդ մասին օրերս նշել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Զորավարժությունների շրջանակում երկու փուլով գործնական գործողություններ են մշակվելու զրահատեխնիկայի, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և որոնող շների կիրառմամբ»,- նշել է նա: Զայնետդինովը նաև հավելել է, որ հունիսի 1-3-ը Հայաստանում շտաբային բանակցություններ են անցկացվել վարժանքների նախապատրաստման համար, որոնք ենթադրում են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ձևավորում:

Իհարկե, զորավարժությունները կարող են Ադրբեջանին որոշակիորեն զսպող գործոն լինել, սակայն դա Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին ուղղված դիմումի անհրաժեշտ արձագանքը չէ։ Հավանաբար, ՀԱՊԿ-ը որոշել է Հայաստանի Հանրապետությանը ի պատասխան, երբ որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է, ի պատասխան՝ զորավարժություններ անցկացնել:

Իհարկե, Հայաստանը չի դիմել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում զորավարժություն անցկացնեին, այլ դիմել էինք կոնկրետ հայտարարության կամ գործողության համար, բայց ինչևէ, ՀԱՊԿ-ում հավանաբար որոշել են, որ զորավարժությունները լավագույն տարբերակն են: Թե հատկապես որտեղ են իրականացվելու զորավարժությունները, ինչ զորքեր են մասնակցելու, Պաշտպանության նախարարությունից չի հաջողվել պարզել։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

Իսկ միևնույն ժամանակ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտը՝ SIPRI-ին Ադրբեջան ներմուծած զենքերի վերաբերյալ թվեր է հրապարակել:

44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում՝ 2011-2020թթ. ընթացքում Ադրբեջանը Հայաստանից 8,2 անգամ ավելի շատ սպառազինություն է ներմուծել, որի 2/3-րդը Բաքուն ստացել է ՀԱՊԿ անդամ Ռուսաստանից և Բելառուսից, փաստում է։ Ըստ ինստիտուտի հրապարակման, քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չունեն նշանակալի ռազմական արդյունաբերություն, հարկադրված են սպառազինության գերակշիռ մասը ներմուծել, և 2011-2020 թվականների ընթացքում Բաքուն ներկրել է 3 միլիարդ 274 միլիոն դոլարի սպառազինություն, Հայաստանը՝ 398 միլիոն դոլարի։ Ընդ որում, հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը թվագրված են 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019-ին. միայն այդ տարի Երևանը ներկրել է 248 միլիոն դոլարի սպառազինություն կամ տասը տարվա ընթացքում ներկրվածի 62,3 տոկոսը։
Թե պատերազմի նախապատրաստվող Հայաստանի իշխանությունները ինչու՞ են նման զուսպ կեցվածք դրսևորել տարիներ ի վեր, անշուշտ, առանցքային հարց է։

SIPRI-ի հետազոտողների բերած թվերի համաձայն, 2011-2020թթ. ընթացքում Ադրբեջանին մատակարարած սպառազինության 60,1 տոկոսը եկել է Ռուսաստանից, 26,6 տոկոսը՝ Իսրայելից, 7,1 տոկոսը՝ ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի մեկ այլ դաշնակից Բելառուսից, Թուրքիայից՝ 2,9 տոկոսը, այլ երկրներից՝ 3,3 տոկոսը։

Հայաստանի պարագայում ևս Ռուսաստանն է հիմնական մատակարարը՝ ամբողջ սպառազինության 93,7 տոկոսը ռուսաստանյան է, հաջորդը Հորդանանն է՝ 5,3 տոկոս, երրորդ տեղում Ուկրաինան է՝ 1 տոկոս։

Այսինքն, ըստ հետազոտության, 44-օրյա պատերազմին նախորդած տասը տարիներին Ռուսաստանը գրեթե երկու միլիարդ (1 միլիարդ 967 միլիոն) դոլարի սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, Բելառուսը՝ ավելի քան 232 միլիոն դոլարի։ Հայաստանին Ռուսաստանը մատակարարել է 372,9 միլիոն դոլարի սպառազինություն։

SIPRI-ի համաձայն, 2011-2020թթ. Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, հակաօդային պաշտպանության միջոցներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ 2016-ին Մոսկվան Երևանին փոխանցել է «Իսկանդեր» հրթիռային համալիրները՝ 300 կիլոմետր հեռահարությամբ, որոնցից առնվազն մեկը Հայաստանը կիրառել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ 2016-2017 թվականներին Ռուսաստանը մատակարարել է համազարկային կրակի ռեակտիվ «Սմերչ» համակարգեր, որոնք նույնպես կիրառվել են 44-օրյա պատերազմի ընթացքում։ 2019 թվականին Ռուսաստանից ժամանել են Су-30 СМ չորս կործանիչներ, որոնք, սակայն, ըստ SIPRI-ի, չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Պատճառը չի նշվում։
Նույն ժամանակահատվածում Կրեմլը Ադրբեջանին մատակարարել է հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, հակաօդային պաշտպանության միջոցներ, տրասնպորտային և հարվածային ուղղաթիռներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանի։ Բոլոր այս զինատեսակները, SIPRI-ի հետազոտողների պնդմամբ, կիրառվել են հայկական ուժերի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում։

Օրինակ, դեռևս 2013-ին մատակարարված «Սմերչ» համակարգերը 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառվել են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի դեմ։
Տարիներ շարունակ ասվում էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խախտվել է ռազմական բալանսը, բայց 2018-ից հետո Փաշինյանի իշխանությունը մատը-մատին չտվեց, որպեսզի ինչ-որ ձևով այդ բալանսը կոտրի: Արդյոք նաև դա չէր պատճառը, որ 44-օրյա պատերազմի ընթացքը Էրդողանն ու Ալիևը հաշվարկել էին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10557 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am